https://arm.sputniknews.ru/20260817/ispaniaji-ishkhanutjuny-seutajum-migrantneri-hamar-ognutjan-keter-kbaci-105848828.html
Իսպանիայի իշխանությունը Սեուտայում միգրանտների համար օգնության կետեր կբացի
Իսպանիայի իշխանությունը Սեուտայում միգրանտների համար օգնության կետեր կբացի
Sputnik Արմենիա
Օգնության կետերը նախատեսված են այն միգրանտների համար, որոնք շարունակում են գտնվել Սեուտայի փողոցներում և լողափերում: 17.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-17T18:29+0400
2026-08-17T18:29+0400
2026-08-17T18:30+0400
իսպանիա
սեուտա
միգրանտ
օգնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/04/105392319_0:161:3071:1888_1920x0_80_0_0_7a671bc7ccd28c29ef2290bcfba0c143.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Իսպանիայի կառավարությունը Սեուտա ինքնավար քաղաքում 1,5 հազար միգրանտի համար մարդասիրական օգնության 4 ժամանակավոր կետ կբացի: Այս մասին հայտարարել է միգրացիայի և սոցիալական ինտեգրման հարցերի նախարար Էլմա Սաիսը։Առաջին հարթակը տրամադրել է Սեուտայի կառավարությունը, մնացածը կգործեն Իսպանիայի կենտրոնական կառավարության ենթակայությամբ։Նոր կետերը նախատեսված են միգրանտների մի մասի համար, որոնք զանգվածային ներթափանցումից ավելի քան երկու շաբաթ անց շարունակում են գտնվել Սեուտայի փողոցներում և լողափերում:Սաիսը չի հստակեցրել` արդյոք երկրի կառավարության համար առաջնահերթություն կլինի այդ մարդկանց Մարոկկո վերադարձնելը կամ նրանց ապաստան տալու մասին դիմումների քննարկումը:Հիշեցնենք` հուլիսի վերջին իսպանական Սեուտան բախվեց միգրանտների զանգվածային հոսքի։ Իսպանիայի ներքին գործերի նախարար Ֆերնանդո Գրանդե-Մարլասկան հայտնեց, որ Մարոկկոյից երկիր է ներթափանցել շուրջ 72 հազար միգրանտ:Միգրանտների նոր հոսքը կանխելու համար Մարոկկոն և Իսպանիան լրացուցիչ ուժեր են բերել սահման
իսպանիա
սեուտա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/04/105392319_170:0:2901:2048_1920x0_80_0_0_d967fb0367cd18da9ea13c0b087b149a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսպանիա, սեուտա, միգրանտ, օգնություն
իսպանիա, սեուտա, միգրանտ, օգնություն
Իսպանիայի իշխանությունը Սեուտայում միգրանտների համար օգնության կետեր կբացի
18:29 17.08.2026 (Թարմացված է: 18:30 17.08.2026) Օգնության կետերը նախատեսված են այն միգրանտների համար, որոնք շարունակում են գտնվել Սեուտայի փողոցներում և լողափերում:
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Իսպանիայի կառավարությունը Սեուտա ինքնավար քաղաքում 1,5 հազար միգրանտի համար մարդասիրական օգնության 4 ժամանակավոր կետ կբացի: Այս մասին հայտարարել է միգրացիայի և սոցիալական ինտեգրման հարցերի նախարար Էլմա Սաիսը։
Նրա խոսքով՝ կետերը կտեղակայվեն ավտոկայանատեղիում, ձիասպորտային համալիրի տարածքում, հեծելազորային զորանոցների նախկին ֆուտբոլային դաշտում և Էսպասիո-դել-Գուանոյում։
Առաջին հարթակը տրամադրել է Սեուտայի կառավարությունը, մնացածը կգործեն Իսպանիայի կենտրոնական կառավարության ենթակայությամբ։
Նոր կետերը նախատեսված են միգրանտների մի մասի համար, որոնք զանգվածային ներթափանցումից ավելի քան երկու շաբաթ անց շարունակում են գտնվել Սեուտայի փողոցներում և լողափերում:
Սաիսը չի հստակեցրել` արդյոք երկրի կառավարության համար առաջնահերթություն կլինի այդ մարդկանց Մարոկկո վերադարձնելը կամ նրանց ապաստան տալու մասին դիմումների քննարկումը:
Հիշեցնենք` հուլիսի վերջին իսպանական Սեուտան բախվեց միգրանտների զանգվածային հոսքի։ Իսպանիայի ներքին գործերի նախարար Ֆերնանդո Գրանդե-Մարլասկան հայտնեց, որ Մարոկկոյից երկիր է ներթափանցել շուրջ 72 հազար միգրանտ: