https://arm.sputniknews.ru/20260815/hzbvollahy-mtadir-e-pataskhanel-israjeli-hardzakumnerin-105815395.html
«Հզբոլլահը» մտադիր է պատասխանել Իսրայելի հարձակումներին
«Հզբոլլահը» մտադիր է պատասխանել Իսրայելի հարձակումներին
Sputnik Արմենիա
«Հզբոլլահի» տվյալներով՝ բնակելի շենքերին հասցված վերջին հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ։ 15.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-15T19:54+0400
2026-08-15T19:54+0400
2026-08-15T20:06+0400
հզբոլլահ
լիբանան
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/1787/65/17876560_0:48:1601:948_1920x0_80_0_0_efc05a00562409ee788b9235c5080acb.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. «Հզբոլլահը» հայտարարել է, որ Լիբանանի տարածքին հասցված հետագա հարվածները և հրադադարի պայմանավորվածությունների խախտումներն անպատասխան չեն մնա։«Հզբոլլահը» Իսրայելին մեղադրել է հակամարտության սրացման և հարձակումների աշխարհագրությունն ընդլայնելու մեջ։«Հզբոլլահի» տվյալներով՝ բնակելի շենքերին հասցված վերջին հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ, որոնց թվում կանայք և երեխաներ կան։ Եվս 12 մարդ վիրավորվել է։Շարժումը իրավիճակի պատասխանատու է հայտարարել նաև ԱՄՆ-ին՝ Վաշինգտոնին մեղադրելով Իսրայելի գործողություններին քաղաքական աջակցություն ցուցաբերելու մեջ։«Հզբոլլահը» Լիբանանի իշխանություններին կոչ է արել վերանայել Իսրայելի հետ բանակցություններին մոտեցումը և հրաժարվել ԱՄՆ-ի միջնորդությամբ հետագա երկխոսությունից։ «Հզբոլլահը» կարծում է, որ ԱՄՆ-ն հանդես է գալիս Իսրայելի կողմից, ուստի չի կարող արդյունավետ միջնորդ կամ պայմանավորվածությունների երաշխավոր լինել։Հիշեցնենք` թեև հունիսի 26-ին ԱՄՆ–ի, Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչները Վաշինգտոնում պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ներկայությամբ հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ շրջանակային համաձայնագիր ստորագրեցին, բայց երկրի հարավում գտնվող բնակավայրերը պարբերաբար ենթարկվում են հրետանու և ավիացիայի հարվածների:Իսրայելցի զինվորականները տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ են պայթեցնում` հայտարարելով, որ հարվածներն իբր հասցվում են «Հզբոլլահ» շարժման հետ կապված թիրախներին՝ Իսրայելի հյուսիսը շիա դիմադրության հնարավոր սպառնալիքից պաշտպանելու համար։
լիբանան
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1787/65/17876560_137:0:1462:994_1920x0_80_0_0_75e7ce36655043da50e53ff4316346e8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հզբոլլահ, լիբանան, իսրայել
հզբոլլահ, լիբանան, իսրայել
«Հզբոլլահը» մտադիր է պատասխանել Իսրայելի հարձակումներին
19:54 15.08.2026 (Թարմացված է: 20:06 15.08.2026) «Հզբոլլահի» տվյալներով՝ բնակելի շենքերին հասցված վերջին հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. «Հզբոլլահը» հայտարարել է, որ Լիբանանի տարածքին հասցված հետագա հարվածները և հրադադարի պայմանավորվածությունների խախտումներն անպատասխան չեն մնա։
«Հզբոլլահը» Իսրայելին մեղադրել է հակամարտության սրացման և հարձակումների աշխարհագրությունն ընդլայնելու մեջ։
«Պատասխան է տրվելու՝ ի պաշտպանություն Լիբանանի, նրա ժողովրդի, ինքնիշխանության և ազգային արժանապատվության»,-ասված է հայտարարության մեջ։
«Հզբոլլահի» տվյալներով՝ բնակելի շենքերին հասցված վերջին հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ, որոնց թվում կանայք և երեխաներ կան։ Եվս 12 մարդ վիրավորվել է։
Շարժումը իրավիճակի պատասխանատու է հայտարարել նաև ԱՄՆ-ին՝ Վաշինգտոնին մեղադրելով Իսրայելի գործողություններին քաղաքական աջակցություն ցուցաբերելու մեջ։
«Հզբոլլահը» Լիբանանի իշխանություններին կոչ է արել վերանայել Իսրայելի հետ բանակցություններին մոտեցումը և հրաժարվել ԱՄՆ-ի միջնորդությամբ հետագա երկխոսությունից։ «Հզբոլլահը» կարծում է, որ ԱՄՆ-ն հանդես է գալիս Իսրայելի կողմից, ուստի չի կարող արդյունավետ միջնորդ կամ պայմանավորվածությունների երաշխավոր լինել։
Հիշեցնենք` թեև հունիսի 26-ին ԱՄՆ–ի, Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչները Վաշինգտոնում պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ներկայությամբ հակամարտության կարգավորման վերաբերյալ
եռակողմ շրջանակային համաձայնագիր ստորագրեցին, բայց երկրի հարավում գտնվող բնակավայրերը պարբերաբար ենթարկվում են հրետանու և ավիացիայի հարվածների:
Իսրայելցի զինվորականները տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ են պայթեցնում` հայտարարելով, որ հարվածներն իբր հասցվում են «Հզբոլլահ» շարժման հետ կապված թիրախներին՝ Իսրայելի հյուսիսը շիա դիմադրության հնարավոր սպառնալիքից պաշտպանելու համար։