https://arm.sputniknews.ru/20260813/pashinjann-iravapahnerin-nvor-handznararakan-tvec-surtshi-hravirel-ludingi-tererin-105735525.html
Փաշինյանն իրավապահներին նոր հանձնարարական տվեց՝ «սուրճի հրավիրել» «Լուդինգի» տերերին
Փաշինյանն իրավապահներին նոր հանձնարարական տվեց՝ «սուրճի հրավիրել» «Լուդինգի» տերերին
Sputnik Արմենիա
Կառավարության ղեկավարի կարծիքով՝ եթե լրագրողի տեղեկությունները ճիշտ են, ապա հրապարակային ներկայացրած հաղորդմամբ պետք է զբաղվեն նաև ՌԴ իրավապահ մարմինները։ 13.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-13T13:33+0400
2026-08-13T13:33+0400
2026-08-13T13:52+0400
հայաստան
ռուսաստան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0d/105727652_0:0:1600:901_1920x0_80_0_0_756fac088820973b0157dc2709603cb3.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավապահներին նոր հանձնարարություն է տվել՝ «սուրճի հրավիրել» ռուսաստանահայերին պատկանող և ՌԴ ալկոհոլի ներկրմամբ ու իրացմամբ զբաղվող «Լուդինգ» ընկերության սեփականատերերին։ Այսօր ճեպազրույցի ժամանակ Փաշինյանն արձագանքեց լրագրողի պնդմանը, թե ընկերության սեփականատերերն իբր գործի են դրել իրենց կապերը Ռոսպոտրեբնադզորում և խոչընդոտներ են առաջացնում Ռուսաստան կոնյակ արտահանողների համար՝ պահանջելով իրենց «փայաբաժինը»։Լրագրողի տեղեկություններով՝ այդ մարդիկ իրենց կապերի միջոցով կարողանում են հասնել նույնիսկ նրան, որ կոնյակ արտահանողները զրկվեն լիցենզիայից, ստիպված լինեն իրենց միջոցով արտահանում անել, իրենք էլ դրա դիմաց 15-17 տոկոս միջնորդավճար են պահանջում։Փաշինյանը հայտարարեց, որ տեղեկություն չունի, բայց կստուգի։ Եվ եթե պարզվի դրա հավաստիությունը, ապա չի բացառում, որ իրավապահ մարմինները դրանով կզբաղվեն՝ հաշվի առնելով, որ «Լուդինգի» սեփականատերերի մեջ կան նաև ՀՀ քաղաքացիներ։Հավելեց՝ եթե այս ամենը ճիշտ է, ապա ենթադրում է, որ ՌԴ իրավապահ մարմիններն էլ հրապարակային այս հաղորդումից հետո պետք է հետաքննություն անեն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0d/105727652_0:0:1422:1066_1920x0_80_0_0_6f2dad76ab16bad999ec4ad8b8749e2b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, նիկոլ փաշինյան
հայաստան, ռուսաստան, նիկոլ փաշինյան
Փաշինյանն իրավապահներին նոր հանձնարարական տվեց՝ «սուրճի հրավիրել» «Լուդինգի» տերերին
13:33 13.08.2026 (Թարմացված է: 13:52 13.08.2026) Կառավարության ղեկավարի կարծիքով՝ եթե լրագրողի տեղեկությունները ճիշտ են, ապա հրապարակային ներկայացրած հաղորդմամբ պետք է զբաղվեն նաև ՌԴ իրավապահ մարմինները։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավապահներին նոր հանձնարարություն է տվել՝ «սուրճի հրավիրել» ռուսաստանահայերին պատկանող և ՌԴ ալկոհոլի ներկրմամբ ու իրացմամբ զբաղվող «Լուդինգ» ընկերության սեփականատերերին։ Այսօր ճեպազրույցի ժամանակ Փաշինյանն արձագանքեց լրագրողի պնդմանը, թե ընկերության սեփականատերերն իբր գործի են դրել իրենց կապերը Ռոսպոտրեբնադզորում և խոչընդոտներ են առաջացնում Ռուսաստան կոնյակ արտահանողների համար՝ պահանջելով իրենց «փայաբաժինը»։
Լրագրողի տեղեկություններով՝ այդ մարդիկ իրենց կապերի միջոցով կարողանում են հասնել նույնիսկ նրան, որ կոնյակ արտահանողները զրկվեն լիցենզիայից, ստիպված լինեն իրենց միջոցով արտահանում անել, իրենք էլ դրա դիմաց 15-17 տոկոս միջնորդավճար են պահանջում։
Փաշինյանը հայտարարեց, որ տեղեկություն չունի, բայց կստուգի։ Եվ եթե պարզվի դրա հավաստիությունը, ապա չի բացառում, որ իրավապահ մարմինները դրանով կզբաղվեն՝ հաշվի առնելով, որ «Լուդինգի» սեփականատերերի մեջ կան նաև ՀՀ քաղաքացիներ։
«Պատիվ չեմ ունեցել այդ անձանց անունները լսել, բայց եթե այդ ամենն ասացիք, ու առավել ևս ՀՀ քաղաքացի է, կարծում եմ, որ ՀՀ իրավապահ մարմիններն անհամբեր կսպասեն, որպեսզի այդ անձին Հայաստան մուտք գործելուց հետո հրավիրվի իրավապահների կողմից սուրճ խմելու»,- նշեց Փաշինյանը։
Հավելեց՝ եթե այս ամենը ճիշտ է, ապա ենթադրում է, որ ՌԴ իրավապահ մարմիններն էլ հրապարակային այս հաղորդումից հետո պետք է հետաքննություն անեն։