https://arm.sputniknews.ru/20260816/rd-pn-y-hajtnel-e-ukrainaji-navahangstajin-entakarucvatsqnerin-harvatsneri-masin-105828281.html
ՌԴ ՊՆ-ը հայտնել է Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին հարվածների մասին
ՌԴ ՊՆ-ը հայտնել է Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին հարվածների մասին
Sputnik Արմենիա
ՌԴ ԶՈւ-ն շարունակել է հարվածներ հասցնել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին և նավերին, որոնք օգտագործվել են ի շահ Ուկրաինայի զինված ուժերի։ 16.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-16T19:05+0400
2026-08-16T19:05+0400
2026-08-16T19:05+0400
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
նավահանգիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968587_0:66:1600:967_1920x0_80_0_0_1d1ebc72cb6b5d45a9aab90b8edeb8fa.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը Սև ծովում՝ Օդեսայից արևելք, խոցել են բեռնանավ, որը Ուկրաինա էր տեղափոխում արևմտյան սպառազինություն։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։Վիլկովո բնակավայրում խոցվել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի պարեկային նավակների կայանատեղին։Օդեսայի նավահանգստում հարվածներ են հասցվել երեք բեռնանավի և երկու տանկերի, որոնք Ուկրաինայի ԶՈւ-ի համար ռազմական բեռներ և վառելիք էին տեղափոխում, ինչպես նաև վառելիքի պահեստարաններին և ռազմական գույքի պահեստներին։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968587_81:0:1525:1083_1920x0_80_0_0_deb5bc9c4fc8d9ea273d0796c53da3c6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, նավահանգիստ
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, նավահանգիստ
ՌԴ ՊՆ-ը հայտնել է Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին հարվածների մասին
ՌԴ ԶՈւ-ն շարունակել է հարվածներ հասցնել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին և նավերին, որոնք օգտագործվել են ի շահ Ուկրաինայի զինված ուժերի։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը Սև ծովում՝ Օդեսայից արևելք, խոցել են բեռնանավ, որը Ուկրաինա էր տեղափոխում արևմտյան սպառազինություն։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է նաև, որ Բելգորոդ-Դնեստրովսկիում ռուս զինվորականները հարվածել են անանձնակազմ նավակների արտադրամասին, ինչպես նաև դրանց մարտական մասերի և բաղադրիչների պահեստին։ Այդ նավակներն օգտագործվել են Սև ծովում նավերի և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների, ինչպես նաև Ռուսաստանի սևծովյան ափամերձ քաղաքների վրա հարձակումների համար։
Վիլկովո բնակավայրում խոցվել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի պարեկային նավակների կայանատեղին։
Օդեսայի նավահանգստում հարվածներ են հասցվել երեք բեռնանավի և երկու տանկերի, որոնք Ուկրաինայի ԶՈւ-ի համար ռազմական բեռներ և վառելիք էին տեղափոխում, ինչպես նաև վառելիքի պահեստարաններին և ռազմական գույքի պահեստներին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։