Ինչպես է դա եղել. 2026 թվականի Արեգակի ամբողջական խավարման կադրերը
Ինչպես է դա եղել. 2026 թվականի Արեգակի ամբողջական խավարման կադրերը
Sputnik Արմենիա
Այս հազվագյուտ աստղագիտական երևույթը մայրցամաքային Եվրոպայում 2006 թվականից ի վեր դիտարկված առաջին լրիվ արեգակնային խավարումն էր։ 13.08.2026, Sputnik Արմենիա
Աստղագիտական իրադարձությունը սկսվեց ժամը 19:34-ին (Երևանի ժամանակով), առավելագույն փուլին հասավ ժամը 20:46-ին և ավարտվեց ժամը 22:58-ին։Լրիվ խավարման ուղին անցել է Գրենլանդիայով, Իսլանդիայով, Իսպանիայի հյուսիսային և հարավային հատվածներով, ինչպես նաև ընդգրկել Ռուսաստանի հեռավոր հյուսիսը։Խավարման լրիվ փուլը տեսանելի է եղել Իսպանիայում, Իսլանդիայում, Գրենլանդիայի արևելքում և Ռուսաստանի՝ Թայմիր թերակղզում։ Մասնակի խավարումը տեսանելի է եղել Ռուսաստանի հյուսիսային և հյուսիսարևմտյան մասում, Եվրոպայի մի շարք շրջաններում, Աֆրիկայում և Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև Խաղաղ, Ատլանտյան և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսների ջրատարածքի վրա։Արեգակի հաջորդ լրիվ խավարումը սպասվում է 2027 թվականի օգոստոսի 2-ին։Դիտեք աշխարհի տարբեր կետերում Արեգակի լրիվ խավարման լուսանկարները։
Այս հազվագյուտ աստղագիտական երևույթը մայրցամաքային Եվրոպայում 2006 թվականից ի վեր դիտարկված առաջին լրիվ արեգակնային խավարումն էր։
Աստղագիտական իրադարձությունը սկսվեց ժամը 19:34-ին (Երևանի ժամանակով), առավելագույն փուլին հասավ ժամը 20:46-ին և ավարտվեց ժամը 22:58-ին։
Լրիվ խավարման ուղին անցել է Գրենլանդիայով, Իսլանդիայով, Իսպանիայի հյուսիսային և հարավային հատվածներով, ինչպես նաև ընդգրկել Ռուսաստանի հեռավոր հյուսիսը։
Խավարման լրիվ փուլը տեսանելի է եղել Իսպանիայում, Իսլանդիայում, Գրենլանդիայի արևելքում և Ռուսաստանի՝ Թայմիր թերակղզում։ Մասնակի խավարումը տեսանելի է եղել Ռուսաստանի հյուսիսային և հյուսիսարևմտյան մասում, Եվրոպայի մի շարք շրջաններում, Աֆրիկայում և Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև Խաղաղ, Ատլանտյան և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսների ջրատարածքի վրա։
Արեգակի հաջորդ լրիվ խավարումը սպասվում է 2027 թվականի օգոստոսի 2-ին։
Դիտեք աշխարհի տարբեր կետերում Արեգակի լրիվ խավարման լուսանկարները։