https://arm.sputniknews.ru/20260814/pashinjann-u-nra-timy-yntrutjunneri-en-patrastvum-stepanavany-patvi-harc-e-dardzel-zlm-105761039.html
Փաշինյանն ու նրա թիմը ընտրությունների են պատրաստվում, Ստեփանավանը պատվի հարց է դարձել. ԶԼՄ
Փաշինյանն ու նրա թիմը ընտրությունների են պատրաստվում, Ստեփանավանը պատվի հարց է դարձել. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Թերթի տեղեկություններով` երեք խոշոր համայնքների ղեկավարները կանչվել են կառավարություն, և նրանց հետ քննարկել են ընտրական պլանը։ 14.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-14T09:57+0400
2026-08-14T09:57+0400
2026-08-14T10:01+0400
հայաստան
տիմ ընտրություններ
ստեփանավան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/05/101805298_0:84:1600:984_1920x0_80_0_0_f61845c7442cf37b7cb07d0f8037119e.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն ակտիվ նախապատրաստվում են աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններին: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:Ինչպես հայտնի է, Ստեփանավանը խոշորացնում են, նրան են միացնում Գյուլագարակ և Լոռի բերդ համայնքները։«Մեզ ասացին, որ երեք խոշոր համայնքների ղեկավարները կանչվել են կառավարություն, և նրանց հետ քննարկել են ընտրական պլանը։ Ըստ այդմ՝ երեքն էլ պետք է առաջադրվեն: Հաշվարկը թերևս այն է, որ բոլոր համայնքներից հնարավոր շատ ձայներ կորզեն: Նրանց ասվել է՝ որ թեկնածուն ամենաշատ ձայները ստանա, նա էլ կդառնա իշխանության ֆավորիտը և մյուսների աջակցության միջոցով կդառնա համայնքապետ»,– գրում է պարբերականը։Ըստ թերթի` խորհրդարանական ընտրությունների ժամանակ այս տարածքի պատասխանատուն Սուրեն Պապիկյանն էր ու նրա գերդաստանը, սակայն նրանք պարտության սխալներն իրենց վրայից գցեցին Ստեփանավանի գործող քաղաքապետի վրա, թե վերջինս նախկինների հետ կապերը վերականգնել է ու ջանք չի խնայել իրենց հաղթանակի համար։Նշենք, որ Ստեփանավան համայնքում ՏԻՄ ընտրությունները նշանակված են 2026 թվականի հոկտեմբերի 25-ին:
ստեփանավան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/05/101805298_89:0:1512:1067_1920x0_80_0_0_f652efc8859a2f7dd316cf6d381c64d9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տիմ ընտրություններ, ստեփանավան, նիկոլ փաշինյան
հայաստան, տիմ ընտրություններ, ստեփանավան, նիկոլ փաշինյան
Փաշինյանն ու նրա թիմը ընտրությունների են պատրաստվում, Ստեփանավանը պատվի հարց է դարձել. ԶԼՄ
09:57 14.08.2026 (Թարմացված է: 10:01 14.08.2026) Թերթի տեղեկություններով` երեք խոշոր համայնքների ղեկավարները կանչվել են կառավարություն, և նրանց հետ քննարկել են ընտրական պլանը։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն ակտիվ նախապատրաստվում են աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններին: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:
«Հատկապես պատվի հարց են դարձրել Ստեփանավանում հաղթանակ տանելը, քանի որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սամվել Կարապետյանի թիմն այս համայնքում ջախջախիչ պարտության է մատնել իշխանություններին: Իշխանությունն արդեն մի քանի սցենար է գծել՝ հուսալով, որ դրանցից մեկը կարդարացնի իրեն»,- գրում է թերթը:
Ինչպես հայտնի է,
Ստեփանավանը խոշորացնում են, նրան են միացնում Գյուլագարակ և Լոռի բերդ համայնքները։
«Մեզ ասացին, որ երեք խոշոր համայնքների ղեկավարները կանչվել են կառավարություն, և նրանց հետ քննարկել են ընտրական պլանը։ Ըստ այդմ՝ երեքն էլ պետք է առաջադրվեն: Հաշվարկը թերևս այն է, որ բոլոր համայնքներից հնարավոր շատ ձայներ կորզեն: Նրանց ասվել է՝ որ թեկնածուն ամենաշատ ձայները ստանա, նա էլ կդառնա իշխանության ֆավորիտը և մյուսների աջակցության միջոցով կդառնա համայնքապետ»,– գրում է պարբերականը։
Ըստ թերթի` խորհրդարանական ընտրությունների ժամանակ այս տարածքի պատասխանատուն Սուրեն Պապիկյանն էր ու նրա գերդաստանը, սակայն նրանք պարտության սխալներն իրենց վրայից գցեցին Ստեփանավանի գործող քաղաքապետի վրա, թե վերջինս նախկինների հետ կապերը վերականգնել է ու ջանք չի խնայել իրենց հաղթանակի համար։
Նշենք, որ Ստեփանավան համայնքում ՏԻՄ ընտրությունները նշանակված են 2026 թվականի հոկտեմբերի 25-ին: