https://arm.sputniknews.ru/20260814/da-menq-chenq-sksel-lavrvovy-sev-tsvovum-mvoratvoriumi-masin-turqiaji-arajarki-kapakcutjamb-105790197.html
Դա մենք չենք սկսել. Լավրովը՝ Սև ծովում մորատորիումի մասին Թուրքիայի առաջարկի կապակցությամբ
Դա մենք չենք սկսել. Լավրովը՝ Սև ծովում մորատորիումի մասին Թուրքիայի առաջարկի կապակցությամբ
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ը հրապարակայնորեն չեն դատապարտում Սև ծովում նավագնացությանն ուղղված Ուկրաինայի հարվածները՝ սահմանափակվելով կուլիսային... 14.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-14T19:26+0400
2026-08-14T19:26+0400
2026-08-14T19:26+0400
սերգեյ լավրով
ռուսաստան
թուրքիա
ուկրաինա
սև ծով
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0e/105770247_0:0:1281:720_1920x0_80_0_0_97d1c1b06e52e59029f3a6705c9d0124.jpg
Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիան խոսում է Սև ծովում նավագնացության անվտանգության շուրջ համաձայնության գալու անհրաժեշտության մասին, սակայն Ռուսաստանը չէ, որ սկսել է այդ հարձակումները:Ինչպես հայտարարել է ռուսաստանցի նախարարը, Թուրքիան և ԱՄՆ-ը հրապարակայնորեն չեն դատապարտում Սև ծովում նավագնացությանն ուղղված Ուկրաինայի հարվածները՝ սահմանափակվելով կուլիսային ազդանշաններով:Լավրովի խոսքով՝ նրանք Ռուսաստանին հայտնում են, որ Կիևին ազդանշան են ուղարկել Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի ենթակառուցվածքի և այդ երկրների հետ կապված նավերի վրա հարձակումների անընդունելիության մասին:«Եվ երբ մենք հետաքրքրվեցինք՝ համակերպվելու՞ են դրա հետ, պատասխանեցին, որ՝ ոչ, իրենք նրանց ազդանշան են ուղարկում», - ասել է նախարարը:Նա հիշեցրել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը որոշակի ազդանշան է ուղարկել Վլադիմիր Զելենսկուն Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի վերաբերյալ։Նախարարը հավելել է՝ ինչպես թուրքական կողմը հայտնել է Մոսկվային, Անկարան ուկրաինացիներին հայտարարել է, որ նրանք հարձակումներ չիրականացնեն կոնսորցիումի դեմ:Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳ նախարարի կարծիքով, Թուրքիան անկեղծորեն շահագրգռված է Սև ծովում կայունությամբ:Լավրովի խոսքով՝ Անկարան ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Մոսկվայի հետ, քանի որ Թուրքիան և ՌԴ-ն բազմաթիվ համատեղ տնտեսական նախագծեր ունեն, ինչպես նաև շատ պատմական ընդհանրություններ՝ Կովկաս, Սև ծով:Անցած շաբաթ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել է դադարեցնել ռազմական գործողությունները Սև ծովում և ստեղծել առևտրային նավերի վրա հարձակումները կանխելու համար մեխանիզմ: Նաև հաղորդվել է, որ հարվածները փոխադարձաբար դադարեցնելու մասին երրորդ երկրի միջոցով Մոսկվային առաջարկ ուղարկել է նաև Կիևը։ ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Ռուսաստանն այս հարցով ձևակերպված առաջարկներ չի ստացել։Financial Times թերթը գրել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ առաջ անձամբ Զելենսկուց պահանջել է դադարեցնել հարվածները Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումի օբյեկտներին և կոնսորցիումի տերմինալում բեռնվող նավերին:
թուրքիա
ուկրաինա
սև ծով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Турция и США не осуждают публично удары Украины по черноморскому судоходству, ограничиваясь кулуарными сигналами, отметил Сергей Лавров
Sputnik Արմենիա
Турция и США не осуждают публично удары Украины по черноморскому судоходству, ограничиваясь кулуарными сигналами, отметил Сергей Лавров
2026-08-14T19:26+0400
true
PT3M19S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0e/105770247_141:0:1101:720_1920x0_80_0_0_bc503fb6e575a7d7a1c9586590fde80e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, ռուսաստան, թուրքիա, ուկրաինա, սև ծով, видео
սերգեյ լավրով, ռուսաստան, թուրքիա, ուկրաինա, սև ծով, видео
Դա մենք չենք սկսել. Լավրովը՝ Սև ծովում մորատորիումի մասին Թուրքիայի առաջարկի կապակցությամբ
ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ը հրապարակայնորեն չեն դատապարտում Սև ծովում նավագնացությանն ուղղված Ուկրաինայի հարվածները՝ սահմանափակվելով կուլիսային ազդանշաններով:
Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիան խոսում է Սև ծովում նավագնացության անվտանգության շուրջ համաձայնության գալու անհրաժեշտության մասին, սակայն Ռուսաստանը չէ, որ սկսել է այդ հարձակումները:
«Հիմա թուրք գործընկերները կրկին խոսում են այն մասին, որ պետք է որևէ ձևով պայմանավորվել, որպեսզի նավագնացությունը հարձակումների առարկա չլինի։ Բայց դա մենք չենք սկսել», - ասել է նա «Վեստի»- ին տված հարցազրույցում։
Ինչպես հայտարարել է ռուսաստանցի նախարարը, Թուրքիան և ԱՄՆ-ը հրապարակայնորեն չեն դատապարտում Սև ծովում նավագնացությանն ուղղված Ուկրաինայի հարվածները՝ սահմանափակվելով կուլիսային ազդանշաններով:
Լավրովի խոսքով՝ նրանք Ռուսաստանին հայտնում են, որ Կիևին ազդանշան են ուղարկել Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի ենթակառուցվածքի և այդ երկրների հետ կապված նավերի վրա հարձակումների անընդունելիության մասին:
«Եվ երբ մենք հետաքրքրվեցինք՝ համակերպվելու՞ են դրա հետ, պատասխանեցին, որ՝ ոչ, իրենք նրանց ազդանշան են ուղարկում», - ասել է նախարարը:
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը որոշակի ազդանշան է ուղարկել Վլադիմիր Զելենսկուն Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի վերաբերյալ։
Նախարարը հավելել է՝ ինչպես թուրքական կողմը հայտնել է Մոսկվային, Անկարան ուկրաինացիներին հայտարարել է, որ նրանք հարձակումներ չիրականացնեն կոնսորցիումի դեմ:
«Բայց հրապարակավ բոլորը լռում են։ Դա նույնպես հատկանշական է», - ընդգծել է Լավրովը։
Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳ նախարարի կարծիքով, Թուրքիան անկեղծորեն շահագրգռված է Սև ծովում կայունությամբ:
Լավրովի խոսքով՝ Անկարան ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Մոսկվայի հետ, քանի որ Թուրքիան և ՌԴ-ն բազմաթիվ համատեղ տնտեսական նախագծեր ունեն, ինչպես նաև շատ պատմական ընդհանրություններ՝ Կովկաս, Սև ծով:
Անցած շաբաթ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել է դադարեցնել ռազմական գործողությունները Սև ծովում և ստեղծել առևտրային նավերի վրա հարձակումները կանխելու համար մեխանիզմ: Նաև հաղորդվել է, որ հարվածները փոխադարձաբար դադարեցնելու մասին երրորդ երկրի միջոցով Մոսկվային առաջարկ ուղարկել է նաև Կիևը։ ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Ռուսաստանն այս հարցով ձևակերպված առաջարկներ չի ստացել։
Financial Times թերթը գրել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ առաջ անձամբ Զելենսկուց պահանջել է դադարեցնել հարվածները Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումի օբյեկտներին և կոնսորցիումի տերմինալում բեռնվող նավերին: