https://arm.sputniknews.ru/20260814/ceghakan-kendani-uzely-brendamvolutjun-e-kendanin-iphone-che-ovsanna-hvovsepjan-105778744.html
Ցեղական կենդանի ուզելը բրենդամոլություն է, կենդանին «iPhone չէ»․ Օվսաննա Հովսեփյան
Ցեղական կենդանի ուզելը բրենդամոլություն է, կենդանին «iPhone չէ»․ Օվսաննա Հովսեփյան
Sputnik Արմենիա
Մարդիկ մտածում են, թե ցեղական կենդանին ավելի խելացի է կամ մաքուր, բայց եթե նույն լաբրադորին կամ հովվաշանը թողնես փողոցում անխնամ, նա դառնալու է նույն անտուն... 14.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-14T15:32+0400
2026-08-14T15:32+0400
2026-08-14T15:32+0400
կենդանի
շուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0e/105778266_0:0:1920:1080_1920x0_80_0_0_3b48b096a08e82e5563be2f069d3e8f0.jpg
Մարդիկ մտածում են, թե ցեղական կենդանին ավելի խելացի է կամ մաքուր, բայց եթե նույն լաբրադորին կամ հովվաշանը թողնես փողոցում անխնամ, նա դառնալու է նույն անտուն շունը, ասում է կենդանիների պաշտպանության «Դինգո Թիմ» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Օվսաննա ՀովսեփյանըՕգոստոսի 15-ին՝ Անտուն կենդանիների պաշտպանության համաշխարհային օրվա առթիվ, Օվսաննա Հովսեփյանն անդրադարձել է ոլորտում առկա խնդիրներին, հասարակության մտածողության ու օրենսդրական դաշտի փոփոխություններին։ Նրա խոսքով, վերջին տարիներին ակնհայտ դրական տեղաշարժ կա․ բնակչությունը սկսել է ավելի հոգատար վերաբերվել անտուն կենդանիներին, իսկ «որդեգրման» ցուցանիշները զգալիորեն աճել են։Անդրադառնալով մայրաքաղաքի և մարզերի տարբերությանը՝ ՀԿ նախագահը նշում է, որ Երևանում ստերջացման պետական ծրագրի շնորհիվ իրավիճակը վերահսկելի է, մինչդեռ մարզերում համակարգված աշխատանքի բացակայության պատճառով անվերահսկելի բազմացումն ու դժբախտ պատահարներն ավելի հաճախակի են։Նա խիստ դատապարտում է շնամարտերի երևույթը, որը որոշ կազմակերպությունների կողմից փորձ է արվում ներկայացնել որպես «ցեղատեսակի թեստավորում»․«Մարդիկ պետք է հասկանան, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է»։Մանրամասները՝ տեսանյութում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0e/105778266_244:0:1684:1080_1920x0_80_0_0_5a737e8c7f5d63ee3dd16257c47fc86b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կենդանի, շուն, видео
Ցեղական կենդանի ուզելը բրենդամոլություն է, կենդանին «iPhone չէ»․ Օվսաննա Հովսեփյան
Մարդիկ մտածում են, թե ցեղական կենդանին ավելի խելացի է կամ մաքուր, բայց եթե նույն լաբրադորին կամ հովվաշանը թողնես փողոցում անխնամ, նա դառնալու է նույն անտուն շունը, ասում է կենդանիների պաշտպանության «Դինգո Թիմ» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Օվսաննա Հովսեփյանը
«Կան մարդիկ, ում համար ցեղական կենդանին պարզապես բրենդ է, բայց կենդանին «iPhone» չէ։ Դա ցուցամոլություն է և տգիտություն, որովհետև կենդանուն վերաբերվում են որպես ապրանքի, ոչ թե ընկերոջ»,-նշում է նա։
Օգոստոսի 15-ին՝ Անտուն կենդանիների պաշտպանության համաշխարհային օրվա առթիվ, Օվսաննա Հովսեփյանն անդրադարձել է ոլորտում առկա խնդիրներին, հասարակության մտածողության ու օրենսդրական դաշտի փոփոխություններին։ Նրա խոսքով, վերջին տարիներին ակնհայտ դրական տեղաշարժ կա․ բնակչությունը սկսել է ավելի հոգատար վերաբերվել անտուն կենդանիներին, իսկ «որդեգրման» ցուցանիշները զգալիորեն աճել են։
«2007-2008 թվականների համեմատ հիմա անհամեմատ ավելի լավ է, լավ բանը վարակիչ է։ Բայց, ցավոք, դեռ պահպանվում է այն մենթալիտետը, երբ մարդիկ նախապատվությունը տալիս են միայն ցեղական կենդանիներին։ Դա ցուցամոլություն է. ցեղական ուզելը նույնն է, թե բրենդային իր ուզես։ Իրականում անտուն շները հաճախ շատ ավելի խելացի են, իսկ ցեղական կենդանուն փողոցում լքելիս նա դառնում է նույնքան անխնամ ու անօգնական»,- ընդգծում է Օսաննա Հովսեփյանը։
Անդրադառնալով մայրաքաղաքի և մարզերի տարբերությանը՝ ՀԿ նախագահը նշում է, որ Երևանում ստերջացման պետական ծրագրի շնորհիվ իրավիճակը վերահսկելի է, մինչդեռ մարզերում համակարգված աշխատանքի բացակայության պատճառով անվերահսկելի բազմացումն ու դժբախտ պատահարներն ավելի հաճախակի են։
Նա խիստ դատապարտում է շնամարտերի երևույթը, որը որոշ կազմակերպությունների կողմից փորձ է արվում ներկայացնել որպես «ցեղատեսակի թեստավորում»․
«Մարդիկ պետք է հասկանան, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է»։
Մանրամասները՝ տեսանյութում։