https://arm.sputniknews.ru/20260813/wdsfy-veracrel-e-rd-marzikneri-nkatmamb-sahmanapakumnery-105748866.html
WDSF–ը վերացրել է ՌԴ մարզիկների նկատմամբ սահմանափակումները
WDSF–ը վերացրել է ՌԴ մարզիկների նկատմամբ սահմանափակումները
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) չեղարկել էր միջազգային ֆեդերացիաների համար ՌԴ մարզիկների նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ հանձնարարականները: 13.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-13T18:54+0400
2026-08-13T18:54+0400
2026-08-13T18:55+0400
պար
ռուսաստան
մարզիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/0d/68556214_0:0:1800:1014_1920x0_80_0_0_84dd3a62e9be4f85841e5d269842feda.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Պարային սպորտի համաշխարհային ֆեդերացիայի (WDSF) նախագահությունը հավանություն է տվել ՌԴ մարզիկների նկատմամբ բոլոր սահմանափակումները չեղարկելու որոշմանը։ Լուրը հրապարակվել է կազմակերպության կայքում:Ավելի վաղ ՄՕԿ-ը ժամանակավորապես վերականգնել էր Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի կարգավիճակը և չեղարկել միջազգային ֆեդերացիաների համար ՌԴ մարզիկների նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ հանձնարարականները:Ընդգծվում է, որ ռուսական անձնագրեր կամ Ռուսաստանի մարզական քաղաքացիություն ունեցող անձինք կմասնակցեն WDSF միջոցառումներին բոլոր մասնակիցների համար կիրառելի ընդհանուր կանոններով:Մասնակցության թույլտվությունը և իրավունքը նախկինի պես կարգավորվում են WDSF-ի կանոնադրությամբ, մրցույթների կանոններով, լիցենզավորման պահանջներով, կարգապահական կանոնակարգերով և հակադոպինգային պարտավորություններով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/0d/68556214_200:0:1800:1200_1920x0_80_0_0_f5dd55567acef2a4abf685f6af7e1594.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պար, ռուսաստան, մարզիկ
WDSF–ը վերացրել է ՌԴ մարզիկների նկատմամբ սահմանափակումները
18:54 13.08.2026 (Թարմացված է: 18:55 13.08.2026) Ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) չեղարկել էր միջազգային ֆեդերացիաների համար ՌԴ մարզիկների նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ հանձնարարականները:
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Պարային սպորտի համաշխարհային ֆեդերացիայի (WDSF) նախագահությունը հավանություն է տվել ՌԴ մարզիկների նկատմամբ բոլոր սահմանափակումները չեղարկելու որոշմանը։ Լուրը հրապարակվել է կազմակերպության կայքում:
Ավելի վաղ ՄՕԿ-ը ժամանակավորապես
վերականգնել էր Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի կարգավիճակը և չեղարկել միջազգային ֆեդերացիաների համար ՌԴ մարզիկների նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ հանձնարարականները:
«WDSF-ը վերացնում է անհատ չեզոք մարզիկների (AIN) և անհատ չեզոք պաշտոնյաների (OIN) կարգավիճակները, ինչպես նաև նրանց ստուգման և հայտարարագրման ընթացակարգերը և մասնակցության հատուկ սահմանափակումները։ Որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։
Ընդգծվում է, որ ռուսական անձնագրեր կամ Ռուսաստանի մարզական քաղաքացիություն ունեցող անձինք կմասնակցեն WDSF միջոցառումներին բոլոր մասնակիցների համար կիրառելի ընդհանուր կանոններով:
Մասնակցության թույլտվությունը և իրավունքը նախկինի պես կարգավորվում են WDSF-ի կանոնադրությամբ, մրցույթների կանոններով, լիցենզավորման պահանջներով, կարգապահական կանոնակարգերով և հակադոպինգային պարտավորություններով: