https://arm.sputniknews.ru/20260817/rusakan-banaky-nvor-harvatsner-e-hascrel-ukrainaji-naverin-ev-navahangistnerin-105835714.html
Ռուսական բանակը նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավերին և նավահանգիստներին
Ռուսական բանակը նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավերին և նավահանգիստներին
Sputnik Արմենիա
ՌԴ ԶՈւ–ն հարձակումների ժամանակ հարվածային անօդաչուներ է ներգրավել։ 17.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-17T11:10+0400
2026-08-17T11:10+0400
2026-08-17T11:10+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48733801_98:90:1375:808_1920x0_80_0_0_f9ce8f7b9a41e8c04195d18dcb6b98c7.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի բանակը նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի շահերը սպասարկող նավահանգստային ենթակառուցվածքներին և նավերին, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։Նշվում է, որ օգոստոսի 17-ի գիշերը հարվածային անօդաչուները խոցել են«Օդեսա» նավահանգստում՝ «Տարանտուլ» տիպի պարեկային նավը, որը ապահովում էր նավերի անվտանգությունը ծովով անցնելու ընթացքում և բեռնաթափման վայրերում, ինչպես նաև վառելիքի ռեզերվուարները, «Իզմայիլ» նավահանգստում՝ նավամատույցի տերմինալը, որն ապահովում էր ռազմական նշանակության բեռներով նավերի, արևմտյան ռազմական տեխնիկայով անգարների, ինչպես նաև անօդաչու նավակների պահեստների բեռնաթափումը։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։Ուկրաինայի զինված ուժերի հարվածները խաղաղ բնակիչների վրա. ինչ է հայտնի այս ժամին
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48733801_268:0:1345:808_1920x0_80_0_0_b061b6c6c6ce71814dd13b2e33a6cad9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
Ռուսական բանակը նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավերին և նավահանգիստներին
ՌԴ ԶՈւ–ն հարձակումների ժամանակ հարվածային անօդաչուներ է ներգրավել։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի բանակը նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի շահերը սպասարկող նավահանգստային ենթակառուցվածքներին և նավերին, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ օգոստոսի 17-ի գիշերը հարվածային անօդաչուները խոցել են«Օդեսա» նավահանգստում՝ «Տարանտուլ» տիպի պարեկային նավը, որը ապահովում էր նավերի անվտանգությունը ծովով անցնելու ընթացքում և բեռնաթափման վայրերում, ինչպես նաև վառելիքի ռեզերվուարները, «Իզմայիլ» նավահանգստում՝ նավամատույցի տերմինալը, որն ապահովում էր ռազմական նշանակության բեռներով նավերի, արևմտյան ռազմական տեխնիկայով անգարների, ինչպես նաև անօդաչու նավակների պահեստների բեռնաթափումը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։