https://arm.sputniknews.ru/20260815/irann-amn-i-het-banakcutjunnery-verskselu-masin-vorvoshum-der-chi-kajacrel-araghchi-105797968.html
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու մասին որոշում դեռ չի կայացրել. Արաղչի
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու մասին որոշում դեռ չի կայացրել. Արաղչի
Sputnik Արմենիա
Միջնորդները հաղորդագրություններ են փոխանակում և կապ պահպանում Թեհրանի հետ։ 15.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-15T10:06+0400
2026-08-15T10:06+0400
2026-08-15T10:14+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
աբբաս արաղչի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0a/82879229_0:0:1200:676_1920x0_80_0_0_d9b398bca0adfd203d6ab391b4eae842.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու մասին որոշում դեռ չի կայացրել։ ISNA լրատվական գործակալության հետ հարցազրույցում այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։Նա նշել է, որ միջնորդները՝ ինչպես Կատարը, այնպես էլ Պակիստանը, հաղորդագրություններ են փոխանակում և կապ պահպանում Թեհրանի հետ։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0a/82879229_133:0:1200:800_1920x0_80_0_0_807413297be188ef51fe811b6bb6034d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի
ամն, իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու մասին որոշում դեռ չի կայացրել. Արաղչի
10:06 15.08.2026 (Թարմացված է: 10:14 15.08.2026) Միջնորդները հաղորդագրություններ են փոխանակում և կապ պահպանում Թեհրանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու մասին որոշում դեռ չի կայացրել։ ISNA լրատվական գործակալության հետ հարցազրույցում այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Նա նշել է, որ միջնորդները՝ ինչպես Կատարը, այնպես էլ Պակիստանը, հաղորդագրություններ են փոխանակում և կապ պահպանում Թեհրանի հետ։
«Բայց դա ամենևին բանակցություններ չի նշանակում»,- ընդգծել է իրանցի նախարարը։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։
Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ: