https://arm.sputniknews.ru/20260818/hhum-tshtpneri-tivn-avelacel-e-zvoheri-tivy-nvazel-cuculjany-tvjalner-nerkajacrec-105867854.html
ՀՀ–ում ՃՏՊ–ների թիվն ավելացել է, զոհերի թիվը` նվազել. Ցուցուլյանը տվյալներ ներկայացրեց
ՀՀ–ում ՃՏՊ–ների թիվն ավելացել է, զոհերի թիվը` նվազել. Ցուցուլյանը տվյալներ ներկայացրեց
Sputnik Արմենիա
6 ամիսների ընթացքում կազմվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վերաբերյալ ավելի քան 523 հազար արձանագրություն։ 18.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-18T13:53+0400
2026-08-18T13:53+0400
2026-08-18T14:44+0400
հայաստան
կամո ցուցուլյան
վթար
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102414418_0:100:1920:1180_1920x0_80_0_0_05cbf1fda1a642d20dd0c62873453dab.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է 2146 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչը 74–ով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ( նախորդ տարի արձանագրվել է 2072 դեպք): ՆԳՆ ոստիկանության գործունեության արդյունքների ու վիճակագրական տվյալների ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը։Նրա խոսքով` ՃՏՊ–ների կանխարգելման նպատակով ձեռնարկված միջոցառումների ընթացքում 6 ամսում կազմվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վերաբերյալ 523377 արձանագրություն, իսկ 2025 թվականի նույն ժամանակահատվածում` 476 745։ Արձանագրվել է տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու 1190 դեպք, առանց ամրագոտու տրանսպորտային միջոց վարելու 115 990 դեպք, արագությունը գերազանցելու 60723 դեպք։ Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի զրկված կամ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքերը աճել են 74․4 %-ով կամ 3231 դեպքով։2025 թվականի 6 ամիսներին արձանագրվել է նման 4343 դեպք, իսկ 2026 թվականի 6 ամիսներին` 7574 դեպք։Լավություն` ուրիշի կյանքի հաշվին. ինչպես կարելի էր լուծել դժգոհ վարորդների հարցը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102414418_107:0:1814:1280_1920x0_80_0_0_1f0487d7039a21eeda947290e1f2b58f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կամո ցուցուլյան, վթար, զոհ
հայաստան, կամո ցուցուլյան, վթար, զոհ
ՀՀ–ում ՃՏՊ–ների թիվն ավելացել է, զոհերի թիվը` նվազել. Ցուցուլյանը տվյալներ ներկայացրեց
13:53 18.08.2026 (Թարմացված է: 14:44 18.08.2026) 6 ամիսների ընթացքում կազմվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վերաբերյալ ավելի քան 523 հազար արձանագրություն։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է 2146 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչը 74–ով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ( նախորդ տարի արձանագրվել է 2072 դեպք): ՆԳՆ ոստիկանության գործունեության արդյունքների ու վիճակագրական տվյալների ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը։
«Չնայած ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճին՝ նախորդ տարվա համեմատ 4–ով կամ 3, 4%-ով նվազել է ՃՏՊ–ների հետևանքով զոհերի թիվը, իսկ 2020-24 թվականի հետ համեմատ՝ 31-ով կամ 20%-ով»,- ասաց Ցուցուլյանը` չնշելով, թե մահվան քանի դեպք է գրանցվել այս տարի։
Նրա խոսքով` ՃՏՊ–ների կանխարգելման նպատակով ձեռնարկված միջոցառումների ընթացքում 6 ամսում կազմվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վերաբերյալ 523377 արձանագրություն, իսկ 2025 թվականի նույն ժամանակահատվածում` 476 745։ Արձանագրվել է տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու 1190 դեպք, առանց ամրագոտու տրանսպորտային միջոց վարելու 115 990 դեպք, արագությունը գերազանցելու 60723 դեպք։ Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի զրկված կամ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքերը աճել են 74․4 %-ով կամ 3231 դեպքով։
2025 թվականի 6 ամիսներին արձանագրվել է նման 4343 դեպք, իսկ 2026 թվականի 6 ամիսներին` 7574 դեպք։