00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:39
2 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀԷՑ-ը երբեք չի կառավարվել Ռուսաստանից. Ղազինյանը պատասխանել է ՔՊ-ական պատգամավորին

© SputnikԴավիթ Ղազինյան
Դավիթ Ղազինյան - Sputnik Արմենիա, 1920, 14.08.2026
Բաժանորդագրվել
Ղազինյանի խոսքով՝ ընկերությունում առանցքային որոշումները մշտապես կայացվել են համաձայն Սամվել Կարապետյանի ցուցումների։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը երբեք ուղղակիորեն չի կառավարվել Ռուսաստանից։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը, որը խմբակցության կողմից առաջադրվել է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Այս մասին Ղազինյանն ասել է ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի խնդրանքի՝ մեկնաբանել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ավելի վաղ արած հայտարարություննն այն մասին, որ Մոսկվան հետևում է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» և դրանց սեփականատեր Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին, քանի որ արտասահմանում ռուսական բիզնեսի շահերի պաշտպանությունը ՌԴ առաջնահերթություններից մեկն է:
Հարցին՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» համարում է ռուսական ընկերություն, Ղազինյանը պատասխանել է, որ ինքը, ընկերությունում բարձր պաշտոններ զբաղեցնելով, երբևէ նույնիսկ ակնարկների չի հանդիպել, որ ընկերությունն ուղղակիորեն կառավարվում է Ռուսաստանից: Բոլոր կարևոր հարցերը լուծվում էին ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի մակարդակով։
«Երբ պարոն Կարապետյանին ներկայացնում էին անգամ ռազմավարական կարևորության հարցեր, նա միշտ պատասխանում էր, ցուցումներ տալիս։ Ո՛չ, ես ընկերությունը ռուսական չեմ համարում, չեմ կարող համարել ու կմեղադրեմ այն մարդկանց, ովքեր կփորձեն այն ռուսական համարել», - հայտարարել է Ղազինյանը՝ նկատի ունենալով ընկերությունում արտասահմանյան որևէ ազդեցությամբ որոշումների կայացումը։
Հիշեցնենք, որ Դավիթ Ղազինյանը ընկերությունում զբաղեցրել է մի շարք պաշտոններ՝ հանդիսանալով իրացման գծով տնօրեն, ապա՝ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
2016 թվականից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի հիմնադրած «Տաշիր» ընկերությունների խմբին: Ընկերությունը պետականացնելու մտադրության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր 2025 թվականի ամռանը՝ գործարարի տանը խուզարկությունից և նրան կալանավորելուց հետո:
Ավելի ուշ խորհրդարանն օրենք ընդունեց, որը թույլ է տալիս պետական ժամանակավոր կառավարիչ նշանակել։ Օգոստոսին «Տաշիր Կապիտալ»-ը Վարչական դատարանում վիճարկեց ինչպես օրենքը, այնպես էլ պետական ժամանակավոր կառավարչի պաշտոնում Ռոմանոս Պետրոսյանի նշանակումը, ինչպես նաև դիմեց Ստոկհոլմի արբիտրաժ: 2025 թվականի հուլիսի 22-ին արբիտրաժը կասեցրեց համապատասխան որոշումների գործողությունը և կոչ արեց զերծ մնալ ակտիվների առգրավման հետագա քայլերից: Սակայն Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ այդ որոշումը պարտադիր չէ կատարման համար՝ վկայակոչելով ազգային օրենսդրության գերակայությունը։ Արդեն նոյեմբերի 17-ին «Տաշիր Կապիտալ»-ը զրկվեց «Հայաստանի էլեկտրական ցանցերի» կառավարման լիցենզիայից։
Դրանից հետո վարչապետը հայտարարեց, որ պետությունը դիտարկում է ընկերությունը գնելու հնարավորությունը։ Որպես տարբերակներ քննարկվում են ինչպես «Հայաստանի էլեկտրական ցանցերի» անցումը պետական ուղղակի կառավարման, այնպես էլ ընկերության փոխանցումը միջազգային օպերատորի։
Լրահոս
0