https://arm.sputniknews.ru/20260817/lezvakriv-u-banasteghtsutjun-azh-um-qp-i-ev-ynddimutjan-krkin-banavitshecin-105842563.html
Լեզվակռիվ ու բանաստեղծություն ԱԺ-ում․ ՔՊ-ի և ընդդիմությունը կրկին բանավիճեցին
Լեզվակռիվ ու բանաստեղծություն ԱԺ-ում․ ՔՊ-ի և ընդդիմությունը կրկին բանավիճեցին
Sputnik Արմենիա
Գարիկ Սարգսյանը Ռաֆայել Պատկանյան արտասանեց, ընդդիմությունը նկատեց, որ դա առողջությանը կարող է վնաս լինել։ 17.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-17T14:40+0400
2026-08-17T14:40+0400
2026-08-17T15:15+0400
նարեկ կարապետյան
աժ (ազգային ժողով)
գարիկ սարգսյան
«ուժեղ հայաստան» կուսակցություն
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/02/105324955_0:0:1600:901_1920x0_80_0_0_28b547b12bd478354e7f051876ac887b.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի՝ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության քննարկումը կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ լեզվակռվի պատճառ դարձավ։Ընդդիմությանը դուր չեկավ բարեկրթության հորդորներ անող իշխանության պատգամավոր Գարիկ Սարգսյանի՝ ԱԺ ամբիոնից արտասանած Ռաֆայել Պատկանյանի «Հայերիս թուքը» բանաստեղծությունը, որը, ինչպես ինքն ասաց, պատասխան է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին։«Դուն խելոք, հաշուով վաճառական ես,Մուլք, փող ու ապրանք, կ'ասեն՝ շատ ունես. -Բայց թէ փողէդ շահ չունի Հայաստան,Թըքել ենք քու ալ, փողիդ ալ վըրան»,– արտասանեց Սարգսյանը։Նախ արձագանքեց Մամիկոն Ասլանյանը՝ հորդորելով զերծ մնալ պոետիկ դրսևորումներից, քանի որ դա «կարող է առողջությանը վնաս լինել»։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ նկատեց, որ նույն պատկերն է նաև ընդդիմության կողմից, և Ասլանյանի հայտարարությունը որակեց որպես սպառնալիք։ԱԺ խոսնակին «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն արձագանքեց՝ ասելով, թե չի ցանկանում դահլիճում մնալ միակը, ով շահագրգռված է նորմալ աշխատանքային հարաբերություններով։«Երեկ էլ ձեր խմբակցությունը բոքսից էր խոսում․ մեր խմբակցությունում բոքսի գնացողներ էլ կան, տանձիկներ ունեցողներ էլ կան՝ շատ ինքնավստահ»,– նշեց Կարապետյանը։Ռուբինյանն ի պատասխան առաջարկեց «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը հետևել սեփական «պոետներին» և «գեղարվեստական խոսքի վարպետներին»։Սա վերջին օրերին խորհրդարանում արդեն երկորդ բանավեճը է։ Մի քանի օր առաջ ևս հանձնաժողովի նախագահի ընտրության քննարկումը վերածվել էր կոնֆլիկտի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև՝ Էդգար Ղազարյանի ելույթից հետո։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/02/105324955_80:0:1503:1067_1920x0_80_0_0_eb8b46ea642208ad5ee38e54248e66cf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նարեկ կարապետյան, աժ (ազգային ժողով), գարիկ սարգսյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
նարեկ կարապետյան, աժ (ազգային ժողով), գարիկ սարգսյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
Լեզվակռիվ ու բանաստեղծություն ԱԺ-ում․ ՔՊ-ի և ընդդիմությունը կրկին բանավիճեցին
14:40 17.08.2026 (Թարմացված է: 15:15 17.08.2026) Գարիկ Սարգսյանը Ռաֆայել Պատկանյան արտասանեց, ընդդիմությունը նկատեց, որ դա առողջությանը կարող է վնաս լինել։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի՝ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության քննարկումը կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ լեզվակռվի պատճառ դարձավ։
Ընդդիմությանը դուր չեկավ բարեկրթության հորդորներ անող իշխանության պատգամավոր Գարիկ Սարգսյանի՝ ԱԺ ամբիոնից արտասանած Ռաֆայել Պատկանյանի «Հայերիս թուքը» բանաստեղծությունը, որը, ինչպես ինքն ասաց, պատասխան է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին։
«Դուն խելոք, հաշուով վաճառական ես,
Մուլք, փող ու ապրանք, կ'ասեն՝ շատ ունես. -
Բայց թէ փողէդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, փողիդ ալ վըրան»,– արտասանեց Սարգսյանը։
Նախ արձագանքեց Մամիկոն Ասլանյանը՝ հորդորելով զերծ մնալ պոետիկ դրսևորումներից, քանի որ դա «կարող է առողջությանը վնաս լինել»։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ նկատեց, որ նույն պատկերն է նաև ընդդիմության կողմից, և Ասլանյանի հայտարարությունը որակեց որպես սպառնալիք։
«Եթե անցնում եք այդ դաշտ, պարոն Ասլանյան, վստահեցնում եմ, որ ՔՊ–ում բազմաթիվ մարմնի և հոգու բժիշկներ կան, որոնք պատրաստ են ձեր առողջության մասին հոգալ։ Եկեք անցնենք բովանդակությանը, թե չէ այս նիստերը հին թվերի «Ալֆրեդի սենյակի» են վերածվում»,– նշեց Ռուբինյանը։
ԱԺ խոսնակին «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն արձագանքեց՝ ասելով, թե չի ցանկանում դահլիճում մնալ միակը, ով շահագրգռված է նորմալ աշխատանքային հարաբերություններով։
«Երեկ էլ ձեր խմբակցությունը բոքսից էր խոսում․ մեր խմբակցությունում բոքսի գնացողներ էլ կան, տանձիկներ ունեցողներ էլ կան՝ շատ ինքնավստահ»,– նշեց Կարապետյանը։
Ռուբինյանն ի պատասխան առաջարկեց «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը հետևել սեփական «պոետներին» և «գեղարվեստական խոսքի վարպետներին»։
Սա վերջին օրերին խորհրդարանում արդեն երկորդ բանավեճը է։ Մի քանի օր առաջ ևս հանձնաժողովի նախագահի ընտրության քննարկումը վերածվել էր կոնֆլիկտի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև՝
Էդգար Ղազարյանի ելույթից հետո։