00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:51
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Օշականի ճակատամարտի 199-ամյակն է. հարգանքի տուրք` զոհվածների հիշատակին

Բաժանորդագրվել
Այս ճակատամարտը տեղի է ունեցել նոր տոմարով օգոստոսի 29-ին, բայց առ այսօր հիշատակի հիմնական միջոցառումները դեռևս անցկացվում են օգոստոսի 17-ին` հին տոմարով:
Օշականի ճակատամարտի 199-ամյակի առթիվ այսօր Էջմիածնի մոտ հարգանքի տուրք է մատուցվել զոհված ռուս զինվորների հիշատակին։
Հուշարձանի մոտ հավաքվել էին ՌԴ դեսպանատան, «Ռոսսոտրուդնիչեստվոյի», 102-րդ ռուսական բազայի և հասարակական կազմակերպությունների աշխատակիցներ։ Հնչել են երկու երկրների օրհներգները, իսկ հայ և ռուս քահանաները պատարագ են մատուցել զոհված ռուս զինվորների և հայ կամավորների հիշատակի համար։ Միջոցառման մասնակիցները ծաղկեպսակներ և ծաղիկներ են դրել Օշականի ճակատամարտի հերոսների հուշարձանին։
«Օշականի ճակատամարտը լոկ պատմության մի էջ չէ։ Այս ռազմական սխրանքը Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկն է, որը ռուս և հայ ժողովուրդների այսօրվա սերունդների համար ջանքերի միավորման վառ օրինակ է հանուն մեծ նպատակի և ընդհանուր հաղթանակի», – միջոցառման ժամանակ ասել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նրա խոսքով՝ այսօր հիշում են ոչ միայն ռուսների քաջության, այլև ռուս զինվորների և կազակների հետ միասին այս ճակատամարտում, ուս–ուսի անձնուրաց կռված հայ կամավորների մասին, նաև տեղի հայ բնակչության, որոնք թշնամու կրակի տակ ջուր էր հասցնում ռուս զինվորներին և օգնություն ցուցաբերում վիրավորներին։
Դեսպանը հավելել է, որ ռուս զինվորների և հայ աշխարհազորայինների համատեղ սխրանքի շնորհիվ փրկվել է հայերի սրբավայր ու հոգևոր կենտրոն Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը։ «Այսօր, գրեթե երկու դար անց, մենք պետք է անենք մեզնից կախված ամեն բան, որպեսզի մեր նախնիների համատեղ հաղթանակի հիշատակը պահպանվի և փոխանցվի սերունդներին` որպես օրինակ։ Մեծ խոնարհում ընկած հերոսներին։ Հավերժ փառք և հիշատակ նրանց», – ասել է դեսպանը։
Այս ճակատամարտը տեղի է ունեցել նոր տոմարով օգոստոսի 29-ին, բայց առ այսօր հիշատակի հիմնական միջոցառումները դեռևս անցկացվում են օգոստոսի 17-ին` հին տոմարով:
Նշենք, որ 1827 թվականի օգոստոսի 17-ին տեղի ունեցած Օշականի ճակատամարտը Ռուս-պարսկական պատերազմի հերոսական էջերից է։ Այն հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության պատմության կարևոր հանգրվաններից մեկն է: Հենց այդ հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանն ազատագրվեց պարսկական լծից և միացվեց Ռուսաստանին։
Օշականի հաղթանակն այս ճակատամարտում հավերժացել է 1131 զոհված ռուս զինվորի հիշատակին նվիրված հուշարձանով: 2011 թվականի ապրիլին այն վերանորոգվել ու վերաբացվել է։
Լրահոս
0