https://arm.sputniknews.ru/20260818/gjughacin-berq-uni-shuka-chuni-deghdzic-hetvo-herty-khaghvoghinn-e-pvordzagety-zgushacnum-e-105874297.html
Գյուղացին բերք ունի, շուկա չունի, դեղձից հետո հերթը խաղողինն է. փորձագետը զգուշացնում է
Գյուղացին բերք ունի, շուկա չունի, դեղձից հետո հերթը խաղողինն է. փորձագետը զգուշացնում է
Sputnik Արմենիա
Աշոտ Հարությունյանի խոսքով` տարվա վերջում խիստ բացասական տնտեսական աճի ցուցանիշ կարող է արձանագրվել ամբողջ ոլորտի առումով, որը կփորձեն կապել արտաքին... 18.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-18T20:43+0400
2026-08-18T20:43+0400
2026-08-18T20:43+0400
դեղձ
խաղող
գյուղմթերք
արտահանում
գյուղացի
բողոքի ակցիա
աշոտ հարությունյան
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/19/86147652_0:160:3072:1888_1920x0_80_0_0_343caae8fba6cd3b6855b2dba685df2c.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Դեղձի մթերման խնդիրները կարող են միայն սկիզբը լինել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց գյուղոլորտի փորձագետ, գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Աշոտ Հարությունյանը` անդրադառնալով վերջին օրերին Արմավիրի մարզում դեղձի մթերման, իրացման խնդիրներին։Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզում դեղձ արտադրող գյուղացիները բողոքում են, որ կառավարությունը սուբսիդավորում է տալիս չրագործներին, արտահանողներին, բայց իրենց դրանից օգնություն չկա։ Իսկ արտահանողներն ու մթերողները շատ ցածր գներով են ցանկանում վերցնել բերքը։Աշոտ Հարությունյանի խոսքով` առաջիկայում նույն խնդիրները կարող են ի հայտ գալ նաև սալորի, խաղողի, կաղամբի, վարունգի և կարտոֆիլի մթերման ժամանակ։ Գյուղոլորտի մասնագետը նկատում է, որ սեզոնային խնդիրների վերաբերյալ որոշումները պետք է համակարգային լինեն և հաշվի առնվեն նաև առաջիկա ամիսների հնարավոր զարգացումները։ Երբ դեղձի մթերման խնդիրն ամբողջական տեսք չէր ստացել, Հարությունյանը զգուշացրել էր, որ սեզոնայնությունից ելնելով՝ իրավիճակը կարող է ավելի բարդանալ։Փորձագետի գնահատմամբ՝ այդ հորդորները, սակայն, պատշաճ կերպով հաշվի չեն առնվել, և առանձին խնդիրների լուծման համար ընդունվել են ոչ համաչափ որոշումներ՝ ինչպես գումարների բաշխման, այնպես էլ խնդիրների ճիշտ արձանագրման և քաղաքական որոշումներ ընդունելու մակարդակում։«Տարվա վերջում էլ տնտեսական աճի արդյունքներով կարող ենք ունենալ խիստ բացասական ցուցանիշ ամբողջ ոլորտի առումով, որը կարող են փորձել կապել արտաքին քաղաքականության հետ։ Բայց այդպես չէ․ սա ճանապարհների, շուկաների և մթերման համակարգի խնդիր է»,-նշեց Հարությունյանը։Ընդգծեց` մթերման խնդրի հետ կապված առաջին ազդանշաններն էին արտաքին շուկայի կորուստը կամ վեկտորի փոփոխությունը, կայացած շուկայի և համակարգի փլուզումը, և այդ օրվանից պետք էր պատրաստվել։ Պետք էր նախապես հաշվի առնել սեզոնայնությունը, գործարանների հնարավորությունները, այգիների ծավալները և կանխատեսել, թե որ փուլում ինչ խնդիր կարող է առաջանալ։Գյուղմթերքի իրացումը մի քանի հիմնական բաղադրիչ ունի՝ արտահանում, տեղական շուկա, վերամշակող ընկերությունների կողմից մթերում և տնային տնտեսություններում արտադրանքի օգտագործում կամ վերամշակում։ Եթե այդ չորս ուղղություններից ամենագլխավորը՝ արտահանումը, չի աշխատում բնականաբար խնդիր է առաջանում նաև մյուս ուղղություններում։ Գյուղատնտեսության նախկին փոխնախարարի խոսքով` Հայաստանում մթերող գործարանները, անկախ սեփականության ձևից, գյուղատնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեն։ Գյուղատնտեսական արտադրանքի մթերման և իրացման համակարգում այդ ձեռնարկությունները պետք է դիտարկվեն որպես ռազմավարական նշանակության օղակ։«Այսքան տարի այդ գործարանները` հիմնավորված կամ անհիմն, մթերման գծով ստացել են սուբսիդիաներ։ Այստեղ կա համադրելիության խնդիր, որը կարելի է ուսումնասիրել՝ յուրաքանչյուր դեպքում ինչ է եղել, ինչ գնով է մթերվել, ինչ ինքնարժեք է եղել, ինչ գնով է իրացվել և այլն»,-ասաց նա։Երկրորդ տարբերակը, Հարությունյանի խոսքով, այն է, որ որոշ ընկերություններ, ունենալով պահեստավորման կամ մթերման որոշակի հնարավորություններ, դիտավորյալ ամբողջ ծավալով չեն իրականացնում մթերումը՝ սպասելով պետական միջամտության։«Շեշտում եմ՝ դիտավորյալ։ Երբեմն, ունենալով պահուստային տեղ շատ չեն մթերում՝ սպասելով պետության միջամտությանը և ավելի հեշտ սուբսիդիա ստանալուն։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ լոլիկը դաշտում փչանում է։ Եթե այդ ժամանակին չքաղեցին, ամբողջ բույսն է շարքից դուրս գալու, իսկ մնացած լոլիկի պտղաբերությունը իջնում է։ Դեղձը նույնպես արագ փչացող պտուղ է։ Հացիկ, Խանջյան, Արաքս և այդ տարածաշրջանի մյուս գյուղերում, հատկապես նոր ձևավորված այգիներում բավականին առատ բերք կա», - ասաց Հարությունյանը։Անդրադառնալով կառավարության նիստում արտահանման աջակցության նպատակով հատկացված 5.4 միլիարդ դրամին(ըստ նախագծի` գումարն ուղղվելու է հունիսին և հուլիսին արտահանողների մոտ առաջացած փոխհատուցման ենթակա ծախսերի վճարմանը)՝ Հարությունյանը նշեց, որ նման աջակցությունը կարող է կիրառվել նաև դեղձի, հետագայում՝ խաղողի և այլ գյուղմթերքի դեպքում։ Այս դեպքում, սակայն, ըստ Հարությունյանի` պետք է չափելիություն և հաշվետվողականություն լինի։ Եթե ընկերությունը հայտարարում է, որ գյուղմթերքն արտահանվել է և դրա դիմաց ներկայացնում է համապատասխան փաստաթղթեր, ապա ստանում է լոգիստիկայի և արտահանման համար նախատեսված պետական սուբսիդիաները, բայց այդ մեխանիզմը, ըստ գյուղոլորտի մասնագետի` որոշ դեպքերում կարող է օգտագործվել ոչ նպատակային։«Պատկերացնո՞ւմ եք՝ այսօր նույն ցանկում ընդգրկված ֆուռը կամ ֆուռի տերը մտնում է Խանջյան, Հացիկ և այլ գյուղեր, 100 դրամով գյուղացուց դեղձ է գնում, տանում Վրաստան, հետո համապատասխան փաստաթղթերը ներկայացնում է պետությանը և ստանում կրկնակի, եռակի գումար»,-ասաց նա։Եվ սա այն դեպքում, երբ դեղձի արտադրության ինքնարժեքի վրա զգալի ազդեցություն ունի նաև աշխատուժի թանկացումը։ Գյուղոլորտի մասնագետի խոսքով`աշխատուժի խնդիր կա Շիրակի մարզից մինչև Դիլիջանի տարածաշրջան։ Որոշ տեղերում աշխատողներին լուսադեմին տարբեր մարզերից են բերում։ Մեկ աշխատողի համար վճարում են 7-8 հազար դրամ, դրան գումարվում են սնունդը, ճանապարհածախսը և այլ ծախսեր։ Այս պայմաններում անգամ 100 դրամով դեղձի մթերումը չի կարող տնտեսապես արդարացված լինել գյուղացու համար։Հարությունյանն անդրադարձավ նաև նախկինում հայկական մրգի, այդ թվում՝ դեղձի և ծիրանի, արտահանման ծավալներին՝ նշելով, որ ռուսական շուկան Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի համար կարևոր ուղղություն է եղել։ Եվ խնդիրը միայն մեկ մթերքի կամ մեկ սեզոնի մեջ չէ։ Եթե փոխվում են արտահանման ուղղությունները, պետությունը պետք է նախապես հաշվարկի դրանց ազդեցությունը գյուղատնտեսական արտադրության, մթերման և գյուղացու եկամուտների վրա։ Հակառակ դեպքում` այսօր դեղձի իրացումն ու արտահանումն է կանգնած խնդրի առաջ, վաղը դրան կգումարվի խաղողը, հետո նաև մյուս գյուղմթերքները։Արտահանում չի՞ լինի. Թբիլիսիի ջրամբարում սկսել են հայկական իշխան բուծել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/19/86147652_171:0:2902:2048_1920x0_80_0_0_cfedf8eb3ab05a7808f86d8485950393.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դեղձ, խաղող, գյուղմթերք, արտահանում, գյուղացի, բողոքի ակցիա, աշոտ հարությունյան, հհ կառավարություն
դեղձ, խաղող, գյուղմթերք, արտահանում, գյուղացի, բողոքի ակցիա, աշոտ հարությունյան, հհ կառավարություն
Գյուղացին բերք ունի, շուկա չունի, դեղձից հետո հերթը խաղողինն է. փորձագետը զգուշացնում է
Աշոտ Հարությունյանի խոսքով` տարվա վերջում խիստ բացասական տնտեսական աճի ցուցանիշ կարող է արձանագրվել ամբողջ ոլորտի առումով, որը կփորձեն կապել արտաքին քաղաքականության հետ։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Դեղձի մթերման խնդիրները կարող են միայն սկիզբը լինել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց գյուղոլորտի փորձագետ, գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Աշոտ Հարությունյանը` անդրադառնալով վերջին օրերին Արմավիրի մարզում դեղձի մթերման, իրացման խնդիրներին։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Արմավիրի մարզում դեղձ արտադրող գյուղացիները բողոքում են, որ կառավարությունը սուբսիդավորում է տալիս չրագործներին, արտահանողներին, բայց իրենց դրանից օգնություն չկա։ Իսկ արտահանողներն ու մթերողները շատ ցածր գներով են ցանկանում վերցնել բերքը։
Աշոտ Հարությունյանի խոսքով` առաջիկայում նույն խնդիրները կարող են ի հայտ գալ նաև սալորի, խաղողի, կաղամբի, վարունգի և կարտոֆիլի մթերման ժամանակ։ Գյուղոլորտի մասնագետը նկատում է, որ սեզոնային խնդիրների վերաբերյալ որոշումները պետք է համակարգային լինեն և հաշվի առնվեն նաև առաջիկա ամիսների հնարավոր զարգացումները։ Երբ դեղձի մթերման խնդիրն ամբողջական տեսք չէր ստացել, Հարությունյանը զգուշացրել էր, որ սեզոնայնությունից ելնելով՝ իրավիճակը կարող է ավելի բարդանալ։
«Ես հուշել եմ, հորդորել եմ, որ երբ տվյալ պահին ծագած խնդրի վերաբերյալ որոշում են կայացնում, նկատի ունենան, որ մի քանի օր, շաբաթ կամ ամիս հետո այդ խնդիրները նորից գալու են։ Նախադեպային պետք է բոլոր խնդիրները կարգավորել»,-ասաց նա։
Փորձագետի գնահատմամբ՝ այդ հորդորները, սակայն, պատշաճ կերպով հաշվի չեն առնվել, և առանձին խնդիրների լուծման համար ընդունվել են ոչ համաչափ որոշումներ՝ ինչպես գումարների բաշխման, այնպես էլ խնդիրների ճիշտ արձանագրման և քաղաքական որոշումներ ընդունելու մակարդակում։
«Տարվա վերջում էլ տնտեսական աճի արդյունքներով կարող ենք ունենալ խիստ բացասական ցուցանիշ ամբողջ ոլորտի առումով, որը կարող են փորձել կապել արտաքին քաղաքականության հետ։ Բայց այդպես չէ․ սա ճանապարհների, շուկաների և մթերման համակարգի խնդիր է»,-նշեց Հարությունյանը։
Ընդգծեց` մթերման խնդրի հետ կապված առաջին ազդանշաններն էին արտաքին շուկայի կորուստը կամ վեկտորի փոփոխությունը, կայացած շուկայի և համակարգի փլուզումը, և այդ օրվանից պետք էր պատրաստվել։ Պետք էր նախապես հաշվի առնել սեզոնայնությունը, գործարանների հնարավորությունները, այգիների ծավալները և կանխատեսել, թե որ փուլում ինչ խնդիր կարող է առաջանալ։
Գյուղմթերքի իրացումը մի քանի հիմնական բաղադրիչ ունի՝ արտահանում, տեղական շուկա, վերամշակող ընկերությունների կողմից մթերում և տնային տնտեսություններում արտադրանքի օգտագործում կամ վերամշակում։ Եթե այդ չորս ուղղություններից ամենագլխավորը՝ արտահանումը, չի աշխատում բնականաբար խնդիր է առաջանում նաև մյուս ուղղություններում։
«Մենք խաղողի, մրգի, բանջարեղենի տեսակների գծով հիմնականում ինքնաբավ ենք, իսկ ավելցուկը պետք է գնա արտաքին շուկա։ Նախկինում ԵԱՏՄ շուկան, չնայած առկա թերություններին ու խոչընդոտներին, գյուղատնտեսական արտադրանքի իրացման համար կարևոր ուղղություն էր։ Եվ եթե գյուղացին չի կարողանում իրացնել ապրանքը, ստիպված այն ավելի ցածր գնով է վաճառում», - նշեց Հարությունյանը։
Գյուղատնտեսության նախկին փոխնախարարի խոսքով` Հայաստանում մթերող գործարանները, անկախ սեփականության ձևից, գյուղատնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեն։ Գյուղատնտեսական արտադրանքի մթերման և իրացման համակարգում այդ ձեռնարկությունները պետք է դիտարկվեն որպես ռազմավարական նշանակության օղակ։
«Այսքան տարի այդ գործարանները` հիմնավորված կամ անհիմն, մթերման գծով ստացել են սուբսիդիաներ։ Այստեղ կա համադրելիության խնդիր, որը կարելի է ուսումնասիրել՝ յուրաքանչյուր դեպքում ինչ է եղել, ինչ գնով է մթերվել, ինչ ինքնարժեք է եղել, ինչ գնով է իրացվել և այլն»,-ասաց նա։
Երկրորդ տարբերակը, Հարությունյանի խոսքով, այն է, որ որոշ ընկերություններ, ունենալով պահեստավորման կամ մթերման որոշակի հնարավորություններ, դիտավորյալ ամբողջ ծավալով չեն իրականացնում մթերումը՝ սպասելով պետական միջամտության։
«Շեշտում եմ՝ դիտավորյալ։ Երբեմն, ունենալով պահուստային տեղ շատ չեն մթերում՝ սպասելով պետության միջամտությանը և ավելի հեշտ սուբսիդիա ստանալուն։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ լոլիկը դաշտում փչանում է։ Եթե այդ ժամանակին չքաղեցին, ամբողջ բույսն է շարքից դուրս գալու, իսկ մնացած լոլիկի պտղաբերությունը իջնում է։ Դեղձը նույնպես արագ փչացող պտուղ է։ Հացիկ, Խանջյան, Արաքս և այդ տարածաշրջանի մյուս գյուղերում, հատկապես նոր ձևավորված այգիներում բավականին առատ բերք կա», - ասաց Հարությունյանը։
Անդրադառնալով կառավարության նիստում արտահանման աջակցության նպատակով
հատկացված 5.4 միլիարդ դրամին(ըստ նախագծի` գումարն ուղղվելու է հունիսին և հուլիսին արտահանողների մոտ առաջացած փոխհատուցման ենթակա ծախսերի վճարմանը)՝ Հարությունյանը նշեց, որ նման աջակցությունը կարող է կիրառվել նաև դեղձի, հետագայում՝ խաղողի և այլ գյուղմթերքի դեպքում։ Այս դեպքում, սակայն, ըստ Հարությունյանի` պետք է չափելիություն և հաշվետվողականություն լինի։ Եթե ընկերությունը հայտարարում է, որ գյուղմթերքն արտահանվել է և դրա դիմաց ներկայացնում է համապատասխան փաստաթղթեր, ապա ստանում է լոգիստիկայի և արտահանման համար նախատեսված պետական սուբսիդիաները, բայց այդ մեխանիզմը, ըստ գյուղոլորտի մասնագետի` որոշ դեպքերում կարող է օգտագործվել ոչ նպատակային։
«Պատկերացնո՞ւմ եք՝ այսօր նույն ցանկում ընդգրկված ֆուռը կամ ֆուռի տերը մտնում է Խանջյան, Հացիկ և այլ գյուղեր, 100 դրամով գյուղացուց դեղձ է գնում, տանում Վրաստան, հետո համապատասխան փաստաթղթերը ներկայացնում է պետությանը և ստանում կրկնակի, եռակի գումար»,-ասաց նա։
Եվ սա այն դեպքում, երբ դեղձի արտադրության ինքնարժեքի վրա զգալի ազդեցություն ունի նաև աշխատուժի թանկացումը։ Գյուղոլորտի մասնագետի խոսքով`աշխատուժի խնդիր կա Շիրակի մարզից մինչև Դիլիջանի տարածաշրջան։ Որոշ տեղերում աշխատողներին լուսադեմին տարբեր մարզերից են բերում։ Մեկ աշխատողի համար վճարում են 7-8 հազար դրամ, դրան գումարվում են սնունդը, ճանապարհածախսը և այլ ծախսեր։ Այս պայմաններում անգամ 100 դրամով դեղձի մթերումը չի կարող տնտեսապես արդարացված լինել գյուղացու համար։
«Պատկերացրեք՝ Շիրակի մարզից եկած մեկ բանվորը ծառից որքան դեղձ պետք է քաղի, որ իր 8 հազար դրամ աշխատավարձը կարողանա այգետերը վճարել, դրան էլ գումարենք դեղձը շուկա հասցնելու ծախսը»,-ասաց նա։
Հարությունյանն անդրադարձավ նաև նախկինում հայկական մրգի, այդ թվում՝ դեղձի և ծիրանի, արտահանման ծավալներին՝ նշելով, որ ռուսական շուկան Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի համար կարևոր ուղղություն է եղել։ Եվ խնդիրը միայն մեկ մթերքի կամ մեկ սեզոնի մեջ չէ։ Եթե փոխվում են արտահանման ուղղությունները, պետությունը պետք է նախապես հաշվարկի դրանց ազդեցությունը գյուղատնտեսական արտադրության, մթերման և գյուղացու եկամուտների վրա։ Հակառակ դեպքում` այսօր դեղձի իրացումն ու արտահանումն է կանգնած խնդրի առաջ, վաղը դրան կգումարվի խաղողը, հետո նաև մյուս գյուղմթերքները։