https://arm.sputniknews.ru/20260814/ukrainakan-ats-neri-harvatsneric-mek-amsum-rd-um-aveli-qan-200-mard-e-zvohvel-mirvoshnik-105783883.html
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածներից մեկ ամսում ՌԴ-ում ավելի քան 200 մարդ է զոհվել. Միրոշնիկ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածներից մեկ ամսում ՌԴ-ում ավելի քան 200 մարդ է զոհվել. Միրոշնիկ
Sputnik Արմենիա
Ուկրաինացի զինվորականները հարվածներ են հասցնում ռազմական գործողությունների վարման կամ ռազմական ենթակառուցվածքների հետ կապ չունեցող քաղաքացիական օբյեկտներին։ 14.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-14T17:16+0400
2026-08-14T17:16+0400
2026-08-14T17:16+0400
անօդաչու թռչող սարք (աթս)
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0e/105781365_0:0:3140:1767_1920x0_80_0_0_3d0fe35c144915a0b1e84ec11cfa43bb.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Ուկրաինական անօդաչուների հարվածներից Ռուսաստանում զոհվել է 201 խաղաղ բնակիչ, վիրավորվել առնվազն 1441 մարդ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկի զեկույցում:Դիվանագետը նշել է, որ վիճակագրությունն ուղղակիորեն վկայում է քաղաքացիական բնակչության սպանությունների համար Կիևի ռեժիմի արտասահմանյան հովանավորների պատասխանատվության մասին:Նրա տվյալներով՝ հուլիսին ամենից հաճախ հարձակումների են ենթարկվել Բելգորոդի մարզի (հրետակոծությունների ընդհանուր թվի 30,16 տոկոսը), Կուրսկի մարզի (20,57 տոկոս), Խերսոնի մարզի (16,77 տոկոս), Բրյանսկի մարզի (10,06 տոկոս), ԴԺՀ-ի (8,7 տոկոս) և Զապորոժիեի մարզի (2,98 տոկոս) քաղաքացիական օբյեկտները:Ընդհանուր առմամբ, անցած ամսվա ընթացքում ուկրաինական ռեժիմը ՌԴ 41 սուբյեկտներում գնդակոծել է օբյեկտներ, որոնք ռազմական գործողություններից գոտուց դուրս են գտնվում:Տուժել են բուժաշխատողներԶեկույցում նշվում է, որ Կիևը շարունակել է արտակարգ և փրկարարական ծառայությունների աշխատակիցների վրա կանխամտածված հարվածներ հասցնելու մարտավարությունը:Հուլիս ամսվա ընթացքում ահաբեկչական հարձակումներից տուժել է 14 բուժաշխատող, որոնցից 2-ը մահացել են: Տուժել են նաև 17 փրկարար և վթարային ու կոմունալ ծառայությունների ավելի քան 20 աշխատակից, որոնք զբաղվում էին վերականգնողական աշխատանքներով:Աճել է նաև քաղաքացիական ուղևորատար տրանսպորտի վրա կանխամտածված հարձակումների թիվը. հուլիս ամսվա ընթացքում հարձակման է ենթարկվել առնվազն 24 քաղաքացիական ավտոբուս:Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերը թիրախավորել են Wildberries-ի 11 խոշոր պահեստային և լոգիստիկ կենտրոններ։ Դրա հետևանքով այրվել են հարյուր հազարավոր քառակուսի մետր պահեստային տարածքներ, հարյուրավոր միավոր տեխնիկա և տասնյակ շինություններ։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0e/105781365_409:0:3140:2048_1920x0_80_0_0_3171b03eafd1138fc34e3d021532bde7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, զոհ
անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, զոհ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածներից մեկ ամսում ՌԴ-ում ավելի քան 200 մարդ է զոհվել. Միրոշնիկ
Ուկրաինացի զինվորականները հարվածներ են հասցնում ռազմական գործողությունների վարման կամ ռազմական ենթակառուցվածքների հետ կապ չունեցող քաղաքացիական օբյեկտներին։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Ուկրաինական անօդաչուների հարվածներից Ռուսաստանում զոհվել է 201 խաղաղ բնակիչ, վիրավորվել առնվազն 1441 մարդ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկի զեկույցում:
«Այս կարգի սպառազինության կիրառման ակտիվացումը Եվրամիության կողմից անօդաչու թռչող սարքերի գնումների աճի համար խոշորագույն գումարների հատկացման ուղղակի հետևանքն է»,- ասված է փաստաթղթում:
Դիվանագետը նշել է, որ վիճակագրությունն ուղղակիորեն վկայում է քաղաքացիական բնակչության սպանությունների համար Կիևի ռեժիմի արտասահմանյան հովանավորների պատասխանատվության մասին:
Նրա տվյալներով՝ հուլիսին ամենից հաճախ հարձակումների են ենթարկվել Բելգորոդի մարզի (հրետակոծությունների ընդհանուր թվի 30,16 տոկոսը), Կուրսկի մարզի (20,57 տոկոս), Խերսոնի մարզի (16,77 տոկոս), Բրյանսկի մարզի (10,06 տոկոս), ԴԺՀ-ի (8,7 տոկոս) և Զապորոժիեի մարզի (2,98 տոկոս) քաղաքացիական օբյեկտները:
Ընդհանուր առմամբ, անցած ամսվա ընթացքում ուկրաինական ռեժիմը ՌԴ 41 սուբյեկտներում գնդակոծել է օբյեկտներ, որոնք ռազմական գործողություններից գոտուց դուրս են գտնվում:
«Ընդ որում, հարձակումների են ենթարկվել բացառապես քաղաքացիական օբյեկտները, որոնք ոչ մի կապ չունեն ռազմական գործողությունների վարման կամ ռազմական ենթակառուցվածքի հետ»,- նշել է Միրոշնիկը:
Զեկույցում նշվում է, որ Կիևը շարունակել է արտակարգ և փրկարարական ծառայությունների աշխատակիցների վրա կանխամտածված հարվածներ հասցնելու մարտավարությունը:
Հուլիս ամսվա ընթացքում ահաբեկչական հարձակումներից տուժել է 14 բուժաշխատող, որոնցից 2-ը մահացել են: Տուժել են նաև 17 փրկարար և վթարային ու կոմունալ ծառայությունների ավելի քան 20 աշխատակից, որոնք զբաղվում էին վերականգնողական աշխատանքներով:
Աճել է նաև քաղաքացիական ուղևորատար տրանսպորտի վրա կանխամտածված հարձակումների թիվը. հուլիս ամսվա ընթացքում հարձակման է ենթարկվել առնվազն 24 քաղաքացիական ավտոբուս:
Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերը թիրախավորել են Wildberries-ի 11 խոշոր պահեստային և լոգիստիկ կենտրոններ։ Դրա հետևանքով այրվել են հարյուր հազարավոր քառակուսի մետր պահեստային տարածքներ, հարյուրավոր միավոր տեխնիկա և տասնյակ շինություններ։