00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:31
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
55 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ինչ է զգում հայը, երբ նման հարց է տալիս արցախցուն. ընդդիմադիր պատգամավորը` Հարությունյանին

Բաժանորդագրվել
Արեգա Հովսեփյանը փորձեց «ստիպել» Հարությունյանին, որ նա չխուսափի «Արցախ» բառից, սակայն ՔՊ–ական պատգամավորը համառորեն կրկնում էր «Ղարաբաղ» տարբերակը։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօրվա նիստի ժամանակ արցախցի պատգամավոր Արեգա Հովսեփյանին հարց ուղղեց, թե արդյոք նա ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում։
Նա իր հարցը սկսեց երկար բացատրությամբ` հիշեցնելով 2022 թ. հոկտեմբերի 6–ին Պրահայում ստորագրված հայտարարությունը, ըստ որի` Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։
«Հիմա внимание, вопрос` ինչպե՞ս եք վերաբերվում այս հայտարարությանը»,– հետաքրքրվեց Հարությունյանը։
Արեգա Հովսեփյանը, որը ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության` եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն է, նշեց, որ հասկանում է իշխանության ներկայացուցչի հարցի բուն էությունը։
«Ես ճանաչում եմ իմ հայրենիքը, ես ճանաչում են այնտեղ, որտեղ ես ծնվել եմ, ես ճանաչում եմ այն ծննդավայրը, որտեղ ես մեծացել եմ, որտեղ ես ամուսնացել եմ, որտեղ գտնվում են իմ ապուպապերի, իմ հոր գերեզմանը։ Ես ճանաչում եմ դա ու երբեք չեմ մոռանալու, ավելին` ինչպես և չեն մոռանալու շատ հայեր, 120 հազար արցախցիները։ Ինձ մոտ միշտ հարց է առաջանում` ի՞նչ է զգում հայը, երբ նման հարցադրում է անում արցախցուն, արցախահային, ի՞նչ նպատակով է նա դա հարցնում։ Ցավեցնելո՞ւ։ Գիտեք` ձեր հարցերը վաղուց էլ ինձ չեն ցավեցնում. ես տեսել եմ Արցախի անկումը, ավելին` դրանից ավելի է իմ դիմադրողականությունը բարձրանում, ինձ միայն ցավեցնում են այդ հիշողությունները»,– հայտարարեց Հովսեփյանը։
Հարությունյանը որոշեց ավելի սրել հարցը։
«Ձեր այս հայտարարությունը տեղին կլիներ, եթե Պրահայի` 2022 թ. հայտարարությունից հետո նման մի շռնդալից հայտարարություն անեիք ու դուրս գայիք ՀՀ ԱԳՆ–ից, որտեղ դուք մնացել եք աշխատելու մինչև 2023 թ. օգոստոս»,– ասաց նա։
Ի պատասխան Հովսեփյանը տեղեկացրեց, որ աշխատանքից ազատվելու իր դիմումը գրել է 2020 թ. նոյեմբերի 10–ին, սակայն այդ ժամանակ որոշել է սպասել մինչև 2021 թ. ընտրությունների ավարտը, քանի որ հույս ուներ, որ ընտրությունների արդյունքներով ՔՊ–ն կհեռանա իշխանությունից։
«Ի գիտություն` 2021 թվականից ես գնացել եմ երեխայի խնամքի արձակուրդի, այսինքն` 2021–23 թթ. ես չեմ աշխատել ՀՀ ԱԳՆ–ում, ես մեծացնում էի իմ բալիկին, մեծացնում էի Արցախի մասին հիշողություններով։ Դիմումս գրել եմ դեռ արձակուրդում գտնվելուս ժամանակ` 2023 թվականին։ Իսկ ինչ վերաբերում է ձեր մյուս հարցին` ինչո՞ւ էի Երևանում, ճիշտ եմ հասկանում ձեր հարցը…Ձեր հարցն այն էր, որ ես պետք է մնայի Արցախում ու զոհվեի»,– եզրափակեց նա։
Ի դեպ, այս հարցուպատասխանի ժամանակ Արեգա Հովսեփյանը փորձեց «ստիպել» Հարությունյանին, որ նա չխուսափի «Արցախ» բառից, սակայն ՔՊ–ական պատգամավորը համառորեն կրկնում էր «Ղարաբաղ» տարբերակը։
Լրահոս
0