https://arm.sputniknews.ru/20260814/vov-e-adrbejanakan-skandalajin-aliqi-harcumn-anckacrel-hajastanum-aats-meknabanutjuny-105656160.html
Ով է ադրբեջանական սկանդալային ալիքի հարցումն անցկացրել Հայաստանում․ ԱԱԾ մեկնաբանությունը
Ով է ադրբեջանական սկանդալային ալիքի հարցումն անցկացրել Հայաստանում․ ԱԱԾ մեկնաբանությունը
Sputnik Արմենիա
Ադրբեջանական իշխանամետ ալիքը հրապարակել էր ՀՀ խորհրդարանական ընտրություններից հետո Երևանում անցկացրած հարցման տեսանյութը։ 14.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-14T08:55+0400
2026-08-14T08:55+0400
2026-08-14T08:55+0400
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
https://cdn.am.sputniknews.ru/img/2255/12/22551261_0:85:1600:985_1920x0_80_0_0_e99b6825fd1629ff8c89956c14ca59a4.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Դավիթ Գալստյան. Ազգային անվտանգության ծառայությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է ադրբեջանական սկանդալային հայտնի AnewZ հեռուստաալիքի հրապարակած հարցազրույցի տեսանյութը Երևանից։Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո ադրբեջանական իշխանամետ ալիքը սոցկայքերում հրապարակել էր Երևանում անցկացրած հարցումների տեսանյութը:Sputnik Արմենիան հետաքրքրվել է ՀՀ ԱԱԾ-ից՝ արդյոք նկարահանումներն իրականացրել են ադրբեջանցի լրագրողները/Ադրբեջանի քաղաքացիները։Ազգային անվտանգության ծառայությունից մեզ հայտնել են, որ Հայաստան այցելող օտարերկրյա լրագրողի գործունեությունը երկրում իրականացվում է բացառապես ՀՀ ԱԳՆ համապատասխան հավատարմագրման առկայության դեպքում:Գերատեսչությունից նշել են, որ բաց հարթակներում առկա տեղեկատվության համաձայն՝ AnewZ լրատվական ընկերության ներկայացուցիչների կազմում ընդգրկված են տարբեր երկրների քաղաքացի հանդիսացող լրագրողներ և լրագրության ոլորտում մասնագիտական փորձ ունեցող տարբեր ազգությունների անձինք:Sputnik Արմենիան հետաքրքրվել է նաև, թե արդյոք Ադրբեջանի քաղաքացիները կարող են ազատ այցելել Հայաստան։Նշենք, որ Anewz հեռուստաալիքը, որը սերտորեն կապված է Ադրբեջանի իշխանությունների հետ, ավելի վաղ «ֆիլմ-հետաքննություն» էր հրապարակել ադրբեջանական բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին:Ֆիլմում, որը թողարկվել է ադրբեջաներեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, ներկայացված են հատվածներ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի, Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Մենք ենք, մեր սարերը» զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Գրիգորի Մարտիրոսյանի, նույն գործակալության ասամբլեայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի, քաղաքական գործիչ Տիգրան Խզմալյանի հետ հարցազրույցներից:Ընդ որում, նրանք հարցազրույց են տվել իսպանական TPTM Media հեռուստաալիքին՝ չիմանալով, որ նյութերը կփոխանցվեն ադրբեջանական իշխանամետ ալիքին։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2255/12/22551261_88:0:1512:1068_1920x0_80_0_0_d6e570310efcaf43137d2f131a4c3866.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
Ով է ադրբեջանական սկանդալային ալիքի հարցումն անցկացրել Հայաստանում․ ԱԱԾ մեկնաբանությունը
Ադրբեջանական իշխանամետ ալիքը հրապարակել էր ՀՀ խորհրդարանական ընտրություններից հետո Երևանում անցկացրած հարցման տեսանյութը։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Դավիթ Գալստյան. Ազգային անվտանգության ծառայությունը
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է ադրբեջանական սկանդալային հայտնի AnewZ հեռուստաալիքի հրապարակած հարցազրույցի տեսանյութը Երևանից։
Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո ադրբեջանական իշխանամետ ալիքը սոցկայքերում հրապարակել էր Երևանում անցկացրած հարցումների տեսանյութը:
«Խորհրդարանական ընտրություններից հետո AnewZ-ը հարցում է անցկացրել Երևանի բնակիչների շրջանում այն մասին, թե ինչպիսին կլինի բարգավաճող Հայաստանը հինգ տարի անց...», - ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Sputnik Արմենիան հետաքրքրվել է ՀՀ ԱԱԾ-ից՝ արդյոք նկարահանումներն իրականացրել են ադրբեջանցի լրագրողները/Ադրբեջանի քաղաքացիները։
Ազգային անվտանգության ծառայությունից մեզ հայտնել են, որ Հայաստան այցելող օտարերկրյա լրագրողի գործունեությունը երկրում իրականացվում է բացառապես ՀՀ ԱԳՆ համապատասխան հավատարմագրման առկայության դեպքում:
«ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում առկա տեղեկատվության համաձայն՝ AnewZ լրատվական ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում լրագրողական գործունեություն իրականացնելու համար ՀՀ ԱԳՆ հայտ չի ներկայացրել և ԱԳՆ կողմից հավատարմագրում չի ստացել», - հայտնել են ԱԱԾ-ից:
Գերատեսչությունից նշել են, որ բաց հարթակներում առկա տեղեկատվության համաձայն՝ AnewZ լրատվական ընկերության ներկայացուցիչների կազմում ընդգրկված են տարբեր երկրների քաղաքացի հանդիսացող լրագրողներ և լրագրության ոլորտում մասնագիտական փորձ ունեցող տարբեր ազգությունների անձինք:
Sputnik Արմենիան հետաքրքրվել է նաև, թե արդյոք Ադրբեջանի քաղաքացիները կարող են ազատ այցելել Հայաստան։
ԱԱԾ-ում նշել են, որ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ օտարերկրացիները մուտք են գործում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերով՝ վավերական անձնագրի առկայության, մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի հիման վրա և սահմանային հսկողություն իրականացնող՝ ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի թույլտվության առկայության դեպքում, եթե այլ կարգ նախատեսված չէ տվյալ օրենքով կամ ՀՀ միջազգային պայմանագրերով:
Նշենք, որ Anewz հեռուստաալիքը, որը սերտորեն կապված է Ադրբեջանի իշխանությունների հետ, ավելի վաղ «ֆիլմ-հետաքննություն» էր հրապարակել ադրբեջանական բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին:
Ֆիլմում, որը թողարկվել է ադրբեջաներեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, ներկայացված են հատվածներ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի, Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Մենք ենք, մեր սարերը» զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Գրիգորի Մարտիրոսյանի, նույն գործակալության ասամբլեայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի, քաղաքական գործիչ Տիգրան Խզմալյանի հետ հարցազրույցներից:
Ընդ որում, նրանք հարցազրույց են տվել իսպանական TPTM Media հեռուստաալիքին՝ չիմանալով, որ նյութերը կփոխանցվեն ադրբեջանական իշխանամետ ալիքին։