00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:01
8 ր
Ուղիղ եթեր
09:42
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:39
2 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՌԴ–ն մերժում է Ճապոնիայի հավակնությունները Կուրիլյան կղզիներ Պուտինի այցի հետ կապված․ ԱԳՆ

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2026
ՌԴ ԱԳՆ
Բաժանորդագրվել
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Իտուրուպը, ինչպես և բոլոր Կուրիլյան կղզիները, օրինական հիմունքներով Ռուսաստանի անբաժանելի մասն են։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանը վճռականորեն մերժում է Ճապոնիայի ղեկավարության հավակնությունները՝ կապված Իտուրուպ կղզի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի հետ որպես քաղաքականապես ոչ պատշաճ, վիրավորական և իրավաբանորեն չնչին։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Վճռականորեն մերժում ենք նշված հայտարարությունները՝ որպես քաղաքականապես ոչ ռելևանտ, վիրավորական և, անշուշտ, իրավաբանորեն չնչին»,-ասվում է Զախարովայի մեկնաբանության մեջ։
Նրա խոսքով՝ Իտուրուպը, ինչպես և բոլոր Կուրիլյան կղզիները, օրինական հիմունքներով Ռուսաստանի անբաժանելի մասն են։
Ինչպես նշել է ռուսաստանցի դիվանագետը, Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի հայտարարությունները ՌԴ նախագահ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի վերաբերյալ վրդովմունք են առաջացնում և անընդունելի են։
Զախարովան հավելել է, որ պաշտոնական Տոկիոյի ընտրած ոչ բարեկամական գիծը չի բխում ճապոնացի ժողովրդի շահերից։
Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին «անընդունելի» էր անվանել Վլադիմիր Պուտինի այցը Իտուրուպ կղզի և հայտարարել, որ այդ տարածքը «բնիկ ճապոնական է», թեև Հարավային Կուրիլների կղզիները ԽՍՀՄ կազմի մեջ են մտել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում։
Տոկիոյում ՌԴ դեսպանատանը հայտարարել են, որ Պուտինի այցը չի կարող քննարկվել օտարերկրյա պետությունների հետ, քանի որ դա Ռուսաստանի ղեկավարության ինքնիշխան որոշումն է։
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը զգուշացրել է, որ Կուրիլյան կղզիները եղել են, կան և կլինեն ռուսական, իսկ ով դա չի հասկանում, կբախվի «հրեշավոր հետևանքների»։
Լրահոս
0