«Օլիմպիա» թիմի հիմնական նպատակը հայկական ֆուտբոլի զարգացմանն աջակցելն է. Արթուր Ոսկանյան
Բաժանորդագրվել
Ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի առաջնության 2026/27 մրցաշրջանին մասնակցում է նորեկ «Օլիմպիա» թիմը, որը մրցաշարի արդեն մեկնարկում իր խաղով ու հաղթանակներով ցույց է տալիս, որ մրցումներին միայն մասնակցելու համար չէ ընդգրկվել առաջին խմբում։
«Օլիմպիա» ակումբի սպորտային տնօրեն Արթուր Ոսկանյանն ասում է, որ հիմնականում երիտասարդ ֆուտբոլիստներով համալրված իրենց թիմը կոնկրետ առաջադրանք չի դրել իր առջև` հաղթել առաջին խմբի մրցաշարում։ Բայց յուրաքանչյուր խաղին ցուցաբերելով անհատական մոտեցում «Օլիմպիան» ուզում է հասնել բարձր արդյունքների։
«Մեր ակումբը կարելի է ասել հապճեպ ստեղծվեց, ու կարողացանք շատ կարճ ժամանակահատվածում ֆուտբոլիստների հավաքագրել ու մարզվել։ Երիտասարդ թիմ է, որ կազմում ամենատարեցը 26 տարեկան բրազիլացի Դենիլսոնն է։ Հայ ֆուտբոլիստներ ունենք 18–19 տարեկան, ու բոլորը միասին մտածում են պարզապես իրենց խաղն ու թիմի արդյունքները զարգացնելու մասին։ Հիմնել ենք նաև մանկապատանեկան բազմաթիվ թիմեր մարզերում։ Մտածում ենք ֆուտբոլային ակադեմիայի հիմնադրման, և մոտ ապագայում նաև ֆուտբոլային մարզադաշտի մասին։ Մի խոսքով` հիմնվել է ֆուտբոլային մի համերաշխ ընտանիք, որի նպատակն է աջակցել հայկական ֆուտբոլի զարգացմանը»– Sputnik Արմենիայի եթերում ասում է Արթուր Ոսկանյանը։