https://arm.sputniknews.ru/20260814/rusakan-banaky-verahskvoghutjun-e-hastatel-evs-3-bnakavajri-nkatmamb-105772991.html
Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ
Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ
Sputnik Արմենիա
ՌԴ ՊՆ–ն ռազմական հատուկ գործողության ընթացքի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։ 14.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-14T13:41+0400
2026-08-14T13:41+0400
2026-08-14T13:43+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
դոնեցկ
ռազմական հատուկ գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1b/103920679_0:0:2911:1637_1920x0_80_0_0_37a8681e81cf9acc3e99c8f69c052f37.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել ԴԺՀ–ի ևս 3 բնակավայրի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։««Կենտրոն» զորախմբավորման ստորաբաժանումները վճռական գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Տրոեցկոյե և Պետրովկա բնակավայրերը, իսկ երեկ` օգոստոսի 13-ին, ազատագրվել է ԴԺՀ–ի Նովոնիկոլաևկա բնակավայրը», – ասված է նախարարության ամփոփագրում։Ըստ գերատեսչության` օգոստոսի 8-14-ը ՌԴ ԶՈւ–ն բարձր ճշգրտության զենքով և հարվածային ԱԹՍ–ներով խմբային 14 հարված է հասցրել, ինչի հետևանքով խոցվել են ռազմական արդյունաբերության ձեռնարկություններ, Ուկրաինայի ԶՈւ–ի կողմից օգտագործվող լոգիստիկ կենտրոններ, վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներ, ռազմական օդանավակայաններ, արտադրության արտադրամասեր և անօդաչուների և դրանց բաղադրիչների պահման վայրեր, ուկրաինական զինված խմբավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետեր։Բացի այդ խոցվել են ուկրաինական ծովային նավահանգիստների ենթակառուցվածքային օբյեկտներ, որոնք նախատեսված են ռազմական նշանակության բեռների, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ կարիքների համար վառելիքաքսուքային նյութերի բեռնաթափման և պահման համար։Ինչպես նշել է ՌԴ ՊՆ–ն, մեկ շաբաթվա ընթացքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ շահերի համար օգտագործվող ծովային 15 նավահանգիստ, այդ թվում` լցանավ, 7 բեռնանավ, 2 նավաքարշ և 5 պարեկային մոտորանավակ։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
դոնեցկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1b/103920679_180:0:2911:2048_1920x0_80_0_0_1ea76b5eb6cbab5d602115ce25a5e5b6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, դոնեցկ, ռազմական հատուկ գործողություն
ռուսաստան, դոնեցկ, ռազմական հատուկ գործողություն
Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ
13:41 14.08.2026 (Թարմացված է: 13:43 14.08.2026) ՌԴ ՊՆ–ն ռազմական հատուկ գործողության ընթացքի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել ԴԺՀ–ի ևս 3 բնակավայրի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
««Կենտրոն» զորախմբավորման ստորաբաժանումները վճռական գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Տրոեցկոյե և Պետրովկա բնակավայրերը, իսկ երեկ` օգոստոսի 13-ին, ազատագրվել է ԴԺՀ–ի Նովոնիկոլաևկա բնակավայրը», – ասված է նախարարության ամփոփագրում։
Ըստ գերատեսչության` օգոստոսի 8-14-ը ՌԴ ԶՈւ–ն բարձր ճշգրտության զենքով և հարվածային ԱԹՍ–ներով խմբային 14 հարված է հասցրել, ինչի հետևանքով խոցվել են ռազմական արդյունաբերության ձեռնարկություններ, Ուկրաինայի ԶՈւ–ի կողմից օգտագործվող լոգիստիկ կենտրոններ, վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներ, ռազմական օդանավակայաններ, արտադրության արտադրամասեր և անօդաչուների և դրանց բաղադրիչների պահման վայրեր, ուկրաինական զինված խմբավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետեր։
Բացի այդ խոցվել են ուկրաինական ծովային նավահանգիստների ենթակառուցվածքային օբյեկտներ, որոնք նախատեսված են ռազմական նշանակության բեռների, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ կարիքների համար վառելիքաքսուքային նյութերի բեռնաթափման և պահման համար։
Ինչպես նշել է ՌԴ ՊՆ–ն, մեկ շաբաթվա ընթացքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ շահերի համար օգտագործվող ծովային 15 նավահանգիստ, այդ թվում` լցանավ, 7 բեռնանավ, 2 նավաքարշ և 5 պարեկային մոտորանավակ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։