https://arm.sputniknews.ru/20260816/parsic-tsvoci-erkrnery-dzhgvoh-en-amn-ic-zlm-105822988.html
Պարսից ծոցի երկրները դժգոհ են ԱՄՆ-ից. ԶԼՄ
Պարսից ծոցի երկրները դժգոհ են ԱՄՆ-ից. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Որոշ երկրներ արդեն սկսել են քննարկել, թե որքանով է նպատակահարմար իրենց տարածքում ամերիկյան խոշոր ռազմական օբյեկտների տեղակայումը։ 16.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-16T13:26+0400
2026-08-16T13:26+0400
2026-08-16T13:26+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պարսից ծոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0d/85732513_0:0:1600:901_1920x0_80_0_0_b4a49cad3cfb1b8a09685058b8bd81fe.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Պարսից ծոցի երկրները դժգոհ են Վաշինգտոնից՝ մտավախություն ունենալով, որ Սպիտակ տունը չի կարող կարգավորել Իրանի հետ հակամարտությունը։ Այս մասին գրում է Washington Post-ը՝ հղում անելով արաբ և արևմտյան պաշտոնյաներին։Ինչպես Washington Post-ին հայտնել են երեք պաշտոնյաներ և նախկին ամերիկացի դիվանագետ, Սաուդյան Արաբիայի, Կատարի, Քուվեյթի և Բահրեյնի կառավարությունները դժգոհ են ԱՄՆ վարչակազմից։ Որոշ երկրներ արդեն սկսել են քննարկել, թե որքանով է նպատակահարմար իրենց տարածքում ամերիկյան խոշոր ռազմական օբյեկտների տեղակայումը։ Պարսից ծոցի երկրներից մեկի պաշտոնյան պարբերականին հայտնել է, որ ԱՄՆ-ի նկատմամբ դժգոհությունը գագաթնակետին է հասել փետրվարին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների մեկնարկից ի վեր։Վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը Մերձավոր Արևելքի միջնորդների մասնակցությամբ փորձում են համաձայնեցնել հակամարտությունն ավարտելու համար նոր գործարքի պայմանները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 9-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ բանակցություններ է վարում «կիսով չափ», մինչդեռ Իրանի տնտեսական իրավիճակը, ըստ նրա, վատթարանում է։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պարսից ծոց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0d/85732513_82:0:1505:1067_1920x0_80_0_0_f06f96ca92202cd5d1999cf458c7527c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պարսից ծոց
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պարսից ծոց
Պարսից ծոցի երկրները դժգոհ են ԱՄՆ-ից. ԶԼՄ
Որոշ երկրներ արդեն սկսել են քննարկել, թե որքանով է նպատակահարմար իրենց տարածքում ամերիկյան խոշոր ռազմական օբյեկտների տեղակայումը։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Պարսից ծոցի երկրները դժգոհ են Վաշինգտոնից՝ մտավախություն ունենալով, որ Սպիտակ տունը չի կարող կարգավորել Իրանի հետ հակամարտությունը։ Այս մասին գրում է Washington Post-ը՝ հղում անելով արաբ և արևմտյան պաշտոնյաներին։
«Վաշինգտոնի նկատմամբ հիասթափությունն աճում է Պարսից ծոցի տարածաշրջանում, որտեղ ԱՄՆ դաշնակիցներն ավելի ու ավելի են անհանգստանում, որ Դոնալդ Թրամփը չի կարող ապահովել դիվանագիտական կարգավորում՝ Իրանի հետ խաղաղության հասնելու համար»,- նշում է պարբերականը։
Ինչպես Washington Post-ին հայտնել են երեք պաշտոնյաներ և նախկին ամերիկացի դիվանագետ, Սաուդյան Արաբիայի, Կատարի, Քուվեյթի և Բահրեյնի կառավարությունները դժգոհ են ԱՄՆ վարչակազմից։ Որոշ երկրներ արդեն սկսել են քննարկել, թե որքանով է նպատակահարմար իրենց տարածքում ամերիկյան խոշոր ռազմական օբյեկտների տեղակայումը։ Պարսից ծոցի երկրներից մեկի պաշտոնյան պարբերականին հայտնել է, որ ԱՄՆ-ի նկատմամբ դժգոհությունը գագաթնակետին է հասել փետրվարին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների մեկնարկից ի վեր։
Վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը Մերձավոր Արևելքի միջնորդների մասնակցությամբ փորձում են համաձայնեցնել հակամարտությունն ավարտելու համար նոր գործարքի պայմանները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 9-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ բանակցություններ է վարում «կիսով չափ», մինչդեռ Իրանի տնտեսական իրավիճակը, ըստ նրա, վատթարանում է։