https://arm.sputniknews.ru/20260818/erevanum-tarec-kananc-kvoghvoptats-tghamardy-hajtnabervel-e-ev-kalanavvorvel-tesanjut-105873281.html
Երևանում տարեց կանանց կողոպտած տղամարդը հայտնաբերվել է և կալանավորվել. տեսանյութ
Երևանում տարեց կանանց կողոպտած տղամարդը հայտնաբերվել է և կալանավորվել. տեսանյութ
Sputnik Արմենիա
Պարզվել է, որ հափշտակությունները կատարել է Մալիշկա գյուղի բնակիչներից մեկը։ 18.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-18T16:58+0400
2026-08-18T16:58+0400
2026-08-18T16:58+0400
հայաստան
գողություն
երևան
տարեց
կին
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/12/105872376_0:0:1280:720_1920x0_80_0_0_1be891afb0d31e7c18432d210f202a29.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Երևանի Բագրատունյաց պողոտայում և Եղիշե Թադևոսյան փողոցում 3 տարեց կանանց պարանոցներից ոսկյա շղթաներ պոկած և հափշտակած տղամարդը կալանավորվել է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը:Նշվում է, որ օգոստոսի 13-ի առավոտյան ժամը 9:40-ին մայրաքաղաքի Նար-Դոսի փողոցում, որտեղ ժամանակավոր բնակություն էր հաստատել տղամարդը, նա ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։Տղամարդը խոստովանել է ոչ միայն օգոստոսին, այլև նախկինում կատարած ևս 4 կողոպուտ, որոնք բոլորն էլ տեղի են ունեցել մայրաքաղաքի Բագրատունյաց պողոտայում: Բոլոր տուժողները դարձյալ եղել են տարեց կանայք։Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։39-ամյա տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։Նախաքննությունը շարունակվում է։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կողոպտողին
Sputnik Արմենիա
Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կողոպտողին
2026-08-18T16:58+0400
true
PT1M18S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/12/105872376_176:0:1136:720_1920x0_80_0_0_cbc86a7ecc68f0598bb0fafda036b8e4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գողություն, երևան, տարեց, կին, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, գողություն, երևան, տարեց, կին, տեսանյութ, տեսանյութեր, видео
Երևանում տարեց կանանց կողոպտած տղամարդը հայտնաբերվել է և կալանավորվել. տեսանյութ
Պարզվել է, որ հափշտակությունները կատարել է Մալիշկա գյուղի բնակիչներից մեկը։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Երևանի Բագրատունյաց պողոտայում և Եղիշե Թադևոսյան փողոցում 3 տարեց կանանց պարանոցներից ոսկյա շղթաներ պոկած և հափշտակած տղամարդը կալանավորվել է: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ներքին գործերի նախարարությունը:
«Պարզվել է, որ բացահայտ հափշտակությունները կատարել է Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ 39-ամյա մի տղամարդ։ Պարզվել է նաև, որ դա նույն անձն է, որին նախկինում կատարած նման հանցագործությունների համար քրեական ոստիկաններն արդեն իսկ կասկածում և ճշտում էին նրա փաստացի բնակության վայրը»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ օգոստոսի 13-ի առավոտյան ժամը 9:40-ին մայրաքաղաքի Նար-Դոսի փողոցում, որտեղ ժամանակավոր բնակություն էր հաստատել տղամարդը, նա ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։
Տղամարդը խոստովանել է ոչ միայն օգոստոսին, այլև նախկինում կատարած ևս 4 կողոպուտ, որոնք բոլորն էլ տեղի են ունեցել մայրաքաղաքի Բագրատունյաց պողոտայում: Բոլոր տուժողները դարձյալ եղել են տարեց կանայք։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։
39-ամյա տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Նախաքննությունը շարունակվում է։