00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:31
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
55 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ինչու է Պեկինը կորցնում հետաքրքրությունը «Թրամփի ուղու» նկատմամբ, ում է ձեռնտու նախագիծը

Անդրեյ Շկոլնիկով
Անդրեյ Շկոլնիկով - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2026
Բաժանորդագրվել
Արդյոք «Թրամփի երթուղին» տնտեսական հեռանկարներ ունի, ինչու այն կարող է անհետաքրքիր լինել ԱՄՆ-ի և Չինաստանի համար, և որ երկրներն են դրա մեջ աշխարհաքաղաքական ռեսուրս տեսնում. քաղաքագետ Անդրեյ Շկոլնիկովը գնահատել է նախագծի ապագան և առանցքային խաղացողների շահերը:
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. «Թրամփի ուղին» ներկայիս պայմաններում չունի բավարար տնտեսական հիմք և էական հետաքրքրություն չի ներկայացնում ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ Չինաստանի համար: Միևնույն ժամանակ, նախագիծը կարող է պահանջված լինել Թուրքիայի, Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի երկրների կողմից՝ որպես միասնական տրանսպորտային և աշխարհաքաղաքական տարածքի ձևավորման գործիք: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ-վերլուծաբան, աշխարհաքաղաքականության հարցերով փորձագետ Անդրեյ Շկոլնիկովը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած տեսակամուրջի ընթացքում։
Փորձագետի գնահատմամբ՝ գլխավոր հարցը երթուղու գործնական նպատակահարմարությունն է և բեռնափոխադրումների հոսքի առկայությունը, որը կարող է ապահովել դրա տնտեսական կենսունակությունը։
«Նախագիծը պետք է իմաստ ունենա։ Բայց հարցն այն է, որ տվյալ նախագիծն ընդհանրապես իմաստ չունի», - հայտարարել է Շկոլնիկովը։
Նրա կարծիքով՝ նախագծում զգալի ամերիկյան ներդրումների վրա հույս դնել նույնպես պետք չէ։ Շկոլնիկովը դա կապում է Վաշինգտոնի արտաքին քաղաքական առաջնահերթությունների ավելի լայն վերադասավորումների և Արևելյան կիսագնդում, այդ թվում՝ Եվրոպայում և Մերձավոր Արևելքում ամերիկյան ներկայության աստիճանական կրճատման հետ։
Ուստի միջազգային նախաձեռնությունների մասին ԱՄՆ ղեկավարության հրապարակային հայտարարությունները, փորձագետի կարծիքով, դեռ չեն նշանակում երկարաժամկետ ռազմավարության առկայություն և դրանց իրականացման համար ռեսուրսներ ներդնելու պատրաստակամություն։
«Այո՛, գեղեցիկ խոսքեր են, այո՛, փիառ-հաղորդագրություններ։ Բայց Դոնալդ Թրամփն ամեն օր մեծ քանակությամբ նման փիառ-հայտարարություններ է անում, որոնք հակասական են», - ասել է նա։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահի քաղաքականության թվացյալ անհետևողականությունը Շկոլնիկովը կապում է ոչ այնքան Թրամփի անձնական հատկությունների, որքան միջազգային հարաբերությունների ներկայիս համակարգի վերափոխման հետ:
«Այն, ինչ տեղի է ունենում և ինչ անում է Դոնալդ Թրամփը, այն, ինչ անում է Ամերիկան, դա ոչ թե այն պատճառով է, որ նախագահն այդքան անհասկանալի է, անկայուն, փոփոխական, այլ որ վերնախավերը նրան դրել են այնտեղ հենց այդպիսի քաղաքականություն վարելու համար: Նրանք շատ լավ գիտեին, թե ով է նա։ Նրանք չէին ակնկալում, որ մարդը հանկարծ կփոխվի և կսկսի այլ սկզբունքներ որդեգրել։ Դրա համար էլ նա այնտեղ է դրված», - հայտարարել է փորձագետը։
Այս ֆոնին Շկոլնիկովը նաև կասկածում է, որ «Թրամփի ուղու» մասին հայտարարություններին կհետևեն լայնածավալ գործնական քայլեր: Նրա խոսքով, աշխարհում քիչ չեն նման նախաձեռնությունները, որոնք ակտիվորեն քննարկվում են քաղաքական մակարդակում, սակայն անհրաժեշտ տնտեսական նախադրյալների բացակայության պատճառով զարգացում չեն ստանում:

Ինչու է Չինաստանը կորցնում հետաքրքրությունը

Շկոլնիկովը առանձին անդրադարձել է Չինաստանի դիրքորոշմանը։ Նախկինում Պեկինը կարող էր դիտարկվել որպես երթուղու հիմնական պոտենցիալ շահառուներից մեկը. ենթադրվում էր, որ «Թրամփի ուղին» կդառնա Արևելք-Արևմուտք առանցքով տրանսպորտային հաղորդակցության մաս և կօգտագործվի չինական ապրանքները եվրոպական շուկա հասցնելու համար:
Սակայն հիմա, քաղաքագետի կարծիքով, նման տրամաբանությունը արդիական չէ։
«Նախկինում նախագծի հիմնական աջակից ու պոտենցիալ շահառու համարվում էր Չինաստանը, որը ցանկանում էր զարգացնել Արևելք-Արևմուտք ուղղությամբ ճյուղերից մեկը՝ իր ապրանքները Եվրոպա տեղափոխելու համար։ Հիմա հասկանում ենք, որ դա չի լինելու», — ասել է Շկոլնիկովը։
Պեկինի պոտենցիալ հետաքրքրության նվազումը փորձագետը բացատրում է երկու գործոնով. առաջինը եվրոպական շուկայի հեռանկարների վատթարացումն է և, որպես հետևանք, պահանջարկի նվազումը։ Երկրորդը տրանսպորտային կապի խախտման ռիսկն է, ինչը հարցականի տակ է դնում նման երթուղիների կայունությունը։
Շկոլնիկովի կարծիքով՝ առանց բավարար ապրանքահոսքի տրանսպորտային նոր ենթակառուցվածքի կառուցումը կորցնում է տնտեսական նշանակությունը։
«Դա նույնն է, թե վերցնես և երկու գյուղերի միջև սկսես կառուցել մեծ ավտոմայրուղի, որով նույնիսկ կովեր չես քշի», - նշել է նա:

Ում է այնուամենայնիվ պետք նախագիծը

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի և Չինաստանի կողմից ակնհայտ հետաքրքրության բացակայությունը չի նշանակում, որ նախագիծը պահանջված չէ այլ խաղացողների կողմից: Շկոլնիկովի գնահատմամբ՝ դրանում առավել մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Թուրքիան, Ադրբեջանը և Կենտրոնական Ասիայի երկրները:
Դրանց համար տրանսպորտային կապն ավելի լայն նշանակություն ունի և կարող է օգտագործվել որպես ընդհանուր աշխարհաքաղաքական տարածքի ձևավորման գործիք։
«Միակը, ում դա պետք է, թյուրքական երկրներն են՝ Թուրքիան, Ադրբեջանը, Միջին Ասիան։ Ինչ-որ միասնական տարածություն ստեղծելու, աշխարհաքաղաքական նախագիծ անելու և խնդիրները վերացնելու համար», - ասել է փորձագետը։
Շկոլնիկովի խոսքով՝ Թուրքիան վերջին տասնամյակների ընթացքում հետևողականորեն առաջ է տանում թյուրքալեզու պետությունների միջև կապերի ամրապնդման գաղափարը: Տվյալ կոնֆիգուրացիայում տրանսպորտային միջանցքները դառնում են ոչ միայն առևտրի գործիք, այլև այդ երկրների քաղաքական և տնտեսական կապն ամրապնդելու միջոց։
Նման նախաձեռնություններով հետաքրքրված ևս մեկ արտաքին խաղացող, ըստ փորձագետի, Մեծ Բրիտանիան է։ Սակայն Լոնդոնի հետաքրքրությունը նա կապում է առաջին հերթին աշխարհաքաղաքական նկատառումների և Ռուսաստանի հետ մրցակցության հետ։
Այսպիսով, Շկոլնիկովի գնահատմամբ, «Թրամփի ուղու» նշանակությունը որոշվում է ոչ այնքան նրա անմիջական տնտեսական էֆեկտով, որքան տարածաշրջանային և արտաքին առանձին խաղացողների շահերով, որոնք տրանսպորտային կապը համարում են իրենց ազդեցության ուժեղացման գործիք:
Լրահոս
0