00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ռուսաստանցի մասնագետը Հայաստանին կապի պաշտպանված համակարգեր է առաջարկում

© Photo : provided by Sergey SitinՍերգեյ Սիտին
Սերգեյ Սիտին - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2026
Բաժանորդագրվել
Ընկերության ծրագրային արտադրանքները, այդ թվում՝ ԱԲ-լուծումները, կարելի է տեղադրել փակ պետական կամ կորպորատիվ ցանցում, ինչը գործնականում զրոյի է հասցնում ինտերնետի միջոցով կիբեռհարձակումների հնարավորությունը:
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Ռուսական «Սվետեց» («Светец») ընկերությունը պատրաստվում է հայկական շուկայում ծրագրային ապահովում առաջարկել կապի համակարգերի համար, այդ թվում՝ համացանցի հասանելիություն չունեցող ներքին համակարգերի համար։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ընկերության հիմնական պատվիրատուների հետ աշխատանքների գծով փոխտնօրեն Սերգեյ Սիտինը։
Ընկերությունը հիմնադրվել է 1991 թվականին, նրա մշակած լուծումները ներդրված են Ռուսաստանի Դաշնության ավելի քան 80 սուբյեկտում (պետական կառույցներում և մասնավոր ընկերություններում), ինչպես նաև Ղազախստանում՝ հանրապետության ազգային կապի օպերատոր «Ղազախտելեկոմ» ԲԸ-ի համար։ Աշխատանքի առանձին ուղղություն է 112 համարով արտակարգ արձագանքման միասնական ծառայությունների և շտապօգնության (103) դիսպետչերական ծառայությունների աջակցությունը։
Սիտինի խոսքով՝ ընկերության ծրագրային ապահովումը ներառում է թվային հաղորդակցությունների հարթակ, ինչպես նաև կապի կենտրոն՝ դիմումների ընդունման և մշակման համար։ Այս լուծումներում ինտեգրվում է արհեստական բանականություն՝ խոսքի ճանաչման, ձայնային հաղորդագրությունների վերծանման, սպասարկման որակի վերլուծության, ինչպես նաև զրույցների տոնայնության և բովանդակության գնահատման համար։ Այս տեխնոլոգիաներն օգնում են արագացնել օպերատորների աշխատանքը։
Ընկերության լուծումներն իրենց հիմնական ֆունկցիոնալ հնարավորություններով չեն զիջում արտերկրի առաջատար մշակողների նույնատիպ արտադրանքին։ Միաժամանակ հաշվի են առնվում նաև ռուսաստանցի պատվիրատուների բարձր պահանջները կապի պաշտպանվածության նկատմամբ, այդ թվում՝ սեփական պաշտպանված դաշտում (այսինքն՝ համացանցից դուրս)։
Ընկերության արտադրանքի բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ ԱԲ-ն, հասանելի են պատվիրատուի սեփական պաշտպանված եզրագծում տեղադրելու համար՝ առանց ամպային ցանց տվյալներ փոխանցելու։ Այս սկզբունքով ընկերությունն առաջարկում է նաև ծրագրային ապահովում աուդիոկոնֆերանսների համար, որոնք այսօր հատկապես արդիական են անկայուն կամ սահմանափակ ինտերնետ-կապի պայմաններում։
Մեծ ուշադրություն է դարձվում հաշվարկային ռեսուրսների օպտիմալացմանը: Դա թույլ է տալիս բարձրացնել ծրագրային ապահովման արտադրողականությունը՝ առանց հաշվարկային հզորությունները համաչափ ավելացման։
Հայկական շուկայում հաճախորդներ գտնելու հարցում ընկերությանը աջակցում է Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունը։
Լրահոս
0