https://arm.sputniknews.ru/20260814/irany-harvatsner-e-hascrel-iraqjan-qrdstanin-amen-meghadranq-e-nerkajacrel-tehranin-105759023.html
Իրանը հարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանին, ԱՄԷ–ն մեղադրանք է ներկայացրել Թեհրանին
Իրանը հարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանին, ԱՄԷ–ն մեղադրանք է ներկայացրել Թեհրանին
Sputnik Արմենիա
Իրանի շուրջ լարվածությունը զարգանում է միանգամից մի քանի ուղղություններով։ Հյուսիսում Թեհրանը քրդական զինված խմբավորումների հետ դիմակայությունը տեղափոխում է... 14.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-14T08:45+0400
2026-08-14T08:45+0400
2026-08-14T09:13+0400
իրանի իսլամական հանրապետություն
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
իրաքյան քրդստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0e/105758856_23:0:1131:623_1920x0_80_0_0_e0d55f817203b3adf082bcc148832072.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Իրանական ուժերը նոր հարվածներ են հասցրել Իրաքյան Քրդստանի օբյեկտներին։ Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ հարձակման են ենթարկվել Էրբիլի շրջանում տեղակայված դիրքերը, որոնք իրանական կողմը կապում է քրդական զինված խմբավորումների գործունեության հետ:Թեհրանից հայտարարում են, որ գործողության թիրախ են դարձել անջատողական ահաբեկչական կազմակերպության ճամբարները: Խոսքը իրանական քրդական խմբավորումների մասին է, որոնց բազաները գտնվում են հարևան Իրաքի տարածքում, և որոնց Իրանը սպառնալիք է համարում երկրի ազգային անվտանգության համար:Այդ հարվածները Իրաքյան Քրդստանում նման խմբավորումների դիրքերի վրա հարձակումների շարքի շարունակությունն են։ Վերջին շաբաթներին կրակի տակ էին հայտնվել Էրբիլ և Սուլեյմանիա նահանգներում գտնվող օբյեկտները։ Հարձակումների համար կիրառվել են հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և հրետանի։Shafaq News-ի տվյալներով՝ հուլիսի 17-ից օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրոհի են ենթարկվել մի քանի քրդական կազմակերպությունների բազաները («Կոմալա», Իրանական Քրդստանի դեմոկրատական կուսակցություն (KDPI), Քրդստանի ազատության կուսակցություն (PAK), «Հաբաթ»): Այս ընթացքում զոհվել է առնվազն 9 մարդ, ևս 8-ը վիրավորվել են ։Իրաքյան Քրդստանի իշխանությունները նման գործողությունները գնահատում են որպես Իրաքի ինքնիշխանության խախտում և պահանջում են, որ Բաղդադն ու միջազգային հանրությունը միջամտեն։Թեհրանն իր հերթին պնդում է, որ հարվածներ է հասցնում զինված խմբավորումներին, որոնք հարևան երկրի տարածքն օգտագործում են Իրանի դեմ գործունեություն ծավալելու համար:Միաժամանակ սոցիալական ցանցերում տեսանյութեր են տարածվում, և նշվում է, որ դրանք քրդական կազմավորումների օբյեկտներին հասցված հարվածների կադրերն են։Իրանի շուրջ էսկալացիան չի սահմանափակվում Իրաքի հետ ցամաքային սահմանով։ Գրեթե միաժամանակ միջադեպ է գրանցվել մեկ այլ կարևոր ուղղությամբ՝ Հորմուզի նեղուցում, որով անցնում են Պարսից ծոցից էներգառեսուրսների մատակարարման առանցքային երթուղիները:Օգոստոսի 13-ի երեկոյան հարձակման են ենթարկվել Աբու Դաբիի ADNOC պետական նավթային ընկերությանը պատկանող երկու նավեր։ Անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել։Արաբական Միացյալ Էմիրությունները հարձակման պատասխանատվությունը դրել է Իրանի վրա: ԱՄԷ-ի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հարձակումն իրականացրել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը, և տեղի ունեցածը որակել է ծովահենության ակտ, որը վտանգի տակ է դնում տարածաշրջանային կայունությունն ու էներգետիկ անվտանգությունը։Ըստ ADNOC-ի` այս հակամարտության սկզբից ի վեր Հորմուզի նեղուցում իր նավերը ենթարկվել են առնվազն 15 հարձակման: Նախորդ միջադեպերի հետևանքով անձնակազմի մեկ անդամ է զոհվել, ևս 20 մարդ վիրավորվել է:Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:
իրանի իսլամական հանրապետություն
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
իրաքյան քրդստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Атаки Ирана по объектам в Эрбиле в иракском Курдистане
Sputnik Արմենիա
Атаки Ирана по объектам в Эрбиле в иракском Курдистане
2026-08-14T08:45+0400
true
PT0M09S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0e/105758856_300:0:1131:623_1920x0_80_0_0_ce5c451c3142d341f18aa0c6f608f7d4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), իրաքյան քրդստան , видео
իրանի իսլամական հանրապետություն, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), իրաքյան քրդստան , видео
Իրանը հարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանին, ԱՄԷ–ն մեղադրանք է ներկայացրել Թեհրանին
08:45 14.08.2026 (Թարմացված է: 09:13 14.08.2026) Իրանի շուրջ լարվածությունը զարգանում է միանգամից մի քանի ուղղություններով։ Հյուսիսում Թեհրանը քրդական զինված խմբավորումների հետ դիմակայությունը տեղափոխում է Իրաքի տարածք, իսկ հարավում աճում է Հորմուզի նեղուցում միջադեպերի թիվը:
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Իրանական ուժերը նոր հարվածներ են հասցրել Իրաքյան Քրդստանի օբյեկտներին։ Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ հարձակման են ենթարկվել Էրբիլի շրջանում տեղակայված դիրքերը, որոնք իրանական կողմը կապում է քրդական զինված խմբավորումների գործունեության հետ:
Թեհրանից հայտարարում են, որ գործողության թիրախ են դարձել անջատողական ահաբեկչական կազմակերպության ճամբարները: Խոսքը իրանական քրդական խմբավորումների մասին է, որոնց բազաները գտնվում են հարևան Իրաքի տարածքում, և որոնց Իրանը սպառնալիք է համարում երկրի ազգային անվտանգության համար:
Այդ հարվածները Իրաքյան Քրդստանում նման խմբավորումների դիրքերի վրա հարձակումների շարքի շարունակությունն են։ Վերջին շաբաթներին կրակի տակ էին հայտնվել Էրբիլ և Սուլեյմանիա նահանգներում գտնվող օբյեկտները։ Հարձակումների համար կիրառվել են հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և հրետանի։
Shafaq News-ի տվյալներով՝ հուլիսի 17-ից օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրոհի են ենթարկվել մի քանի քրդական կազմակերպությունների բազաները («Կոմալա», Իրանական Քրդստանի դեմոկրատական կուսակցություն (KDPI), Քրդստանի ազատության կուսակցություն (PAK), «Հաբաթ»): Այս ընթացքում զոհվել է առնվազն 9 մարդ, ևս 8-ը վիրավորվել են ։
Իրաքյան Քրդստանի իշխանությունները նման գործողությունները գնահատում են որպես Իրաքի ինքնիշխանության խախտում և պահանջում են, որ Բաղդադն ու միջազգային հանրությունը միջամտեն։
Թեհրանն իր հերթին պնդում է, որ հարվածներ է հասցնում զինված խմբավորումներին, որոնք հարևան երկրի տարածքն օգտագործում են Իրանի դեմ գործունեություն ծավալելու համար:
Միաժամանակ սոցիալական ցանցերում տեսանյութեր են տարածվում, և նշվում է, որ դրանք քրդական կազմավորումների օբյեկտներին հասցված հարվածների կադրերն են։
Իրանի շուրջ էսկալացիան չի սահմանափակվում Իրաքի հետ ցամաքային սահմանով։ Գրեթե միաժամանակ միջադեպ է գրանցվել մեկ այլ կարևոր ուղղությամբ՝ Հորմուզի նեղուցում, որով անցնում են Պարսից ծոցից էներգառեսուրսների մատակարարման առանցքային երթուղիները:
Օգոստոսի 13-ի երեկոյան հարձակման են ենթարկվել Աբու Դաբիի ADNOC պետական նավթային ընկերությանը պատկանող երկու նավեր։ Անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել։
Արաբական Միացյալ Էմիրությունները հարձակման պատասխանատվությունը դրել է Իրանի վրա: ԱՄԷ-ի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հարձակումն իրականացրել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը, և տեղի ունեցածը որակել է ծովահենության ակտ, որը վտանգի տակ է դնում տարածաշրջանային կայունությունն ու էներգետիկ անվտանգությունը։
Ըստ ADNOC-ի` այս հակամարտության սկզբից ի վեր Հորմուզի նեղուցում իր նավերը ենթարկվել են առնվազն 15 հարձակման: Նախորդ միջադեպերի հետևանքով անձնակազմի մեկ անդամ է զոհվել, ևս 20 մարդ վիրավորվել է:
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։
Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ: