00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:39
2 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մահացած զինվորներից մեկն իմ ուսանողն էր. փորձագետը խոսել է բանակում տիրող վիճակի մասին

© Sputnik / Armine AlexanyanВоенная кепка
Военная кепка - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2026
Բաժանորդագրվել
Միջանձնային հարաբերությունների կարգավորման համար, մեր զրուցակցի համոզմամբ, բանակում հոգեբանների կարիք կա, հատկապես, որ այդ գործառույթն իր վրա վերցրած գնդերեցների ինստիտուտը իշխանությունը հանել է բանակից։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Բանակում ողբերգական միջադեպերը ոչ թե բացառություն են, այլ արդեն դարձել են վիճակագրություն. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը։
Օգոստոսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մահվան մասին` նշելով, որ դիակը հայտնաբերվել է հրազենային վնասվածքով: Ավելի ուշ, պատասխանելով լրագրողների հարցերին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ առավոտյան իրադրությունը քննարկել է պաշտպանության նախարարի հետ, և որ առաջիկայում կլինեն որոշակի կադրային լուծումներ այն մարմիններում, որոնք անմիջապես պատասխանատու են այդ խնդրի համար: Այս հայտարարությանը գրեթե անմիջապես հետևեց ռազմական ոստիկանության պետի հրաժարականի մասին տեղեկությունը։
Ռազմական փորձագետի կարծիքով` խնդիրը համակարգային է։ Բայց իշխանությունը պետք է ոչ թե վերահսկողությունն ուժեղացնի, այլ բարոյահոգեբանական դաստիարակությունը։
«Վերահսկողությունն ուժեղացնելը վատ բան չէ, բայց պետք է նաև ուժեղացնել այն հատվածը, որի շնորհիվ այդ միջադեպերը հնարավոր կլինի կանխել։ Ոչ թե միջադեպը տեղի ունենա, հետո նոր սկսեն ուժեղացնել հսկողությունն ու վերահսկողությունը, ինչն արդեն ուշացած է»,– ասում է Սարոյանը։
Նա արձանագրում է, որ այս զինվորի մահվան դեպքն վերջին մեկ ամսում տեղի ունեցած արդեն 2-րդ դեպքն է։ Առաջին զինվորը, որի մահը նախաքննությունը որակել է որպես ինքնասպանություն, իր ուսանողն է եղել։
Ռազմական փորձագետը մտահոգիչ է համարում նաև այն հանգամանքը, որ չնայած միջադեպերի բազմազանությանը, դրանց իրավական ձևակերպումը գրեթե միշտ նույնն է` ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել։
«Լավ, պետությունը, իշխանությունը, պատասխանատուները ի՞նչ են արել և ի՞նչ են անում, որպեսզի կանխեն նման անդառնալի դեպքերը բանակում։ Բարոյական կողմից եթե նայենք, ծնողը 18 - 20 տարի մեծացնում է իր երեխային, ուղարկում է բանակ։ Բանակում այդ ի՞նչ համակարգային գործողություններ են արվում, որ զինվորը չի կարողանում 2 կամ 1.5 տարի ծառայել ու վերադառնալ։ Այսինքն՝ գործ ունենք համակարգային բարքերի, թերացումների հետ։ Որոշ առումով ինչ-որ բան ուզում են նախաձեռնել, բայց նախաձեռնում ու տապալում են։ Իսկ բանակում տեղի ունեցող ցանկացած միջադեպի անմիջական պատասխանատուն պաշտպանական գերատեսչություն է, այլ որ թե ռազմական ոստիկանությունում ստեղծված նոր ստորաբաժանումը, որը պետք է զբաղվի զինվորների բարոյահոգեբանական վիճակի ուսումնասիրությամբ ու միջադեպերի կանխմամբ»,– ասում է մեր զրուցակիցը։
Անդրադառնալով վարչապետի ազդարարած կադրային փոփոխություններին` Սարոյանը նկատում է, որ քարոզչական նպատակով կարող է շատ բան ասվի, բայց իրականում հարցերն ավելի շատ են, քան պատասխանները։
«Մենք չենք կարող ամեն ինչ բարդել միայն մի կառույցի վրա։ Սա համակարգային թերացումների խնդիր է`ռազմական ոստիկանություն, պաշտպանության նախարարություն, պաշտպանական կորպուսը` իր հրամանատարական անձնակազմով, դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալները, հրամանատարները, դրանցով զբաղվող պատասխանատուները պետք է աշխատեն զինվորի դաստիարակչական աշխատանքների գծով, զինվորի բարոյահոգեբանական վիճակի բարձրացման, զինվորին վատ կենցաղից կտրելու, շեղված վարքից հետ պահելու ուղղությամբ։ Հենց իշխանությունն է նշում, որ բանակում վիճակախաղով տարվելու դեպքերի, պարտքեր կուտակելու մասին և այլն։ Այդպիսի շեղված վարքը պետք է բանակում բացառվի»,– ասում է փորձագետը։
Միջանձնային հարաբերությունների կարգավորման համար, մեր զրուցակցի համոզմամբ, բանակում հոգեբանների կարիք կա, հատկապես, որ այդ գործառույթն իր վրա վերցրած գնդերեցների ինստիտուտը իշխանությունը հանել է բանակից։ Դրա հետևանքները, Վահագն Սարոյանը կարծիքով, արդեն տեսանելի են։
Նշենք, որ պաշտոնական տվյալներով` օգոստոսի 13-ին գրանցված զինծառայողի մահվան դեպքը 2026թ–ի ընթացքում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում տեղի ունեցած արդեն 9-րդ դեպքն է:
Լրահոս
0