https://arm.sputniknews.ru/20260816/amn-n-parsic-tsvocvov-ancnelu-iravunq-chuni-irani-banaki-hramanatar-105828696.html
ԱՄՆ-ն Պարսից ծոցով անցնելու իրավունք չունի․ Իրանի բանակի հրամանատար
ԱՄՆ-ն Պարսից ծոցով անցնելու իրավունք չունի․ Իրանի բանակի հրամանատար
Sputnik Արմենիա
Հորմուզի նեղուցը Իրանի համար աշխարհաքաղաքական հնարավորություն է, և այս ջրային ուղում իրավիճակն այլևս երբեք նախկինը չի լինի, հայտարարել է իրանցի գեներալը։ 16.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-16T20:33+0400
2026-08-16T20:33+0400
2026-08-16T20:36+0400
ամիր խաթամի
ամն
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/19/24221197_0:0:2795:1572_1920x0_80_0_0_1ed4f41557132f4dc2d259f834bf73b0.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. ԱՄՆ-ն իրավունք չունի անցնելու Հորմուզի նեղուցով, ինչպես նաև Պարսից և Օմանի ծոցերով, Հորմուզը Վաշինգտոնի հետ ռազմական հակամարտությունն ավարտելու անհրաժեշտ պայմաններից մեկն է։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի հրամանատար, գեներալ Ամիր Խաթամին։Նա նաև ընդգծել է, որ Հորմուզի նեղուցը Իրանի համար աշխարհաքաղաքական հնարավորություն է, և այս ջրային ուղում իրավիճակն այլևս երբեք նախկինին չի վերադառնա։Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանն ու Օմանը պայմանավորվածություն են ձեռք բերել Հորմուզի նեղուցը նավագնացության համար ամբողջությամբ բացելու վերաբերյալ, որը պետք է հաստատի Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը։Վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը Մերձավոր Արևելքի միջնորդների մասնակցությամբ փորձում են համաձայնեցնել հակամարտությունն ավարտելու համար նոր գործարքի պայմանները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 9-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ բանակցություններ է վարում «կիսով չափ», մինչդեռ Իրանի տնտեսական իրավիճակը, իբր, վատթարանում է։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/19/24221197_0:0:2731:2048_1920x0_80_0_0_e8ef38a85ff9a35ad76f81eca4575083.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամիր խաթամի, ամն, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց
ամիր խաթամի, ամն, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց
ԱՄՆ-ն Պարսից ծոցով անցնելու իրավունք չունի․ Իրանի բանակի հրամանատար
20:33 16.08.2026 (Թարմացված է: 20:36 16.08.2026) Հորմուզի նեղուցը Իրանի համար աշխարհաքաղաքական հնարավորություն է, և այս ջրային ուղում իրավիճակն այլևս երբեք նախկինը չի լինի, հայտարարել է իրանցի գեներալը։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. ԱՄՆ-ն իրավունք չունի անցնելու Հորմուզի նեղուցով, ինչպես նաև Պարսից և Օմանի ծոցերով, Հորմուզը Վաշինգտոնի հետ ռազմական հակամարտությունն ավարտելու անհրաժեշտ պայմաններից մեկն է։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի հրամանատար, գեներալ Ամիր Խաթամին։
«Ամերիկյան զորքերը դուրս են մղվել, և նրանց այլևս թույլատրված չէ մուտք գործել Պարսից և Օմանի ծոցեր, ինչպես նաև Հորմուզի նեղուց։ Բոլորը պետք է հասկանան, որ ամերիկյան ռազմակայանները ոչ մի կերպ չեն կարող վերադառնալ իրենց նախկին վիճակին, և Իրանը երբեք դա թույլ չի տա»,- հայտարարել է Խաթամին։
Նա նաև ընդգծել է, որ Հորմուզի նեղուցը Իրանի համար աշխարհաքաղաքական հնարավորություն է, և այս ջրային ուղում իրավիճակն այլևս երբեք նախկինին չի վերադառնա։
«Այս լծակը պատերազմի դադարեցման անհրաժեշտ պայմաններից մեկն է»,- հավելել է Խաթամին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանն ու Օմանը պայմանավորվածություն են ձեռք բերել Հորմուզի նեղուցը նավագնացության համար ամբողջությամբ բացելու վերաբերյալ, որը պետք է հաստատի Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը։
Վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը Մերձավոր Արևելքի միջնորդների մասնակցությամբ փորձում են համաձայնեցնել հակամարտությունն ավարտելու համար նոր գործարքի պայմանները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 9-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ բանակցություններ է վարում «կիսով չափ», մինչդեռ Իրանի տնտեսական իրավիճակը, իբր, վատթարանում է։