https://arm.sputniknews.ru/20260814/azh-um-anyndhat-kvonfliktnery-voch-tshisht-azdak-en-hasarakutjan-hamar-vardevanjan-105777780.html
ԱԺ-ում անընդհատ կոնֆլիկտները ոչ ճիշտ ազդակ են հասարակության համար․ Վարդևանյան
ԱԺ-ում անընդհատ կոնֆլիկտները ոչ ճիշտ ազդակ են հասարակության համար․ Վարդևանյան
Sputnik Արմենիա
Պատգամավորն ընդգծեց, որ խորհրդարանում ՔՊ ներկայացուցիչները քաղաքակիրթ երկխոսության կոչ են անում, սակայն իրենք հաճախ ավելի կոշտ են արձագանքում ընդդիմության... 14.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-14T15:19+0400
2026-08-14T15:19+0400
2026-08-14T16:34+0400
էդգար ղազարյան
արամ վարդևանյան
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0e/105780680_0:0:1281:721_1920x0_80_0_0_51f4ad7dc3fa8bfe6f4e48a13dfded0f.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Ազգային ժողովում անընդհատ տեղի ունեցող կոնֆլիկտներն ու փոխադարձ վիրավորանքները բացասական ազդանշան են հասարակությանը, որտեղ ագրեսիան արդեն իսկ աճում է։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը։Նա հիշեցրեց, որ վերջին շրջանում մեր երկրում ավելացել են միջանձնային հարաբերությունների պատճառով առաջացած կոնֆլիկտներից մահվան դեպքերը, ուստի շատ կարևոր է, որ խորհրդարանում պատգամավորները լավ օրինակ ծառայեն։ Պատգամավորն ընդգծեց՝ խորհրդարանում ՔՊ ներկայացուցիչները պատգամավորներին քաղաքակիրթ երկխոսության կոչ են անում, սակայն իրենք հաճախ ավելի կոշտ են արձագանքում ընդդիմության կտրուկ հայտարարություններին:Հիշեցնենք, որ երեկ «Ուժեղ Հայաստանի» անդամ Էդգար Ղազարյանը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել էր, որ իր քեռու թոռը զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ և մեղադրել իշխանություններին զինծառայողների մահվան շահարկումների մեջ: Նրա ելույթից հետո թեժ լեզվակռիվ սկսվեց ՔՊ-ականների հետ։ Ավելի ուշ «Ուժեղ Հայաստանի» ղեկավար Նարեկ Կարապետյանն ընդունեց, որ Էդգար Ղազարյանի մոտ էմոցիոնալ պոռթկում է եղել, և նրա խոսքը բարեվարքության ընդհանուր նորմերից դուրս էր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Դուք` ձեր գնահատմամբ սխալին սխալով եք արձագանքում, ոչ ճշտին նույնությամբ կամ մի բան ավելի եք արձագանքում. Արամ Վարդևանյանը` ՔՊ–ին
Sputnik Արմենիա
Դուք` ձեր գնահատմամբ սխալին սխալով եք արձագանքում, ոչ ճշտին նույնությամբ կամ մի բան ավելի եք արձագանքում. Արամ Վարդևանյանը` ՔՊ–ին
2026-08-14T15:19+0400
true
PT3M30S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0e/105780680_150:0:1119:727_1920x0_80_0_0_a201ec866b0652f6b3f1cc979c1b9679.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էդգար ղազարյան, արամ վարդևանյան, աժ (ազգային ժողով), видео
էդգար ղազարյան, արամ վարդևանյան, աժ (ազգային ժողով), видео
ԱԺ-ում անընդհատ կոնֆլիկտները ոչ ճիշտ ազդակ են հասարակության համար․ Վարդևանյան
15:19 14.08.2026 (Թարմացված է: 16:34 14.08.2026) Պատգամավորն ընդգծեց, որ խորհրդարանում ՔՊ ներկայացուցիչները քաղաքակիրթ երկխոսության կոչ են անում, սակայն իրենք հաճախ ավելի կոշտ են արձագանքում ընդդիմության կտրուկ հայտարարություններին:
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Ազգային ժողովում անընդհատ տեղի ունեցող կոնֆլիկտներն ու փոխադարձ վիրավորանքները բացասական ազդանշան են հասարակությանը, որտեղ ագրեսիան արդեն իսկ աճում է։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը։
Նա հիշեցրեց, որ վերջին շրջանում մեր երկրում ավելացել են միջանձնային հարաբերությունների պատճառով առաջացած կոնֆլիկտներից մահվան դեպքերը, ուստի շատ կարևոր է, որ խորհրդարանում պատգամավորները լավ օրինակ ծառայեն։
«ԱԺ-ում ելույթները կարող են լինել սուր, վիրավորական, անընդունելի։ Այդ ժամանակ ի՞նչ է պետք անել․ օրինակ, նախազգուշացում, խոսափողի անջատում, մեկ նիստի ընթացքում խոսափողից օգտվելու իրավունքի սահմանափակում և այլն․․․ Եթե վիրավորանքին վիրավորանքով ես պատասխանում, տենց մինչև ու՞ր ես հասնելու»,- ասաց Վարդևանյանը։
Պատգամավորն ընդգծեց՝ խորհրդարանում ՔՊ ներկայացուցիչները պատգամավորներին քաղաքակիրթ երկխոսության կոչ են անում, սակայն իրենք հաճախ ավելի կոշտ են արձագանքում ընդդիմության կտրուկ հայտարարություններին:
Հիշեցնենք, որ երեկ «Ուժեղ Հայաստանի» անդամ
Էդգար Ղազարյանը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել էր, որ իր քեռու թոռը զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ և մեղադրել իշխանություններին զինծառայողների մահվան շահարկումների մեջ: Նրա ելույթից հետո թեժ լեզվակռիվ սկսվեց ՔՊ-ականների հետ։ Ավելի ուշ «Ուժեղ Հայաստանի» ղեկավար Նարեկ Կարապետյանն ընդունեց, որ Էդգար Ղազարյանի մոտ էմոցիոնալ պոռթկում է եղել, և նրա խոսքը բարեվարքության ընդհանուր նորմերից դուրս էր։