https://arm.sputniknews.ru/20260814/arsen-babajany-bacatrel-e-te-inchu-e-nakhkin-patgamavvor-martun-grigvorjani-kalanqn-aporini-105788700.html
Արսեն Բաբայանը բացատրել է, թե ինչու է նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կալանքն ապօրինի
Արսեն Բաբայանը բացատրել է, թե ինչու է նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կալանքն ապօրինի
Sputnik Արմենիա
Ըստ Բաբայանի` այն փաստը, որ վարույթն իրականացնող մարմինը մինչև օգոստոսի 2-ը (երբ դադարեցին ԱԺ 8-րդ գումարման լիազորությունները) ձևականորեն չի կայացրել Մարտուն... 14.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-14T18:18+0400
2026-08-14T18:18+0400
2026-08-14T18:18+0400
մարտուն գրիգորյան
արսեն բաբայան
պատգամավոր
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/19/100228328_0:47:1501:891_1920x0_80_0_0_318891c25fa3a565ad27f9d6977fd932.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը նկատմամբ փաստացի իրականացրել է քրեական հետապնդմանն ուղղված բոլոր ինտենսիվ գործողությունները (գաղտնալսում, խուզարկություն), սակայն այդ ամենին արհեստականորեն հապաղել են պաշտոնական կարգավիճակ տալ՝ սպասելով անձեռնմխելիության ժամկետի ավարտին (օգոստոսի 2): Այս մասին հայտնել է Գրիգորյանի փաստաբան Արսեն Բաբայանը։Նշենք, որ օգոստոսի 13–ին Մարտուն Գրիգորյանը 2 ամսով կալանավորվեց։ Նա ձերբակալել էր օգոստոսի 13-ի վաղ առավոտյան։«Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է նաև այն պատճառով, քանի որ շրջանցվել է Սահմանադրությամբ և քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պատգամավորական անձեռնմխելիությունը հաղթահարելու պարտադիր պայմանը»,–գրել է նա։Բաբայանն անդրադառնալով գաղտնալսումներին նշել է, որ այդ գործողությունները գաղտնի են եղել և պետությունը նրան թիրախավորել է որպես ենթադրյալ հանցագործություն կատարած անձի։Ըստ փաստաբանի` խուզարկությունը եղել է բեկումնային պահը:Նրա խոսքով` ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածը երաշխավորում է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ (բացառությամբ հանցանք կատարելու պահին կամ անմիջապես հետո բռնվելու դեպքերի):Ըստ Բաբայանի` այն փաստը, որ վարույթն իրականացնող մարմինը մինչև օգոստոսի 2-ը (երբ դադարեցին ԱԺ 8-րդ գումարման լիազորությունները) ձևականորեն չի կայացրել «հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում», իրավական խաբկանք է:«Սահմանադրությամբ նախատեսված պատգամավորի անձեռնմխելիությունը կոչված է պաշտպանելու պատգամավորին ոչ միայն թղթի վրա գրված «մեղադրյալ» բառից, այլ պետական հարկադրանքի փաստացի մեքենայից: Քանի որ փաստացի հետապնդումը սկսվել է մայիսի 22-ին, գլխավոր դատախազը պարտավոր էր դիմել Ազգային ժողով՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար: Դա չանելը ողջ պրոցեսը դարձրել է ապօրինի»,–գրել է նա։Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը հայտնել է, որ Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել է ընտրական հանցագործության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Հավելենք, որ Գրիգորյանը նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու էր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/19/100228328_70:0:1403:1000_1920x0_80_0_0_49239b41f18c9b206f5101e8d482f1d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարտուն գրիգորյան, արսեն բաբայան, պատգամավոր, կալանք
մարտուն գրիգորյան, արսեն բաբայան, պատգամավոր, կալանք
Արսեն Բաբայանը բացատրել է, թե ինչու է նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կալանքն ապօրինի
Ըստ Բաբայանի` այն փաստը, որ վարույթն իրականացնող մարմինը մինչև օգոստոսի 2-ը (երբ դադարեցին ԱԺ 8-րդ գումարման լիազորությունները) ձևականորեն չի կայացրել Մարտուն Գրիգորյանի դեմ «հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում», իրավական խաբկանք է:
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը նկատմամբ փաստացի իրականացրել է քրեական հետապնդմանն ուղղված բոլոր ինտենսիվ գործողությունները (գաղտնալսում, խուզարկություն), սակայն այդ ամենին արհեստականորեն հապաղել են պաշտոնական կարգավիճակ տալ՝ սպասելով անձեռնմխելիության ժամկետի ավարտին (օգոստոսի 2): Այս մասին հայտնել է Գրիգորյանի փաստաբան
Արսեն Բաբայանը։
Նշենք, որ օգոստոսի 13–ին Մարտուն Գրիգորյանը
2 ամսով կալանավորվեց։ Նա ձերբակալել էր օգոստոսի 13-ի վաղ առավոտյան։
«Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է նաև այն պատճառով, քանի որ շրջանցվել է Սահմանադրությամբ և քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պատգամավորական անձեռնմխելիությունը հաղթահարելու պարտադիր պայմանը»,–գրել է նա։
Բաբայանն անդրադառնալով գաղտնալսումներին նշել է, որ այդ գործողությունները գաղտնի են եղել և պետությունը նրան թիրախավորել է որպես ենթադրյալ հանցագործություն կատարած անձի։
Ըստ փաստաբանի` խուզարկությունը եղել է բեկումնային պահը:
«Երբ մայիսի 22-ին պատգամավորի բնակարանում, աշխատասենյակում և մեքենայում իրականացվել են խուզարկություններ, նրա վիճակը ակնհայտորեն և էապես վատթարացել է: Նա փաստացի ձեռք է բերել կասկածյալի կարգավիճակ, քանի որ այդ կասկածն ամրագրված է եղել հենց խուզարկության թույլտվության որոշման մեջ: Ըստ ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի՝ խուզարկությունը հանդիսանում է դրության էական շոշափման դասական օրինակ: Հետևաբար, մայիսի 22-ից պատգամավորի նկատմամբ սկսվել է փաստացի քրեական հետապնդում»,–նշել է Բաբայանը։
Նրա խոսքով` ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածը երաշխավորում է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ (բացառությամբ հանցանք կատարելու պահին կամ անմիջապես հետո բռնվելու դեպքերի):
Ըստ Բաբայանի` այն փաստը, որ վարույթն իրականացնող մարմինը մինչև օգոստոսի 2-ը (երբ դադարեցին ԱԺ 8-րդ գումարման լիազորությունները) ձևականորեն չի կայացրել «հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում», իրավական խաբկանք է:
«Սահմանադրությամբ նախատեսված պատգամավորի անձեռնմխելիությունը կոչված է պաշտպանելու պատգամավորին ոչ միայն թղթի վրա գրված «մեղադրյալ» բառից, այլ պետական հարկադրանքի փաստացի մեքենայից: Քանի որ փաստացի հետապնդումը սկսվել է մայիսի 22-ին, գլխավոր դատախազը պարտավոր էր դիմել Ազգային ժողով՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար: Դա չանելը ողջ պրոցեսը դարձրել է ապօրինի»,–գրել է նա։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը հայտնել է, որ Մարտուն Գրիգորյանը
ձերբակալվել է ընտրական հանցագործության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Հավելենք, որ Գրիգորյանը նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու էր։