Լոռու մարզի Ամրակից գյուղի Սուրբ Նիկողայոս եկեղեցում 1986 թվականից ի վեր առաջին անգամ սուրբ պատարագ մատուցվեց։Մի քանի օր առաջ զարմանալի պատմություն է տեղի ունեցել: Թբիլիսիի ուղղափառ քահանաներից մեկի տանը հրդեհ է բռնկվել, և իրերը դուրս բերելիս հայտնաբերվել է 19-րդ դարի կեսերի մի լուսանկար, որում պատկերված է եղել այս եկեղեցու շինարարությունը, երբ գմբեթներին դեռ խաչեր չէին տեղադրվել։ Ռուս ուղղափառ եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի (Երևանյան-Հայոց թեմ) քարտուղար Արսենի Գրիգորյանցը, որը Ամրակիցի եկեղեցում պատարագիչն էր, այդ իրադարձության մեջ աստվածային հրաշքի դրսևորում է տեսնում: Այն ժամանակ եկեղեցին նոր էր կառուցվում, իսկ հիմա՝ վերակառուցումից հետո, կրկին բացվել է հավատացյալների համար։«Տաճարի վերականգնումն իրականացվել է պետության կողմից, ուրիշ նման դեպք ես չեմ հիշում», - ասաց ավագ քահանա Արսենի Գրիգորյանցը:Հայաստանի ուղղափառների կյանքում այս նշանակալի իրադարձության կապակցությամբ Ամրակիցում ուխտավորներ ու հոգևորականներ էին հավաքվել։ Երևանից բերվել էին նաև Սուրբ Նիկողայոսի մասունքները, որոնք այժմ Հայաստանում են Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլի օրհնությամբ: Սուրբ Նիկողայոս Հրաշագործի եկեղեցին կառուցվել է 1846 թվականին Նիկոլաևկա կոչվող կազակական բնակատեղիում։ Խորհրդային տարիներին գյուղը վերանվանվել է Կիրով, իսկ Հայաստանի անկախացումից հետո՝ Ամրակից։ Ամրակիցում գտնվող եկեղեցին այն եզակի տաճարներից է, որը գործել է խորհրդային տարիներին։ Պատարագների համար Թբիլիսիից երկար տարիներ գյուղ է եկել երեց Գրիգորի Շչուկինը, 1988 թվականին`նրա մահից հետո, տաճարը մատնվեց մոռացության։Ավագ քահանա Արսենի Գրիգորյանցը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ տաճարի հիմնական առաքելությունը սուրբ պատարագ մատուցելն է։ Եկեղեցում գահասեղան կա, իսկ աղոթքներն ու մյուս բոլոր ծեսերը կարող են կատարվել շինությունից դուրս: Երկրաշարժից հետո Ամրակիցի եկեղեցին վթարային վիճակում էր, այնտեղ գրեթե 30 տարի չի կատարվել քրիստոնեական գլխավոր խորհուրդը՝ Սուրբ Հաղորդությունը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
252
60
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
252
60
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
252
60
Малое освящение и первая Божественная Литургия в храме святого Николая Чудотворца села Амракиц в Лорийской области
Sputnik Արմենիա
Малое освящение и первая Божественная Литургия в храме святого Николая Чудотворца села Амракиц в Лорийской области
Մի քանի օր առաջ զարմանալի պատմություն է տեղի ունեցել: Թբիլիսիի ուղղափառ քահանաներից մեկի տանը հրդեհ է բռնկվել, և իրերը դուրս բերելիս հայտնաբերվել է 19-րդ դարի կեսերի մի լուսանկար, որում պատկերված է եղել այս եկեղեցու շինարարությունը, երբ գմբեթներին դեռ խաչեր չէին տեղադրվել։ Ռուս ուղղափառ եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի (Երևանյան-Հայոց թեմ) քարտուղար Արսենի Գրիգորյանցը, որը Ամրակիցի եկեղեցում պատարագիչն էր, այդ իրադարձության մեջ աստվածային հրաշքի դրսևորում է տեսնում: Այն ժամանակ եկեղեցին նոր էր կառուցվում, իսկ հիմա՝ վերակառուցումից հետո, կրկին բացվել է հավատացյալների համար։
«Տաճարի վերականգնումն իրականացվել է պետության կողմից, ուրիշ նման դեպք ես չեմ հիշում», - ասաց ավագ քահանա Արսենի Գրիգորյանցը:
Հայաստանի ուղղափառների կյանքում այս նշանակալի իրադարձության կապակցությամբ Ամրակիցում ուխտավորներ ու հոգևորականներ էին հավաքվել։ Երևանից բերվել էին նաև Սուրբ Նիկողայոսի մասունքները, որոնք այժմ Հայաստանում են Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլի օրհնությամբ:
Սուրբ Նիկողայոս Հրաշագործի եկեղեցին կառուցվել է 1846 թվականին Նիկոլաևկա կոչվող կազակական բնակատեղիում։ Խորհրդային տարիներին գյուղը վերանվանվել է Կիրով, իսկ Հայաստանի անկախացումից հետո՝ Ամրակից։ Ամրակիցում գտնվող եկեղեցին այն եզակի տաճարներից է, որը գործել է խորհրդային տարիներին։ Պատարագների համար Թբիլիսիից երկար տարիներ գյուղ է եկել երեց Գրիգորի Շչուկինը, 1988 թվականին`նրա մահից հետո, տաճարը մատնվեց մոռացության։
Ավագ քահանա Արսենի Գրիգորյանցը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ տաճարի հիմնական առաքելությունը սուրբ պատարագ մատուցելն է։ Եկեղեցում գահասեղան կա, իսկ աղոթքներն ու մյուս բոլոր ծեսերը կարող են կատարվել շինությունից դուրս: Երկրաշարժից հետո Ամրակիցի եկեղեցին վթարային վիճակում էր, այնտեղ գրեթե 30 տարի չի կատարվել քրիստոնեական գլխավոր խորհուրդը՝ Սուրբ Հաղորդությունը: