https://arm.sputniknews.ru/20260813/hutinery-krkin-hardzakvel-en-saudjanarabiajiaramco-navtaveramshakman-gvortsarani-vra-105752529.html
Հութիները կրկին հարձակվել են Սաուդյան Արաբիայի «Aramco» նավթավերամշակման գործարանի վրա
Հութիները կրկին հարձակվել են Սաուդյան Արաբիայի «Aramco» նավթավերամշակման գործարանի վրա
Sputnik Արմենիա
Հութիները նշել են, որ հարձակումը կատարվել է ի պատասխան ՍաուդյանԱրաբիայի կողմից Եմենի օդային տարածքի խախտման: 13.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-13T20:16+0400
2026-08-13T20:16+0400
2026-08-13T20:17+0400
եմեն
հութի
սաուդյան արաբիա
նավթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99647575_0:146:3072:1874_1920x0_80_0_0_b406d87b7a0c578edf4c66eca9b0fd35.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը կրկին հարձակվել է Սաուդյան Արաբիայի հարավային Ջիզանի շրջանում գտնվող «Aramco» ընկերությաննավթավերամշակման գործարանի վրա։ Այս մասին հայտնում է SABA գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրին:Հարձակումը կատարվել է ի պատասխան Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի Սաադա և Հաջա նահանգներում օդային տարածքի խախտման:Օգոստոսի 9-ին հութիները հայտարարել էին Ջիզանի նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին։ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը հաստատել էր Ջիզանի շրջանում գտնվող «Saudi Aramco» ընկերության օբյեկտում բռնկված հրդեհի փաստը:Իրավիճակի սրացման նոր փուլը սկսվել է հուլիսի 13-ին Սանայի օդանավակայանի թռիչքուղուն հարվածից հետո, որի նպատակն էր խանգարել Իրանից ժամանած ինքնաթիռի վայրէջքին: Հութիները հարձակման համար մեղադրել են Սաուդյան Արաբիային և դրանից հետո վերսկսել հարվածները այդ պետության տարածքին։
եմեն
սաուդյան արաբիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99647575_114:0:2845:2048_1920x0_80_0_0_9d9f38db78fa27af6a86e83f62d25396.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եմեն, հութի, սաուդյան արաբիա, նավթ
եմեն, հութի, սաուդյան արաբիա, նավթ
Հութիները կրկին հարձակվել են Սաուդյան Արաբիայի «Aramco» նավթավերամշակման գործարանի վրա
20:16 13.08.2026 (Թարմացված է: 20:17 13.08.2026) Հութիները նշել են, որ հարձակումը կատարվել է ի պատասխան ՍաուդյանԱրաբիայի կողմից Եմենի օդային տարածքի խախտման:
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը կրկին հարձակվել է Սաուդյան Արաբիայի հարավային Ջիզանի շրջանում գտնվող «Aramco» ընկերությաննավթավերամշակման գործարանի վրա։ Այս մասին հայտնում է SABA գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրին:
«Եմենի զինվածուժերը երկու անօդաչու թռչող սարքերով հարվածել են Ջիզանի շրջանում գտնվող «Aramco» ընկերության նավթավերամշակման գործարանին: Հարվածը ճշգրիտ էր», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հարձակումը կատարվել է ի պատասխան Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի Սաադա և Հաջա նահանգներում օդային տարածքի խախտման:
Օգոստոսի 9-ին հութիները հայտարարել էին Ջիզանի նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին։ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը հաստատել էր Ջիզանի շրջանում գտնվող «Saudi Aramco» ընկերության օբյեկտում բռնկված հրդեհի փաստը:
Իրավիճակի սրացման նոր փուլը սկսվել է հուլիսի 13-ին Սանայի օդանավակայանի թռիչքուղուն հարվածից հետո, որի նպատակն էր խանգարել Իրանից ժամանած ինքնաթիռի վայրէջքին: Հութիները հարձակման համար մեղադրել են Սաուդյան Արաբիային և դրանից հետո վերսկսել հարվածները այդ պետության տարածքին։