00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:39
2 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Աշխարհը 3-րդ համաշխարհայինի մեջ է, իսկ Հարավային Կովկասը դրա իրական թատերաբեմն է. Ջամալյան

Բաժանորդագրվել
Աշխարհն արդեն իսկ գտնվում է 3-րդ համաշխարհային պատերազմի ընթացքում, որն իր ձևով և տրամաբանությամբ արմատապես տարբերվում է նախորդներից։ «Աբովյան Time»-ի եթերում ասում է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ անդրադառնալով գլոբալ ռազմականացմանը, տարածաշրջանային սպառնալիքներին և Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին։
Փորձագետի գնահատմամբ՝ ներկայիս համաշխարհային բախումը չունի դասական 2 բլոկների միջև մեծ ճակատամարտերի տեսք, այլ ավելի շատ հիշեցնում է Սառը պատերազմի տրամաբանությունը, երբ աշխարհի տարբեր հատվածներում հատվածական բնույթով լուրջ հակամարտություններ են բռնկվում։
«Բոլորն են ասում ՝ ամենահիմնականը դեռ առջևում է։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են սպառազինվում ոչ միայն մեր տարածաշրջանը, այլև հենց բուն Եվրոպան ու Ռուսաստանը։ Ռուսաստանին հաջողվել է իր ռազմարդյունաբերական համալիրն այնպիսի հզորությունների հասցնել, որ արևմտյան մասնագետների գնահատականներով՝ ավելի շատ ռազմամթերք է թողարկում, քան ՆԱՏՕ-ի անդամ երկրները միասին վերցրած»,- նշել է Ջամալյանը։
Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, Ջամալյանի գնահատմամբ, այն 3-րդ համաշխարհային պատերազմի ոչ թե պոտենցիալ, այլ իրական թատերաբեմ է։

«Որովհետև, եթե ուշադիր հետևում ենք՝ 44-օրյայից մինչև այս պահը բոլոր զարգացումները, որոնք մեզ համար եղել են աղետալի, եղել են 3-րդ համաշախրհայինի տրամաբանության մեջ և հակառուսական մեծ սխեմայի բաղադրիչներն են»,-ասաց նա։
Անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի հնարավոր ագրեսիվ քաղաքականությանը՝ բանախոսը նշել է, որ ցանկացած հարմար պահի կարող է նոր հարված հասցվել Հայաստանին՝ ընդհուպ մինչև նոր տարածքներ զավթելու նպատակով։
«Անգամ եթե միջանցքը տա, Ադրբեջանը սկուտեղի վրա ինչ ուզում է ստանա այսօրվա իշխանությունից, հարմար պահը հենց գտավ՝ խփելու է, որ ամբողջը վերցնի: Եվ որպեսզի հայ հասարակությունը վերջնականապես կոտրվի և նոր ռազմական ագրեսիայի ֆոնին ավելի հեշտացնի Նիկոլ Փաշինյանի գործը` սահմանադրական փոփոխություններ առաջ մղելու առումով, չեմ բացառում, որ հերթական ագրեսիան լինի մեր դեմ»:
Ջամալյանի խոսքով՝ 2018 թվականից հետո զինված ուժերում ստեղծված իրավիճակը գնահատվում է խիստ մտահոգիչ։ Նա շեշտել է զինված ուժերի մարտունակության, սպայական անձնակազմի վերականգնման և բանակում հանդուգն նախաձեռնություններ ցուցաբերելու կարողության հրատապ անհրաժեշտությունը։
«Մենք որպես սուբյեկտ մինչև 2018-ը ուժեղ էինք մեր բանակի սպայական անձնակազմով, որտեղ մեծ թիվ էին կազմում հանդուգն նախաձեռնություն ունեցող հրամանատարները: Հիմա էլ կան այդ մարդիկ զինված ուժերում, բայց իրենց կաշկանդում է վերադասի ստորաքարշությունը՝ ոչ մի բան պետք է չանես, դու չպետք է մտածես, որ հանկարծ այն դիրքը, որից քեզ սպառնում են, վերցնես: Հիմա մեր բանակը սարքում են շտաբային, բյուրոկրատական մի այնպիսի բանաձևով, որ ոչ միայն նախաձեռնություն, անգամ զորավարժություն չեն անցկացնում»,- հավելեց նա։
Փորձագետի գնահատմամբ՝ եթե մենք ուզում ենք կենսունակ պետություն ունենալ, Հայաստանի միլիտարիզացիան անխուսափելի է, և դա հնարավոր է լինելու բացառապես հայ-ռուսական դաշինքի ամրապնդման և Իրանի հետ հարաբերությունները նոր որակի բերելու միջոցով։
«Հայ-ռուսական դաշինքը մեզ հարկավոր է մեր ռազմական ինքնաբավությունն ապահովելու և սուբյեկտ դառնալու համար, որովհետև Ռուսաստանին ևս ձեռնտու է տարածաշրջանում Հայաստանին սուբյեկտ տեսնել, այլ ոչ թե բալաստ։ Միայն Հայաստան - Ռուսաստան - Իրան (և հեռվում՝ Չինաստան) այս կոնֆիգուրացիայի մեջ ենք մենք հնարավորինս անվտանգ։ Այս կոնֆիգուրացիայից դուրս մենք պարզապես զրոյանում ենք իբրև պետականություն և լավագույն դեպքում վերածվում վիլայեթի»,- ընդգծել է Ջամալյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
0