https://arm.sputniknews.ru/20260813/pashinjany-hastatec-adrbejanci-masnagetnery-verlutsutjun-en-katarel-hh-taratsqum-105729986.html
Փաշինյանը հաստատեց` ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են կատարել ՀՀ տարածքում
Փաշինյանը հաստատեց` ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են կատարել ՀՀ տարածքում
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի խոսքով` ՀՀ–ն Ադրբեջանի հետ կարող է ունենալ գործակցություն էլեկտրաէներգիայի արտահանման ու ներմուծման մասով։ 13.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-13T12:50+0400
2026-08-13T12:50+0400
2026-08-13T13:05+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
ատոմակայան
ադրբեջան
իլհամ ալիև
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0d/105732328_0:0:1281:720_1920x0_80_0_0_e6f3b5da07fbe376c8fdb0ea00b38406.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են կատարել Հայաստանի տարածքում։ Նա այդ մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցումԱդրբեջանի նախագահն Իլհամ Ալիևը օգոստոսի 11-ին հարցազրույց է տվել, որում անդրադարձել է նաև էներգետիկ ոլորտին` նշելով, որ TRIPP-ի շրջանակում ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են կատարել Հայաստանի տարածքում և որոշել այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենարանները։Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության մեջ նորություն չկա։Նրա խոսքով՝ 2025 թվականի սեպտեմբերի 5–ին և 2026 թվականի հունվարին այդ մասին հաղորդագրություն է տարածվել։«Բոլոր քննարկումները եղել են այդ քննարկումների ընթացքում, բնականաբար մենք նախկինում ասել ենք, որ էլեկտրահաղորդման գծեր, խողովակաշարեր, մալուխներ, երկաթգիծ ունենալու թեմաներով աշխատում են, երկկողմ աշխատանք է տեղի ունենում»,– ասաց Փաշինյանը։Նա անդրադարձավ նաև Ալիևի այն հայտարարությանը, թե Հայաստանին էներգետիկ ճգնաժամ է սպասում ԱԷԿ-ի փակումից հետո, և Բաքուն պատրաստ է էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուր ապահովել ճգնաժամից խուսափելու համարՓաշինյանը հայտարարեց, թե սա ևս նորություն չէ, քանի որ ԱԷԿ-ի շահագործման դադարեցման թեման արձանագրված է նաև միջազգային պայմանագրերում, որոնք կնքվել են դեռևս մինչ իր պաշտոնավարումը։Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ էներգետիկ առևտրին, Փաշինյանը նշեց, որ պետք է երկու ուղղություն հաշվի առնել։«Բոլորովին վերջերս մենք խոսում էինք, որ Հայաստանում էներգետիկ ավելցուկ կա, սակայն հիմա պետք է խոսենք նրա մասին, որ ՀՀ–ն կարող է ունենալ էլեկտրաէներգիայի լրացուցիչ պահանջարկ, քանի որ մեծ տեմպերով զարգանում են արհեստական բանականության գործարանները, որոնք մեր պատկերացումներից անդին էլեկտրաէներգիայի ծավալներ են սպառում»,– ասաց Փաշինյանը։Միևնույն ժամանակ վարչապետը հայտարարեց, որ ՀՀ ռազմավարությունը 100-տոկոսանոց էներգետիկ անկախություն ունենալն է, սակայն դա չի ենթադրում, թե Հայաստանը դուրս է մնալու էներգետիկ միջազգային առևտրի շուկայից։«Երբեմն կարող ենք արտահանել, երբեմն՝ ներմուծել, այդ թվում՝ Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ գործակցություն էլեկտրաէներգիայի արտահանման ու ներմուծման մասով»,– նշեց Փաշինյանը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Փաշինյանը հաստատեց` ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են կատարել ՀՀ տարածքում
Sputnik Արմենիա
Փաշինյանը հաստատեց` ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են կատարել ՀՀ տարածքում
2026-08-13T12:50+0400
true
PT1M03S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0d/105732328_0:0:961:720_1920x0_80_0_0_42ca895cacc7d0c50415054439e09538.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, ատոմակայան, ադրբեջան, իլհամ ալիև, видео
հայաստան, նիկոլ փաշինյան, ատոմակայան, ադրբեջան, իլհամ ալիև, видео
Փաշինյանը հաստատեց` ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են կատարել ՀՀ տարածքում
12:50 13.08.2026 (Թարմացված է: 13:05 13.08.2026) Նիկոլ Փաշինյանի խոսքով` ՀՀ–ն Ադրբեջանի հետ կարող է ունենալ գործակցություն էլեկտրաէներգիայի արտահանման ու ներմուծման մասով։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են կատարել Հայաստանի տարածքում։ Նա այդ մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում
Ադրբեջանի նախագահն Իլհամ Ալիևը օգոստոսի 11-ին
հարցազրույց է տվել, որում անդրադարձել է նաև էներգետիկ ոլորտին` նշելով, որ TRIPP-ի շրջանակում ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են կատարել Հայաստանի տարածքում և որոշել այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենարանները։
Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության մեջ նորություն չկա։
Նրա խոսքով՝ 2025 թվականի սեպտեմբերի 5–ին և 2026 թվականի հունվարին այդ մասին հաղորդագրություն է տարածվել։
«Բոլոր քննարկումները եղել են այդ քննարկումների ընթացքում, բնականաբար մենք նախկինում ասել ենք, որ էլեկտրահաղորդման գծեր, խողովակաշարեր, մալուխներ, երկաթգիծ ունենալու թեմաներով աշխատում են, երկկողմ աշխատանք է տեղի ունենում»,– ասաց Փաշինյանը։
Նա անդրադարձավ նաև Ալիևի այն հայտարարությանը, թե Հայաստանին էներգետիկ ճգնաժամ է սպասում ԱԷԿ-ի փակումից հետո, և Բաքուն պատրաստ է էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուր ապահովել ճգնաժամից խուսափելու համար
Փաշինյանը հայտարարեց, թե սա ևս նորություն չէ, քանի որ ԱԷԿ-ի շահագործման դադարեցման թեման արձանագրված է նաև միջազգային պայմանագրերում, որոնք կնքվել են դեռևս մինչ իր պաշտոնավարումը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ էներգետիկ առևտրին, Փաշինյանը նշեց, որ պետք է երկու ուղղություն հաշվի առնել։
«Բոլորովին վերջերս մենք խոսում էինք, որ Հայաստանում էներգետիկ ավելցուկ կա, սակայն հիմա պետք է խոսենք նրա մասին, որ ՀՀ–ն կարող է ունենալ էլեկտրաէներգիայի լրացուցիչ պահանջարկ, քանի որ մեծ տեմպերով զարգանում են արհեստական բանականության գործարանները, որոնք մեր պատկերացումներից անդին էլեկտրաէներգիայի ծավալներ են սպառում»,– ասաց Փաշինյանը։
Միևնույն ժամանակ վարչապետը հայտարարեց, որ ՀՀ ռազմավարությունը 100-տոկոսանոց էներգետիկ անկախություն ունենալն է, սակայն դա չի ենթադրում, թե Հայաստանը դուրս է մնալու էներգետիկ միջազգային առևտրի շուկայից։
«Երբեմն կարող ենք արտահանել, երբեմն՝ ներմուծել, այդ թվում՝ Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ գործակցություն էլեկտրաէներգիայի արտահանման ու ներմուծման մասով»,– նշեց Փաշինյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին
հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին
հրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։