https://arm.sputniknews.ru/20260819/amen-kasecrel-e-irani-het-bvolvor-arevtrajin-ev-finansakan-gvortsarqnery-105896383.html
ԱՄԷ–ն կասեցրել է Իրանի հետ բոլոր առևտրային և ֆինանսական գործարքները
ԱՄԷ–ն կասեցրել է Իրանի հետ բոլոր առևտրային և ֆինանսական գործարքները
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ԱՄԷ-ն հայտնել էր Իրանի կողմից էմիրությունների նավահանգստային ենթակառուցվածքների վրա հրթիռային հարձակման մասին, որը «նպատակին չի հասել»։ 19.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-19T13:35+0400
2026-08-19T13:35+0400
2026-08-19T14:01+0400
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
ամն
հորմուզի նեղուց
առևտուր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1c/101503125_0:99:3152:1872_1920x0_80_0_0_a6ef509df526da7889475ad74d56e3ca.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Արաբական Միացյալ Էմիրությունները կասեցրել են Իրանի հետ բոլոր առևտրային, ֆինանսական և կոմերցիոն գործարքները։ Այս մասին հայտարարել է ԱՄԷ–ի արտաքին գործերի նախարարության ռազմավարական հաղորդակցությունների դեպարտամենտի տնօրեն Աֆրա ալ Համելին։ԱՄԷ–ի ԱԳՆ–ն հայտնում է, որ Ալ Համելին վերահաստատել է ԱՄԷ-ի անփոփոխ հանձնառությունը երկխոսությանը, համագործակցությանը և տարածաշրջանային ինտեգրացիային՝ որպես տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման խթանման կարևոր միջոցներ։Ավելի վաղ ԱՄԷ-ն հայտնել էր Իրանի կողմից էմիրությունների նավահանգստային ենթակառուցվածքների վրա հրթիռային հարձակման մասին, որը «նպատակին չի հասել»։Հուլիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հունիսի 18-ի գիշերը Իրանի հետ ձեռք բերված հրադադարն այլևս չի գործում: Ամերիկացի զինվորականները հուլիսի 8-ից մի քանի շարք հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, որ դա արվել է իբր ի պատասխան Իրանի գործողությունների առևտրային նավերի դեմ, որոնք հատում էին Հորմուզի նեղուցը:Թեհրանը պատասխանել է Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ-ի ռազմակայաններին հարվածներով, փակել Հորմուզի նեղուցը, ինչպես նաև Վաշինգտոնին մեղադրել ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ:Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:Վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը միջնորդների մասնակցությամբ փորձում են համաձայնեցնել հակամարտության ավարտի վերաբերյալ նոր գործարքի պայմանները։
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
ամն
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1c/101503125_456:24:3152:2046_1920x0_80_0_0_6cec69c32f994b29fd9e7c5933ed4754.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արաբական միացյալ էմիրություններ (ամէ), իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք, ամն, հորմուզի նեղուց, առևտուր
արաբական միացյալ էմիրություններ (ամէ), իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք, ամն, հորմուզի նեղուց, առևտուր
ԱՄԷ–ն կասեցրել է Իրանի հետ բոլոր առևտրային և ֆինանսական գործարքները
13:35 19.08.2026 (Թարմացված է: 14:01 19.08.2026) Ավելի վաղ ԱՄԷ-ն հայտնել էր Իրանի կողմից էմիրությունների նավահանգստային ենթակառուցվածքների վրա հրթիռային հարձակման մասին, որը «նպատակին չի հասել»։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Արաբական Միացյալ Էմիրությունները կասեցրել են Իրանի հետ բոլոր առևտրային, ֆինանսական և կոմերցիոն գործարքները։ Այս մասին հայտարարել է ԱՄԷ–ի արտաքին գործերի նախարարության ռազմավարական հաղորդակցությունների դեպարտամենտի տնօրեն Աֆրա ալ Համելին։
ԱՄԷ–ի ԱԳՆ–ն հայտնում է, որ Ալ Համելին վերահաստատել է ԱՄԷ-ի անփոփոխ հանձնառությունը երկխոսությանը, համագործակցությանը և տարածաշրջանային ինտեգրացիային՝ որպես տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման խթանման կարևոր միջոցներ։
«Տարածաշրջանային և միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը խաթարող լարվածության պատճառով Իրանի հետ առևտրային բոլոր գործողությունները, կոմերցիոն փոխանակումները և ֆինանսական գործարքները կասեցված են մինչև հետագա ծանուցումը», – հայտարարել է դիվանագետը։
Ավելի վաղ ԱՄԷ-ն հայտնել էր Իրանի կողմից էմիրությունների նավահանգստային ենթակառուցվածքների վրա հրթիռային հարձակման մասին, որը «նպատակին չի հասել»։
Հուլիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հունիսի 18-ի գիշերը Իրանի հետ ձեռք բերված հրադադարն այլևս չի գործում: Ամերիկացի զինվորականները հուլիսի 8-ից մի քանի շարք հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, որ դա արվել է իբր ի պատասխան Իրանի գործողությունների առևտրային նավերի դեմ, որոնք հատում էին Հորմուզի նեղուցը:
Թեհրանը պատասխանել է Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ-ի ռազմակայաններին հարվածներով, փակել Հորմուզի նեղուցը, ինչպես նաև Վաշինգտոնին մեղադրել ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ:
Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ: Վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը միջնորդների մասնակցությամբ փորձում են համաձայնեցնել հակամարտության ավարտի վերաբերյալ նոր գործարքի պայմանները։