https://arm.sputniknews.ru/20260813/tghamardy-rd-hopi-masin-teghekutjunner-e-pvokhancel-ukrainajin-na-dzerbakalvel-e-ghrimum-105721324.html
Տղամարդը ՌԴ ՀՕՊ–ի մասին տեղեկություններ է փոխանցել Ուկրաինային. նա ձերբակալվել է Ղրիմում
Տղամարդը ՌԴ ՀՕՊ–ի մասին տեղեկություններ է փոխանցել Ուկրաինային. նա ձերբակալվել է Ղրիմում
Sputnik Արմենիա
Քրեական գործ է հարուցվել պետական դավաճանության հոդվածով։ 13.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-13T11:24+0400
2026-08-13T11:24+0400
2026-08-13T11:26+0400
ղրիմ
հակաօդային պաշտպանություն (հօպ)
ռուսաստան
ուկրաինա
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0d/105721048_0:0:1920:1080_1920x0_80_0_0_c91755379df6a55242189342c810d39d.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Ղրիմում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել, որը ուկրաինական հետախուզությանը տեղեկություններ էր փոխանցել Ռուսաստանի հակաօդային պաշտպանության մասին և պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել երկաթուղային ենթակառուցվածքների օբյեկտներում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։Ըստ հաղորդագրության` Բախչիսարայի շրջանի 55-ամյա բնակիչը կապ է հաստատել Ուկրաինայի անվտանգության ծառայության ներկայացուցչի հետ և WhatsApp-ի միջոցով տեղեկություններ փոխանցել զորամասերի, ռազմական տեխնիկայի և ՀՕՊ միջոցների տեղակայման մասին։Կիևը ծրագրել էր սպանել Ռուսաստանի նոր տարածաշրջաններից մեկի ղեկավարին. ԱԴԾԲացի այդ, գործակալին առաջադրանք է տրվել երկաթուղային ենթակառուցվածքների օբյեկտներում դիվերսիոն և ահաբեկչական հարձակումներ նախապատրաստել և հետևել ՌԴ ՊՆ–ի` Սևաստոպոլում բնակվող զինծառայողի մեքենային։ Ահաբեկչությունը չի իրականացվել, քանի որ չարագործը ձերբակալվել է ՌԴ ԱԴԾ աշխատակիցների կողմից։Քրեական գործ է հարուցել պետական դավաճանության մասին ՌԴ ՔՕ 275-րդ հոդվածով։ Ձերբակալվածը կալանավորվել է։ԱԴԾ–ն ձերբակալել է 3 անչափահասի, որոնք ահաբեկչություն էին ծրագրում Ռոսգվարդիայի օբյեկտում
ղրիմ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Задержание жителя Крыма, причастного к совершению госизмены
Sputnik Արմենիա
Официальное сообщение и видео ЦОС ФСБ России о задержании в Республике Крым лица, причастного к совершению государственной измены.
2026-08-13T11:24+0400
true
PT2M54S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0d/105721048_292:0:1732:1080_1920x0_80_0_0_8f79fa96db6febbe4e412e2374a2ef81.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ղրիմ, հակաօդային պաշտպանություն (հօպ), ռուսաստան, ուկրաինա, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութ, տեսանյութեր, видео
ղրիմ, հակաօդային պաշտպանություն (հօպ), ռուսաստան, ուկրաինա, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութ, տեսանյութեր, видео
Տղամարդը ՌԴ ՀՕՊ–ի մասին տեղեկություններ է փոխանցել Ուկրաինային. նա ձերբակալվել է Ղրիմում
11:24 13.08.2026 (Թարմացված է: 11:26 13.08.2026) Քրեական գործ է հարուցվել պետական դավաճանության հոդվածով։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Ղրիմում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել, որը ուկրաինական հետախուզությանը տեղեկություններ էր փոխանցել Ռուսաստանի հակաօդային պաշտպանության մասին և պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել երկաթուղային ենթակառուցվածքների օբյեկտներում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Բախչիսարայի շրջանի 55-ամյա բնակիչը կապ է հաստատել Ուկրաինայի անվտանգության ծառայության ներկայացուցչի հետ և WhatsApp-ի միջոցով տեղեկություններ փոխանցել զորամասերի, ռազմական տեխնիկայի և ՀՕՊ միջոցների տեղակայման մասին։
Բացի այդ, գործակալին առաջադրանք է տրվել երկաթուղային ենթակառուցվածքների օբյեկտներում դիվերսիոն և ահաբեկչական հարձակումներ նախապատրաստել և հետևել ՌԴ ՊՆ–ի` Սևաստոպոլում բնակվող զինծառայողի մեքենային։ Ահաբեկչությունը չի իրականացվել, քանի որ չարագործը ձերբակալվել է ՌԴ ԱԴԾ աշխատակիցների կողմից։
Քրեական գործ է հարուցել պետական դավաճանության մասին ՌԴ ՔՕ 275-րդ հոդվածով։ Ձերբակալվածը կալանավորվել է։