https://arm.sputniknews.ru/20260818/trampy-hraparakel-e-hvormuzi-neghuci-qartezy-ajn-anvanelvov-amn-nvor-taratsq-105871781.html
Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի քարտեզը՝ այն անվանելով «ԱՄՆ նոր տարածք»
Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի քարտեզը՝ այն անվանելով «ԱՄՆ նոր տարածք»
Sputnik Արմենիա
Քարտեզի վրա Հորմուզի նեղուցը շրջանագծի մեջ է առնված, իսկ պատկերի վերևում երևում է անգլերեն «New U.S. Territory» գրությունը։ 18.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-18T15:57+0400
2026-08-18T15:57+0400
2026-08-18T15:57+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104277485_0:160:3072:1888_1920x0_80_0_0_6759f244775e1a386b837c2a063fd477.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է Հորմուզի նեղուցի քարտեզի պատկերը՝ այն ուղեկցելով «ԱՄՆ նոր տարածք» մակագրությամբ։Թրամփի հրապարակած քարտեզի վրա Իրանի և Օմանի միջև գտնվող Հորմուզի նեղուցը շրջանագծի մեջ է առնված, իսկ պատկերի վերևում երևում է անգլերեն «New U.S. Territory» («ԱՄՆ նոր տարածք») գրությունը։Օգոստոսի 17-ին Al Arabiya հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են զինադադարի երկարաձգման շուրջ։Հուլիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հունիսի 18-ի գիշերը Իրանի հետ ձեռք բերված հրադադարն այլևս չի գործում: Ամերիկացի զինվորականները հուլիսի 8-ից մի քանի շարք հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, որ դա արվել է իբր ի պատասխան Իրանի գործողությունների առևտրային նավերի դեմ, որոնք հատում էին Հորմուզի նեղուցը:Թեհրանը պատասխանել է Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ-ի ռազմակայաններին հարվածներով, փակել Հորմուզի նեղուցը, ինչպես նաև Վաշինգտոնին մեղադրել ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104277485_171:0:2902:2048_1920x0_80_0_0_03dff858d243bb06fdbf4dd6080c1a04.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց
Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի քարտեզը՝ այն անվանելով «ԱՄՆ նոր տարածք»
Քարտեզի վրա Հորմուզի նեղուցը շրջանագծի մեջ է առնված, իսկ պատկերի վերևում երևում է անգլերեն «New U.S. Territory» գրությունը։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է Հորմուզի նեղուցի քարտեզի պատկերը՝ այն ուղեկցելով «ԱՄՆ նոր տարածք» մակագրությամբ։
Թրամփի հրապարակած քարտեզի վրա Իրանի և Օմանի միջև գտնվող Հորմուզի նեղուցը շրջանագծի մեջ է առնված, իսկ պատկերի վերևում երևում է անգլերեն «New U.S. Territory» («ԱՄՆ նոր տարածք») գրությունը։
Օգոստոսի 17-ին Al Arabiya հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են զինադադարի երկարաձգման շուրջ։
Հուլիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հունիսի 18-ի գիշերը Իրանի հետ ձեռք բերված հրադադարն այլևս չի գործում: Ամերիկացի զինվորականները հուլիսի 8-ից մի քանի շարք հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, որ դա արվել է իբր ի պատասխան Իրանի գործողությունների առևտրային նավերի դեմ, որոնք հատում էին Հորմուզի նեղուցը:
Թեհրանը պատասխանել է Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ-ի ռազմակայաններին հարվածներով, փակել Հորմուզի նեղուցը, ինչպես նաև Վաշինգտոնին մեղադրել ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ: