00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

TRIPP-ը ոչ մի տեղից ոչ մի տեղ տանող ճանապարհ է․ Շկոլնիկով

© PhotoԱնդրեյ Շկոլնիկովը
Անդրեյ Շկոլնիկովը - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2026
Անդրեյ Շկոլնիկովը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուս քաղաքագետը վստահ է՝ երբ խոսում են Անդրկովկասի աշխարհաքաղաքական նշանակության մասին, փորձում են դատել 20-րդ դարի 90-ականների և 2000-ականների տրամաբանությամբ։
«Հյուսիս-հարավ» երթուղու նախագիծը կառուցվելու է այնպիսի պայմաններում, երբ ԱՄՆ-ն Արևելյան կիսագնդում այլևս ոչինչ չի որոշի։ Այսպիսի կարծիք հայտնեց ռուս գեոստրատեգ, քաղաքական վերլուծաբան, հրապարակախոս Անդրեյ Շկոլնիկովը Արման Վանեսքեհյանի «Իրականում» հեղինակային նախագծին տված հարցազրույցում։ Որպես աշխարհաքաղաքական դերակատար «չքվում է» նաև Եվրոպան։ Փորձագետի կարծիքով՝ Անդրկովկասի երկրները պետք է ելնեն գալիք նոր աշխարհակարգի հենց այս իրողություններից։
Համաշխարհային լոգիստիկայի տեսանկյունից Անդրկովկասը նշանակություն ուներ, երբ արդիական էր «Արևմուտք–Արևելք» նախագիծը
Երբ խոսում են Անդրկովկասի աշխարհաքաղաքական նշանակության մասին, փորձում են դատել 20-րդ դարի 90-ականների և 21-րդ դարի 2000-ականների տրամաբանությամբ։ Իրականում, Շկոլնիկովի խոսքով, այն ժամանակ տարածաշրջանն իսկապես որոշակի աշխարհաքաղաքական ռեսուրս էր ներկայացնում, զարգացման որոշակի ներուժ ուներ «Արևմուտք–Արևելք» երթուղիների կառուցման շրջանակում։
«Այն ժամանակ դա իսկապես Չինաստանից Եվրոպա տանող ճանապարհ էր, ավելի ճիշտ՝ ճանապարհի տարբերակներից մեկը՝ ապրանքափոխադրումների ծավալներով, լոգիստիկայով և այլն։ Դրա մեջ իմաստ կար»,-ասում է փորձագետը։
Սակայն, ինչպես նկատում է Շկոլնիկովը, հիմա պետք է հասկանալ, որ աշխարհը փոխվել է։ Չինաստանն այլևս չի պատրաստվում որևէ բան մատակարարել Եվրոպա, որը «մեռնում է» և դադարում գրավիչ սպառողական շուկա լինելուց։ Չինաստանը զբաղվում է Հարավարևելյան Ասիայի շուկաները գրավելով։
Իրականում համաշխարհային լոգիստիկ երթուղիների մասին դատողություններ անելիս առաջին հերթին պետք է հասկանալ՝ ում և ինչի միջև է այդ երթուղին։ Այո, նախկին աշխարհաքաղաքական դասավորություններում Հարավային Կովկասը հետաքրքիր էր «Արևմուտք–Արևելք» ճանապարհի համար։ Բայց այն ժամանակ, ինչպես ընդգծում է քաղաքագետը, այդ երթուղին, այդ գաղափարը զարգացում չստացավ հենց Հայաստանի պատճառով։
«Սկզբում հենց Հայաստանն էր այդ ամենը «արգելակում», իսկ հետո խոչընդոտ դարձավ նաև Հարավային Օսեթիան»,- պարզաբանում է ռուս փորձագետը։

Իրականում «Թրամփի ուղով» տեղափոխելու ոչ ապրանք կլինի, ոչ իմաստ

Վրաստանը մեծ սխալ թույլ տվեց՝ ներքաշվելով Հարավային Օսեթիայի հետ հակամարտության մեջ։ Չէ՞ որ, դատելով տարածաշրջանի ռելիեֆից (բավական է ուսումնասիրել Անդրկովկասի քարտեզը), Ռուսաստանն ու Իրանը շրջանցող ճանապարհը կարող էր անցնել բացառապես Ադրբեջանով և Վրաստանով։ Բացառապես ծովի մակերևույթից 500 մետրից ցածր բարձրություններով։ Եվ Հայաստանն այն ժամանակվա նախագծում պարզապես չկար։
«Հայաստանով «միջանցք» կառուցելն անհամեմատ ավելի բարդ է, քան Սև ծովի ափով՝ Կրասնոդարի երկրամասի ողջ տարածքով։ Դա նման է ամբողջ Շվեյցարիան թունելներով ծակծկելու փորձին,-ասում է փորձագետը,-և հարց է առաջանում՝ ի՞նչ, որտեղի՞ց և ո՞ւր եք պատրաստվում տեղափոխել։ Չինաստանը նման նախագծով չի կարող հետաքրքրված լինել, նա արդեն լիովին դուրս է եկել խաղից»։
Կարծես թե պատրաստվում են ինչ-որ բան տեղափոխել Կենտրոնական Ասիայից Եվրոպա և հակառակը։ Իսկ ի՞նչ կա Կենտրոնական Ասիայի երկրներում, որ կարող էր այդքան հետաքրքրել նույն եվրոպացիներին։ Այս հարցերն է տալիս Շկոլնիկովը և ինքն էլ պատասխանում․ այնտեղ ոչինչ չկա։ Ոչ մի այնպիսի բան, հանուն որի արժեր այդքան չարչարվել։ Այնտեղի նավթի և գազի պաշարներն արդեն Չինաստանի վերահսկողության տակ են։ Մնացած ամեն ինչը, ըստ փորձագետի, բավարար չէ լուրջ ներդրողներին հետաքրքրելու համար։

Անդրկովկասը որոշակի նշանակություն կունենա միայն «Հյուսիս-Հարավ» համաշխարհային նախագծի համար

Փորձագետի տեսանկյունից՝ իրականում TRIPP-ը ի վերջո լինելու է պարզապես «ոչ մի տեղից ոչ մի տեղ» տանող ճանապարհ։ «Դե, երեսունական թվականներին Անդրկովկասը որոշակի նշանակություն կստանա։ Բայց այդ նշանակությունը միայն «Հյուսիս-hարավ» միջանցքի համար է՝ Ռուսաստան-Իրան-Հնդկաստան, Ռուսաստան-Իրան-աֆրիկյան երկրներ։ Եվ դա կլինի այն ժամանակ, երբ լիովին իրականացվի ծովային ուղիներից ցամաքայինին անցումը»,- բացատրում է Շկոլնիկովը։
Իսկ Միացյալ Նահանգները հեռանում է Արևելյան կիսագնդից, և դա արդեն անդառնալի գործընթաց է։ «Կայսրությունը պայթեց, վերջ։ Գերտերությունը հիմա ավելի քիչ ուժեր ունի, քան ուներ Խորհրդային Միությունը փլուզման շրջանում։ Ամերիկացիները չեն կարող պահել ամբողջ աշխարհը, նրանք արդեն սահմանափակվում են իրենց Արևմտյան կիսագնդով։ Հենց դա էլ անում է Թրամփը, երբ խոսք է բացում Գրենլանդիայի մասին։ Կարող էր Ֆոլկլենդյան կղզիներն էլ հիշել»,-ասում է վերլուծաբանը։
Իսկ Չինաստանն ակտիվորեն անցնում է դեպի Հարավարևելյան Ասիան գրավելուն։ Գոյատևման համար նրան այժմ Եվրոպայի շուկաները պետք չեն։ Չինացիներին պետք է վերահսկողության տակ վերցնել Հնդկաչինը՝ Ինդոնեզիայի հետ միասին, հասանելիություն ստանալ Պարսից ծոցի նավթին և գազին։ Որպեսզի խեղդեն Ճապոնիային և Հարավային Կորեային՝ որպես բարձր տեխնոլոգիական արտադրության ոլորտում մրցակիցների։ Եվ ոչ մի ելք ո՛չ դեպի Կենտրոնական Ասիա, ո՛չ էլ, առավել ևս, դեպի Եվրոպա՝ Անդրկովկասի կոկորդով, ամփոփում է գեոստրատեգը։
Լրահոս
0