https://arm.sputniknews.ru/20260818/baqun-3-lragrvoghi-nkatmamb-hetakhuzum-e-hajtararel-rd-agnn-ardzaganqel-e-ajs-vorvoshmany-105881421.html
Բաքուն 3 լրագրողի նկատմամբ հետախուզում է հայտարարել. ՌԴ ԱԳՆ–ն արձագանքել է այս որոշմանը
Բաքուն 3 լրագրողի նկատմամբ հետախուզում է հայտարարել. ՌԴ ԱԳՆ–ն արձագանքել է այս որոշմանը
Sputnik Արմենիա
ռուսաստանցի դիվանագետը նշել է, որ Ադրբեջանի լրատվական դաշտում մշտապես անբարյացակամ նարատիվներ կան Ռուսաստանի նկատմամբ։ 18.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-18T23:04+0400
2026-08-18T23:04+0400
2026-08-18T23:13+0400
մարիա զախարովա
ռուսաստան
ադրբեջան
լրագրող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/03/95404657_0:0:1600:901_1920x0_80_0_0_0ce751b829a92f162be8c608cf8de8bf.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Մոսկվայի նկատմամբ տեղեկատվական դաշտում տարածվող անբարյացակամ նարատիվների ֆոնին Ռուսաստանը Ադրբեջանի հետ երկխոսության հույս ունի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Դիվանագետն ընդգծել է, որ Ադրբեջանի լրատվական դաշտում մշտապես անբարյացակամ նարատիվներ կան Ռուսաստանի նկատմամբ։Մոսկվան բազմիցս առաջարկել է Ադրբեջանի իր գործընկերներին խորհրդակցությունների ժամանակ քննարկել տեղեկատվական միջավայրի առողջացման հարցը հանգիստ, առանց քաղաքականացման կամ լրատվական գովազդի։Միևնույն ժամանակ, ռուսաստանցի դիվանագետը նշել է, որ Ադրբեջանում հետախուզվող ՌԴ քաղաքացիների հայտարարությունները չեն արտացոլում Մոսկվայի դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերություններում։«Մասնավոր այս անձանց կողմից արված հայտարարությունները որևէ կերպ չեն արտացոլում Մոսկվայի մոտեցումը Ադրբեջանի նկատմամբ», - ասել է Զախարովան մեկնաբանության մեջ։Դիվանագետը հավելել է, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի քաղաքացիների համար կապահովվի օրինական իրավունքների և շահերի պաշտպանությունը՝ Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից նրանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին որոշման համատեքստում։Ադրբեջանը հետախուզում է հայտարարել ռուսաստանցի 3 լրագրողների՝ Իվան Կնյազևի, Սեմյոն Ուրալովի և Ալեքսեյ Չադաևի նկատմամբ։ Բաքուն նրանց մեղադրում է Ադրբեջանի սահմանադրական կարգը բռնի կերպով տապալելու կոչերի և երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու մեջ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/03/95404657_0:0:1600:1201_1920x0_80_0_0_13c43561b06b769c7651242d2da73c3d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա զախարովա, ռուսաստան, ադրբեջան, լրագրող
մարիա զախարովա, ռուսաստան, ադրբեջան, լրագրող
Բաքուն 3 լրագրողի նկատմամբ հետախուզում է հայտարարել. ՌԴ ԱԳՆ–ն արձագանքել է այս որոշմանը
23:04 18.08.2026 (Թարմացված է: 23:13 18.08.2026) ռուսաստանցի դիվանագետը նշել է, որ Ադրբեջանի լրատվական դաշտում մշտապես անբարյացակամ նարատիվներ կան Ռուսաստանի նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Մոսկվայի նկատմամբ տեղեկատվական դաշտում տարածվող անբարյացակամ նարատիվների ֆոնին Ռուսաստանը Ադրբեջանի հետ երկխոսության հույս ունի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Դիվանագետն ընդգծել է, որ Ադրբեջանի լրատվական դաշտում մշտապես անբարյացակամ նարատիվներ կան Ռուսաստանի նկատմամբ։
Մոսկվան բազմիցս առաջարկել է Ադրբեջանի իր գործընկերներին խորհրդակցությունների ժամանակ քննարկել տեղեկատվական միջավայրի առողջացման հարցը հանգիստ, առանց քաղաքականացման կամ լրատվական գովազդի։
«Հույս ունենք, որ նման երկխոսություն տեղի կունենա», – ԶԼՄ–ների հարցերին ի պատասխան ասել է Զախարովան նախարարության պաշտոնական կայքում հրապարակված իր պատասխանում։
Միևնույն ժամանակ, ռուսաստանցի դիվանագետը նշել է, որ Ադրբեջանում հետախուզվող ՌԴ քաղաքացիների հայտարարությունները չեն արտացոլում Մոսկվայի դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերություններում։
«Մասնավոր այս անձանց կողմից արված հայտարարությունները որևէ կերպ չեն արտացոլում Մոսկվայի մոտեցումը Ադրբեջանի նկատմամբ», - ասել է Զախարովան մեկնաբանության մեջ։
Դիվանագետը հավելել է, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի քաղաքացիների համար կապահովվի օրինական իրավունքների և շահերի պաշտպանությունը՝ Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից նրանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին որոշման համատեքստում։
Ադրբեջանը հետախուզում է հայտարարել ռուսաստանցի 3 լրագրողների՝ Իվան Կնյազևի, Սեմյոն Ուրալովի և Ալեքսեյ Չադաևի նկատմամբ։ Բաքուն նրանց մեղադրում է Ադրբեջանի սահմանադրական կարգը բռնի կերպով տապալելու կոչերի և երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու մեջ։