https://arm.sputniknews.ru/20260818/atsneri-hardzakumner-energvodari-ev-rjazani-marzi-vra-zvoh-ev-viravvorner-kan-105862224.html
ԱԹՍ–ների հարձակումներ Էներգոդարի և Ռյազանի մարզի վրա. զոհ և վիրավորներ կան
ԱԹՍ–ների հարձակումներ Էներգոդարի և Ռյազանի մարզի վրա. զոհ և վիրավորներ կան
Sputnik Արմենիա
Տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։ 18.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-18T10:33+0400
2026-08-18T10:33+0400
2026-08-18T11:09+0400
անօդաչու թռչող սարք (աթս)
անօդաչու
ռյազան
զոհ
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/07/91063134_0:143:932:667_1920x0_80_0_0_19d45061b779eb2751325dd21c908977.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Էներգոդարի և Ռյազանի մարզի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 18 մարդ։ Այս մասին հայտնում են տեղական իշխանությունները։Առավոտյան ուկրաինական անօդաչու սարքը հարձակվել է Էներգոդարի վրա։ Քաղաքապետ Մաքսիմ Պուխովի խոսքով՝ հարվածը հասցվել է ժամը 6:00-ի սահմաններում՝ քաղաքի առաջին միկրոշրջանին:Տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն: Միջադեպի հանգամանքները պարզվում են։Գիշերը Ռյազանի շրջանում անօդաչուների հարձակման հետևանքով վիրավորվել է 3 մարդ։ Մարզպետ Պավել Մալկովի խոսքով՝ ՀՕՊ ուժերը խոցել են 9 ԱԹՍ։«Ցավոք, տուժել է 3 մարդ, նրանցից 2-ը հոսպիտալացվել են և ստանում են բժշկական օգնություն», - հայտնել Մալկովը։Հարձակման հետևանքով Ռյազանի շրջանում վնասվել է նաև 3 առանձնատուն։ Տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ռյազան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/07/91063134_0:55:932:754_1920x0_80_0_0_3d2eafbc85d9f72759e3df96662a1125.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, ռյազան, զոհ, տուժածներ
անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, ռյազան, զոհ, տուժածներ
ԱԹՍ–ների հարձակումներ Էներգոդարի և Ռյազանի մարզի վրա. զոհ և վիրավորներ կան
10:33 18.08.2026 (Թարմացված է: 11:09 18.08.2026) Տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Էներգոդարի և Ռյազանի մարզի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 18 մարդ։ Այս մասին հայտնում են տեղական իշխանությունները։
Առավոտյան ուկրաինական անօդաչու սարքը հարձակվել է Էներգոդարի վրա։ Քաղաքապետ Մաքսիմ Պուխովի խոսքով՝ հարվածը հասցվել է ժամը 6:00-ի սահմաններում՝ քաղաքի առաջին միկրոշրջանին:
«Ողբերգություն Էներգոդարում։ Ժամը 6։00-ի սահմաններում 1-ին միկրոշրջանում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով մահացել է մեկ բնակիչ, ևս 15-ը դիմել են բժշկական օգնության համար» - հայտնել է Պուխովը։
Տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն: Միջադեպի հանգամանքները պարզվում են։
Գիշերը Ռյազանի շրջանում անօդաչուների հարձակման հետևանքով վիրավորվել է 3 մարդ։ Մարզպետ Պավել Մալկովի խոսքով՝ ՀՕՊ ուժերը խոցել են 9 ԱԹՍ։
«Ցավոք, տուժել է 3 մարդ, նրանցից 2-ը հոսպիտալացվել են և ստանում են բժշկական օգնություն», - հայտնել Մալկովը։
Հարձակման հետևանքով Ռյազանի շրջանում վնասվել է նաև 3 առանձնատուն։ Տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։