00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:39
2 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Քանի անձ է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար․ ՆԳՆ-ից տվյալներ են հայտնում

© Sputnik / Aram NersesyanՀՀ անձնագիր
ՀՀ անձնագիր - Sputnik Արմենիա, 1920, 14.08.2026
ՀՀ անձնագիր
Բաժանորդագրվել
ՀՀ ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնակատարը կուծում է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը չափազանց պարզեցված է էթնիկ հայերի համար և այն պետք է վերանայել:
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. ՀՀ-ում ընթացիկ տարում 14 770 անձ քաղաքացիություն է ստացել։ Այս մասին 2026 թվականի առաջին կիսամյակի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնակատար Նելլի Դավթյանը։
«2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 13 086 անձ, բայց անձնագիր է շնորհվել 14770–ի (մի մասը նախորդ տարի դիմածներն են-խմբ․), որոնցից 8676-ը տրվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արցախցիներին շնորհվել էր 3393 անձնագիր»,- նշեց Դավթյանը։
ՄՔԾ պետի պաշտոնակատարը Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան նշեց, որ 2025 թվականին և 2026 թվականի առաջին կիսամյակում ընդհանուր առմամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 19 272 անձի է շնորհվել ՀՀ քաղաքացիություն։ Ընդհանուր առմամբ քաղաքացիություն է ստացել ավելի քան 40 հազար արցախցի ՝ 27 948 մեծահասակ և 12 354 անչափահաս։
Նրա խոսքով՝ այս տարվա 6 ամսում 914 անձ դիմել է ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու համար, այս ցուցանիշը բավականին նվազել է` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 2222։ Այս տարի արդեն իսկ դադարեցվել է 2495 անձի ՀՀ քաղաքացիություն։ Նախորդ տարի այդ ցուցանիշը եղել է մոտ 2500։
ՀՀ ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնակատար Արմեն Ղազարյանն էլ նշեց, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քանակը 2025 թվականին գերազանցել է 32 000-ը, ինչը պատմական մաքսիմումն է ՀՀ գոյության ողջ ընթացքում։ Նախորդ տարիներին այդ դիմումները եղել է 20 000-ից ավելին։
Իր խոսքում Ղազարյանը նաև ընդգծեց, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը չափազանց պարզեցված է էթնիկ հայերի համար, և այն պետք է վերանայել:
«Որևէ ազգությամբ օտարերկրացի, որպեսզի դառնա որևէ երկրի քաղաքացի, պետք է համապատասխանի որոշ չափանիշների, այդ պրոցեսը կոչվում է նատուրալիզացիա։ Դրա համար պետությունները սովորաբար մի քանի չափանիշ են ունենում։ Հիմնականում խոսքը տվյալ երկրում որոշակի ժամանակ ապրելու մասին է, իսկ մյուս դեպքում չափում են ինտեգրվածության աստիճանը։ Խոսքը լեզվի տիրապետումը, տվյալ երկրի մշակութային առանձնահատկություններին ծանոթ լինելը։ ՀՀ-ում այս ամենը կիրառվում է օտարերկրացիների նկատմամբ՝ 3 տարի մշտական բնություն ունենա, խոսի հայերեն ու ծանոթ լինի ՀՀ Սահմանադրությանը։ Ազգությամբ հայերի նկատմամբ այս պահանջը չունենք, ինչը տրամաբանական է, բայց պետք է վերանայվի պարզեցված գործընթացը»,- ասաց Ղազարյանը։
Նելլի Դավթյանն էլ ընդգծեց, որ կենսաչափական անձնագիրն այսուհետև կարժենա 28 650 դրամ (նախկինում եղել է 25 000 դրամ), իսկ նույնականացման քարտերը՝ 7950 դրամ։ Կենսաչափական անձնագիրը տրամադրվելու է 10 տարով, իսկ նույնականացման քարտը՝ 5։
Նույնականացման քարտերը ծնողի կամարտահայտությամբ կկարողանան ստանալ նաև մինչև 16 տարեկան անձինք, իսկ նոյեմբերի 1-ից 16 տարեկաններից բարձրերի համար այդ փաստաթուղթը պարտադիր է լինելու։
Կենսաչափական անձնագիրը տրամադրվելու է նույնականացման քարտ ունեցող անձանց, սա պայման է։
ՀՀ–ում ժամանակավոր և մշտական կացության համար ավելի քան 11 600 մարդ է դիմել․ Դավթյան
Լրահոս
0