https://arm.sputniknews.ru/20260817/tshisht-kliner-pajqar-liner-qaghaqakan-hartutjunum-martun-grigvorjani-1-in-ugherdzy-qkhic-105853926.html
Ճիշտ կլիներ՝ պայքար լիներ քաղաքական հարթությունում․ Մարտուն Գրիգորյանի 1-ին ուղերձը ՔԿՀ–ից
Ճիշտ կլիներ՝ պայքար լիներ քաղաքական հարթությունում․ Մարտուն Գրիգորյանի 1-ին ուղերձը ՔԿՀ–ից
Sputnik Արմենիա
ԱԺ նախկին պատգամավորը շեշտում է, որ իրեն ազատազրկել են մի գործով, որի հետ ինքն ընդհանրապես առնչություն չունի։ 17.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-17T21:31+0400
2026-08-17T21:31+0400
2026-08-17T21:31+0400
հայաստան
մարտուն գրիգորյան
«արմավիր» քկհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/09/88800837_0:0:1260:708_1920x0_80_0_0_60fa4a63e863d9735b1c1a8ead1c054d.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik․ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանն իր շուրջը ծավալված իրադարձությունները քաղաքական հետապնդում է համարում։ Նա այդ մասին գրել է «Արմավիր» ՔԿՀ-ից հղած իր առաջին ուղերձում։Գրիգորյանը պնդում է՝ իրեն մեղադրում են մի գործով, որի հետ ինքը որևէ առնչություն չունի։ Նրա խոսքով՝ տեղի ունեցածն իր համար անակնկալ չէր, քանի որ ընտանիքի անդամների, թիմակիցների նկատմամբ տարբեր քրեական գործերով ու ձերբակալություններով փորձել են իրեն թուլացնել, սակայն, ըստ Գրիգորյանի, ինքը որևէ հետքայլ չի արել։«Ես միշտ առողջ ու կառուցողական քննադատության կողմնակիցն եմ, բայց և այնպես, դուք բոլորդ գիտեք իմ զուսպ ու կոռեկտ քաղաքական խոսույթը: Ես հիմա էլ եմ կրկնում արդեն քրեակատարողական հիմնարկից՝ պետք չէ ընտրությունների համար մտնել ընտանիքներ, մարդկանց դժվարությունների ու դժբախտությունների առաջ կանգնեցնել, ընտրությունները եղել են ու կլինեն։ Ճիշտ կլիներ, որ պայքարը լիներ քաղաքական հարթությունում»,- նշել է Գրիգորյանը։Նա վստահ է, որ սա էլ դժվարության մի փուլ է, որը կանցնի։ Մարտուն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել բոլոր աջակիցներին։Հիշեցնենք` Մարտուն Գրիգորյանը օգոստոսի 13-ի վաղ առավոտյան ձերբակալվեց Հակակոռուպցիոն դատարանը հայտնեց, որ նա ձերբակալվել է ընտրական հանցագործության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Գրիգորյանը նույն օրը 2 ամսով կալանավորվեց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/09/88800837_103:0:1047:708_1920x0_80_0_0_31b742d51e50b74f6b945f4e8df678ca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մարտուն գրիգորյան, «արմավիր» քկհ
հայաստան, մարտուն գրիգորյան, «արմավիր» քկհ
Ճիշտ կլիներ՝ պայքար լիներ քաղաքական հարթությունում․ Մարտուն Գրիգորյանի 1-ին ուղերձը ՔԿՀ–ից
ԱԺ նախկին պատգամավորը շեշտում է, որ իրեն ազատազրկել են մի գործով, որի հետ ինքն ընդհանրապես առնչություն չունի։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik․ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանն իր շուրջը ծավալված իրադարձությունները քաղաքական հետապնդում է համարում։ Նա այդ մասին գրել է «Արմավիր» ՔԿՀ-ից հղած իր առաջին
ուղերձում։
Գրիգորյանը պնդում է՝ իրեն մեղադրում են մի գործով, որի հետ ինքը որևէ առնչություն չունի։ Նրա խոսքով՝ տեղի ունեցածն իր համար անակնկալ չէր, քանի որ ընտանիքի անդամների, թիմակիցների նկատմամբ տարբեր քրեական գործերով ու ձերբակալություններով փորձել են իրեն թուլացնել, սակայն, ըստ Գրիգորյանի, ինքը որևէ հետքայլ չի արել։
«Ես միշտ առողջ ու կառուցողական քննադատության կողմնակիցն եմ, բայց և այնպես, դուք բոլորդ գիտեք իմ զուսպ ու կոռեկտ քաղաքական խոսույթը: Ես հիմա էլ եմ կրկնում արդեն քրեակատարողական հիմնարկից՝ պետք չէ ընտրությունների համար մտնել ընտանիքներ, մարդկանց դժվարությունների ու դժբախտությունների առաջ կանգնեցնել, ընտրությունները եղել են ու կլինեն։ Ճիշտ կլիներ, որ պայքարը լիներ քաղաքական հարթությունում»,- նշել է Գրիգորյանը։
Նա վստահ է, որ սա էլ դժվարության մի փուլ է, որը կանցնի։ Մարտուն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել բոլոր աջակիցներին։
Հիշեցնենք` Մարտուն Գրիգորյանը օգոստոսի 13-ի վաղ առավոտյան ձերբակալվեց Հակակոռուպցիոն դատարանը հայտնեց, որ նա
ձերբակալվել է ընտրական հանցագործության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Գրիգորյանը նույն օրը
2 ամսով կալանավորվեց։