https://arm.sputniknews.ru/20260817/9-rd-gumarman-azgajin-zhvoghvovi-legitimutjan-masin-khvoseln-arnvazn-tsaghr-e-nakhkin-patgamavvor-105848393.html
9-րդ գումարման Ազգային ժողովի լեգիտիմության մասին խոսելն առնվազն ծաղր է. նախկին պատգամավոր
9-րդ գումարման Ազգային ժողովի լեգիտիմության մասին խոսելն առնվազն ծաղր է. նախկին պատգամավոր
Sputnik Արմենիա
9-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովի լեգիտիմության մասին խոսելն առնվազն ծաղր է։ «Աբովյան Time»-ի եթերում ասում է ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝... 17.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-17T23:33+0400
2026-08-17T23:33+0400
2026-08-17T23:33+0400
տեսանյութեր
գառնիկ դանիելյան
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/11/105848538_0:0:1920:1080_1920x0_80_0_0_5217a6d6ea6fe8c81ec994614ab17910.jpg
Ընդդիմադիր ուժերն ու իրավական հարթակում գործող մասնագետները ներկայացնում են հիմնավոր կետեր, որոնք հարցականի տակ են դնում խորհրդարանի ձևավորման օրինականությունը։ «Իշխանությունն ինքն էլ ասում է՝ լեգիտիմ չէ։ Երկու կողմն էլ նույն գնահատականն են տալիս։ Թեև իշխանության գնահատականը օբյեկտիվ չէ, բայց ընդդիմությանն ամբողջությամբ փաստարկված ու հիմնավորված է»,- նշում է Դանիելյանը։Շեշտում է, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ նախադեպ չունեցող իրավիճակ է ստեղծվել, երբ 4 տոկոսի շեմը հաղթահարած քաղաքական ուժը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, խորհրդարան չի անցել։ Ըստ նրա՝ պատճառն ամենևին էլ տոկոսը չհաղթահարելը չէ, այլ այն, որ դա պարզապես ձեռք չի տվել իշխանություններին։Դանիելյանի համոզմամբ՝ թեպետ Հայաստանի նորանկախ պատմության մեջ ընտրական պրոցեսները երբեք փայլուն չեն եղել, սակայն նմանօրինակ երևույթներ դեռևս չէին արձանագրվել։«Եվ այս քաղաքական հետապնդումները, որ տեղի են ունենում հետընտրական շրջանում, հիմք են տալիս ասելու, որ սա նախօրոք պլանավորված գործընթացների հաջորդականություն է՝ իշխանությունների կողմից կիրառվող»։Ինչ վերաբերում է այս օրերին ԱԺ-ում աշխատանքներին, խորհրդարանական հանձնաժողովների ձևավորմանը՝ Դանիելյանն արձանագրում է, որ այս ամենը ստեղծված իրավիճակում ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հասարակության սպասումներն ու պատկերացումները չեն արդարացել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/11/105848538_350:0:1790:1080_1920x0_80_0_0_74910bab9c13208f7fb1b7dc10898c94.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, գառնիկ դանիելյան, աժ (ազգային ժողով), видео
տեսանյութեր, գառնիկ դանիելյան, աժ (ազգային ժողով), видео
9-րդ գումարման Ազգային ժողովի լեգիտիմության մասին խոսելն առնվազն ծաղր է. նախկին պատգամավոր
9-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովի լեգիտիմության մասին խոսելն առնվազն ծաղր է։ «Աբովյան Time»-ի եթերում ասում է ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով խորհրդարանական վերջին զարգացումներին։
Ընդդիմադիր ուժերն ու իրավական հարթակում գործող մասնագետները ներկայացնում են հիմնավոր կետեր, որոնք հարցականի տակ են դնում խորհրդարանի ձևավորման օրինականությունը։
«Իշխանությունն ինքն էլ ասում է՝ լեգիտիմ չէ։ Երկու կողմն էլ նույն գնահատականն են տալիս։ Թեև իշխանության գնահատականը օբյեկտիվ չէ, բայց ընդդիմությանն ամբողջությամբ փաստարկված ու հիմնավորված է»,- նշում է Դանիելյանը։
Շեշտում է, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ նախադեպ չունեցող իրավիճակ է ստեղծվել, երբ 4 տոկոսի շեմը հաղթահարած քաղաքական ուժը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, խորհրդարան չի անցել։ Ըստ նրա՝ պատճառն ամենևին էլ տոկոսը չհաղթահարելը չէ, այլ այն, որ դա պարզապես ձեռք չի տվել իշխանություններին։
«Հիմա, եթե այդ մանդատները չեն տրվել քաղաքական ուժին, եթե սահմանադրական հարցեր կան՝ կապված 3/5-րդի հետ, և անգամ դատարանի որոշումը չի կատարվել, ի՞նչ լեգիտիմության մասին է խոսքը»,- հավելում է նախկին պատգամավորը։
Դանիելյանի համոզմամբ՝ թեպետ Հայաստանի նորանկախ պատմության մեջ ընտրական պրոցեսները երբեք փայլուն չեն եղել, սակայն նմանօրինակ երևույթներ դեռևս չէին արձանագրվել։
«Եվ այս քաղաքական հետապնդումները, որ տեղի են ունենում հետընտրական շրջանում, հիմք են տալիս ասելու, որ սա նախօրոք պլանավորված գործընթացների հաջորդականություն է՝ իշխանությունների կողմից կիրառվող»։
Ինչ վերաբերում է այս օրերին ԱԺ-ում աշխատանքներին, խորհրդարանական հանձնաժողովների ձևավորմանը՝ Դանիելյանն արձանագրում է, որ այս ամենը ստեղծված իրավիճակում ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հասարակության սպասումներն ու պատկերացումները չեն արդարացել։