https://arm.sputniknews.ru/20260815/israjeli-banaky-hajtararel-e-vor-libanani-haravum-harvatsel-e-hzbvollahi-objektnerin-105802642.html
Իսրայելի բանակը հայտարարել է, որ Լիբանանի հարավում հարվածել է «Հզբոլլահի» օբյեկտներին
Իսրայելի բանակը հայտարարել է, որ Լիբանանի հարավում հարվածել է «Հզբոլլահի» օբյեկտներին
Sputnik Արմենիա
Լիբանանն ու Իսրայելը հունիսի 26-ին Վաշինգտոնում շրջանակային համաձայնագիր կնքեցին, որը նախատեսում էր լիակատար հրադադար և Լիբանանի բանակի վերահսկողության... 15.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-15T13:00+0400
2026-08-15T13:00+0400
2026-08-15T13:23+0400
իսրայել
ցախալ
հզբոլլահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/02/81365477_0:160:3072:1888_1920x0_80_0_0_08ef318aa34b3cc50a36253fd2595283.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ Լիբանանի հարավում հարվածել է «Հզբոլլահ» շարժման ենթակառուցվածքներին՝ ի պատասխան անվտանգության գոտում գործող ՑԱԽԱԼ-ի ուժերի դեմ ձեռնարկված գործողությունների։Հիշեցնենք` թեև հունիսի 26-ին ԱՄՆ–ի, Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչները Վաշինգտոնում պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ներկայությամբ հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ շրջանակային համաձայնագիր ստորագրեցին, բայց երկրի հարավում գտնվող բնակավայրերը պարբերաբար ենթարկվում են հրետանու և ավիացիայի հարվածների:Իսրայելցի զինվորականները տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ են պայթեցնում` հայտարարելով, որ հարվածներն իբր հասցվում են «Հզբոլլահ» շարժման հետ կապված թիրախներին՝ Իսրայելի հյուսիսը շիա դիմադրության հնարավոր սպառնալիքից պաշտպանելու համար։
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/02/81365477_171:0:2902:2048_1920x0_80_0_0_3c80ab53d21df49e15debbe31dd4f89f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, ցախալ, հզբոլլահ
Իսրայելի բանակը հայտարարել է, որ Լիբանանի հարավում հարվածել է «Հզբոլլահի» օբյեկտներին
13:00 15.08.2026 (Թարմացված է: 13:23 15.08.2026) Լիբանանն ու Իսրայելը հունիսի 26-ին Վաշինգտոնում շրջանակային համաձայնագիր կնքեցին, որը նախատեսում էր լիակատար հրադադար և Լիբանանի բանակի վերահսկողության վերականգնում երկրի հարավում՝ «Հզբոլլահի» զինաթափման պայմանով:
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ Լիբանանի հարավում հարվածել է «Հզբոլլահ» շարժման ենթակառուցվածքներին՝ ի պատասխան անվտանգության գոտում գործող ՑԱԽԱԼ-ի ուժերի դեմ ձեռնարկված գործողությունների։
«Ի պատասխան ՑԱԽԱԼ-ի զինծառայողների դեմ գործողությունների Ալի ալ-Թահեր լեռնաշղթայում՝ անվտանգության գոտում, որտեղ գործում են ՑԱԽԱԼ-ի զինվորները, Իսրայելի բանակը գիշերը հարված է հասցրել «Հզբոլլահի» ենթակառուցվածքներին Լիբանանի հարավի Նաբաթիա և Անսար շրջաններում»,-ասված է մամուլի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` թեև հունիսի 26-ին ԱՄՆ–ի, Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչները Վաշինգտոնում պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ներկայությամբ հակամարտության կարգավորման վերաբերյալ
եռակողմ շրջանակային համաձայնագիր ստորագրեցին, բայց երկրի հարավում գտնվող բնակավայրերը պարբերաբար ենթարկվում են հրետանու և ավիացիայի հարվածների:
Իսրայելցի զինվորականները տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ են պայթեցնում` հայտարարելով, որ հարվածներն իբր հասցվում են «Հզբոլլահ» շարժման հետ կապված թիրախներին՝ Իսրայելի հյուսիսը շիա դիմադրության հնարավոր սպառնալիքից պաշտպանելու համար։