00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:31
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Անօդաչուների գիշերային հարձակումը Մոսկվայի մարզի վրա. գլխավորը այս ժամին

© Photo : Андрей Воробьев, губернатор Московской области.Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2026
Բաժանորդագրվել
Առավոտվա դրությամբ հայտնի է Մոսկվայի մարզում առնվազն 3 տուժածի մասին: Հիմնական հետևանքներն արձանագրվել են Ռամենսկոյեի, Բոգորոդսկի և Կոլոմենսկի շրջաններում, ինչպես նաև Էլեկտրոստալում:
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 18-ի գիշերը Մոսկվան և Մոսկվայի մարզը ենթարկվել են անօդաչուների զանգվածային հարձակման: Այս մասին հայտնել է մարզպետ Անդրեյ Վորոբյովը։ Մոսկվայի մարզում տուժել է առնվազն 3 մարդ, այդ թվում՝ 10-ամյա աղջիկ: Վնասվել են բնակելի և կոմերցիոն օբյեկտներ, ավտոմեքենաներ և էներգետիկ ենթակառուցվածքներ:
Գլխավորը այս ժամին.
Ռամենսկոյեի շրջանում անօդաչուի բեկորներն ընկել են մասնավոր տան վրա: Տուժել է 10-ամյա աղջիկ, նա ձեռքի դաստակի վնասվածք է ստացել: Երեխային ցուցաբերվում է բժշկական օգնություն:
Բոգորոդսկի շրջանում բժշկական օգնության կարիք է ունեցել մի կին, որը տուժել է ԱԹՍ-ի բեկորների ընկնելուց: Բացի այդ, անօդաչուն հարվածել է Wildberries-ի պահեստային համալիրին «Ատլանտ-պարկի» տարածքում: Հրդեհ է բռնկվել, որը հաջողվել է տեղայնացնել: Նախնական տվյալներով՝ անմիջապես օբյեկտում տուժածներ չկան:
Կոլոմնայում տուժել է 27-ամյա տղամարդ: Անօդաչուի բեկորներից վնասվել են առևտրային տաղավար, ՔԿԱԳ-ի (ԶԱԳՍ-ի) և խանութի շենքեր, ինչպես նաև բնակելի տան պատուհաններ:
Էլեկտրոստալում վնասվել են ավտոմեքենա և տրանսֆորմատորային ենթակայան: Արտակարգ ծառայությունները հետազոտում են բեկորների ընկնելու վայրերը և վերացնում հարձակման հետևանքները:
Հարձակումն անդրադարձել է նաև Մոսկվայի վրա: Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը գիշերվա ընթացքում բազմիցս հայտնել է մայրաքաղաքի ուղղությամբ թռչող անօդաչուների ոչնչացման մասին: Ժամը 04:08-ի դրությամբ նա հայտնել էր Մոսկվայի մատույցներում խոցված 73 ԱԹՍ-ների մասին: Ավելի ուշ օպերատիվ հաղորդագրությունները շարունակել են թարմացվել, ուստի ոչնչացված սարքերի վերջնական քանակն ամփոփագրի պատրաստման պահին ճշտվում է:
Հարձակման ֆոնին ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել մոսկովյան ավիահանգույցում ինքնաթիռների ընդունման և բացթողնման համար:
Սահմանափակումներն անդրադարձել են «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայանների վրա: Հաղորդվել է չվերթների մի մասի ուշացումների և երթուղիների փոփոխության մասին:
Բեկորների ընկնելու վայրերում շարունակում են աշխատել օպերատիվ և արտակարգ ծառայությունները:
Հարձակման չափերի և հետևանքների մասին տեղեկատվությունը շարունակում է ճշտվել:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Լրահոս
0