https://arm.sputniknews.ru/20260814/qani-mard-e-hh-mutq-gvortsel-2026i-arajin-kisamjakum-mqts-ghekavary-tvjalner-nerkajacrec-105767754.html
Քանի մարդ է ՀՀ մուտք գործել 2026–ի առաջին կիսամյակում. ՄՔԾ ղեկավարը տվյալներ ներկայացրեց
Քանի մարդ է ՀՀ մուտք գործել 2026–ի առաջին կիսամյակում. ՄՔԾ ղեկավարը տվյալներ ներկայացրեց
Sputnik Արմենիա
Առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիների սահմանահատումների տարբերությունը դրական է։ 14.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-14T12:01+0400
2026-08-14T12:01+0400
2026-08-14T13:22+0400
հայաստան
նելլի դավթյան
սահման
օտարերկրացի
միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0e/105764862_0:83:1600:983_1920x0_80_0_0_f2420421f556d2512893df1e71134305.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է մուտք գործել 59 300-ով ավելի անձ, քան դուրս է եկել, իսկ նախորդ տարիներին այդ ցուցանիշը 10 000-15 000 է եղել։ 2026 թվականի առաջին կիսամյակի ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս տվյալները ներկայացրեց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնակատար Նելլի Դավթյանը։Նա նշեց, որ նախորդ տարի +8660 սահմանահատում է եղել, այսինքն` մուտքերի թիվն այդքանով գերազանցել է ելքերի թիվը։Նա նշեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում -20 065 է եղել, իսկ 2024 թվականի առաջին կիսամյակում՝ -22 893։Նույն միտումը նկատվում է օտարերկրացիների դեպքում․ գրանցվել է 57 953 սահմանահատում, իսկ 2025 և 2024 թթ․ առաջին կիսամյակներում այդ թիվը կազմել է մոտ 35 000։Ինչ իրավիճակ է վիզաների ազատականացման գործընթացում․ մանրամասնում է ՆԳ փոխնախարարըԻնչ վերաբերում է ապաստան հայցողների թվին, ապա այս տարվա 6 ամսում դիմել է 358 անձ, հաստատվել է դիմումներից 94-ը, մերժվել` 195–ը (մնացածը ուսումնասիրության փուլում է)։ Նախորդ տարիներին մերժումները եղել են այս ցուցանիշի մոտ կեսը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0e/105764862_90:0:1511:1066_1920x0_80_0_0_4b6433530dbe6d44143e51ce59352b6d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նելլի դավթյան, սահման, օտարերկրացի, միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
հայաստան, նելլի դավթյան, սահման, օտարերկրացի, միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Քանի մարդ է ՀՀ մուտք գործել 2026–ի առաջին կիսամյակում. ՄՔԾ ղեկավարը տվյալներ ներկայացրեց
12:01 14.08.2026 (Թարմացված է: 13:22 14.08.2026) Առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիների սահմանահատումների տարբերությունը դրական է։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է մուտք գործել 59 300-ով ավելի անձ, քան դուրս է եկել, իսկ նախորդ տարիներին այդ ցուցանիշը 10 000-15 000 է եղել։ 2026 թվականի առաջին կիսամյակի ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս տվյալները ներկայացրեց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնակատար Նելլի Դավթյանը։
Նա նշեց, որ նախորդ տարի +8660 սահմանահատում է եղել, այսինքն` մուտքերի թիվն այդքանով գերազանցել է ելքերի թիվը։
«Առաջին կիսամյակում ևս ՀՀ քաղաքացիների սահմանահատումների տարբերությունը դրական է։ Սա բացառիկ ցուցանիշ է, քանի որ սովորաբար այն բարելավվում է տարվա երկրորդ կիսամյակում, ինչը հիմնականում պայմանավորված է սեզոնային աշխատանքներով։ Այս տարի արձանագրվել է +1347 թիվը որպես մուտքերի և ելքերի տարբերություն։ 871 409 ՀՀ քաղաքացի է մուտք գործել Հայաստան, և գրանցվել է 870 062 ելք։ Տարբերությունը դրական է»,- ասաց Դավթյանը։
Նա նշեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում -20 065 է եղել, իսկ 2024 թվականի առաջին կիսամյակում՝ -22 893։
Նույն միտումը նկատվում է օտարերկրացիների դեպքում․ գրանցվել է 57 953 սահմանահատում, իսկ 2025 և 2024 թթ․ առաջին կիսամյակներում այդ թիվը կազմել է մոտ 35 000։
Ինչ վերաբերում է ապաստան հայցողների թվին, ապա այս տարվա 6 ամսում դիմել է 358 անձ, հաստատվել է դիմումներից 94-ը, մերժվել` 195–ը (մնացածը ուսումնասիրության փուլում է)։ Նախորդ տարիներին մերժումները եղել են այս ցուցանիշի մոտ կեսը։