00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:39
2 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ալիևի հայտարարությունը տեղավորվում է TRIPP-ի տրամաբանության մեջ. Վահե Դավթյան

© Sputnik / Aram Nersesyan Մեծամորի ատոմակայան
Մեծամորի ատոմակայան - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2026
Բաժանորդագրվել
Էներգետիկ հարցերով փորձագետի համոզմամբ, Ադրբեջանի նպատակը Հայաստանին տարածաշրջանում ունեցած բացառիկ էներգետիկ ռազմավարական կարգավիճակից զրկելն է։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Ալիևյան հռետորաբանությունն ամբողջությամբ տեղավորվում է TRIPP-ի տրամաբանության մեջ, որը ենթադրում է ոչ միայն տրանսպորտային, այլ էլեկտրաէներգետիկ ու գազատրանսպորտային հաղորդակցություն։ Sputnik Արմենիային ասել է քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հերթական հայտարարությունը։
Օգոստոսի 11-ին Ադրբեջանի պետական հեռուստաընկերության տված հարցազրույցում Ալիևը հայտարարել էր, որ ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են կատարել Հայաստանի տարածքում և որոշել այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենարաններ։ Նա նաև նշել էր, որ ՀԱԷԿ–ի փակումից հետո Հայաստանում հնարավոր էներգետիկ ճգնաժամի դեպքում Բաքուն պատրաստ է ապահովել «էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուր»։
Վահե Դավթյանի մեկնաբանմամբ` խոսքը ոչ միայն ՀՀ էլեկտրաէներգիայի, այլև գազի հնարավոր մատակարարման մասին է։
«Սա նույն այն տրամաբանությունն է, որի մասին խոսվում էր դեռևս 2-3 տարի առաջ, երբ Ադրբեջանը ակտիվորեն առաջ էր մղում այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքի» գաղափարը, այսինքն՝ առնվազն էներգետիկ չափման մեջ TRIPP-ը և այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքը» գրեթե նույնական բովանդակություն և տրամաբանություն ունեն»,– նկատում է փորձագետը։
Ինչ վերաբերում է Հայաստանին էլեկտրաէներգիա մատակարարելու մասին Ալիևի հայտարարությանը, ըստ Դավթյանի, Ադրբեջանն այսօր նման էներգետիկ հզորություններ չունի։
«Դատելով այն միտումներից և այն վիճակագրական տվյալներից, որոնք առկա են Ադրբեջանի էներգետիկ համակարգում, ես վստահորեն կարող եմ ասել, որ Ադրբեջանը այսօր ի վիճակի չէ էլեկտրաէներգիայի կայուն արտահանում իրականացնել։ Ընդամենը փոխադարձ հոսքեր է իրականացնում Ռուսաստանի և Իրանի հետ, բայց կայուն արտահանման համար դեռևս չունի անհրաժեշտ պոտենցիալ։ Այսինքն՝ նա հազիվհազ կարողանում է բավարարել այսօր սեփական կարիքները»,– արձանագրում է Դավթյանը` միաժամանակ հիշեցնելով, որ Ալիևը դեռ մեկ տարի առաջ էր հայտարարել սեփական ատոմակայան կառուցելու ծրագրի մասին։
«Այս պարագայում մենք արդեն կարող ենք խոսել Ադրբեջանի` բավական հեռուն գնացող էքսպանսիոնիստական էներգետիկ նկրտումների մասին` հաշվի առնելով այն, որ Հայաստանի էլեկտրաէներգետիկ ամբողջ շուկան 2022 թվականի փետրվարից փաստացի ազատականացված է, ազատականացված է նաև էլեկտրաէներգիայի արտաքին առևտուրը, այսինքն ներկրումն ու արտահանումը, սա մեծ հաշվով տալիս է բոլոր հիմքերը այդ սցենարը կյանքի կոչելու համար»,– նշում է Դավթյանը։
Փորձագետի համոզմամբ` դա լուրջ հարված է Հայաստանի ռազմավարական դիրքերին, քանի որ մեր երկիրն այսօր Հարավային Կովկասում ատոմային էլեկրաէներգիա ունեցող միակ պետությունն է և ՄԱԳԱՏԷ–ի միակ լիիրավ անդամը։ Այս հանգամանքը թույլ է տալիս էլեկտրաէներգիայի արտահանում իրականացնել, որոշակի մշակումներ անել Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի ուղղությամբ և այլն։ Մինչդեռ ՀԱԷԿ–ը ՀՀ էներգետիկ համակարգից դուրս բերելու դեպքում Հայաստանը կզրկվի այդ առավելությունից։
«Խնդիրը զուտ տնտեսական և կոմերցիոն չէ, խնդիրը Հայաստանը այդ ռազմավարական կարգավիճակից զրկելն է`դրանից բխող բոլոր անվտանգային հետևանքներով»,– շեշտում է փորձագետը։
Մյուս կողմից, եթե Ալիևը հայտարարում է, թե իր երկրի տարածքում TRIPP-ի հետ կապված աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են ու նույնիսկ Հայաստանի տարածքում են ուսումնասիրություներ արել, ապա Հայաստանի հատվածում, ըստ Դավթյանի, որևէ տեսանելի աշխատանք դեռ չկա։
«Այո՛, Ադրբեջանի նախագահը շատ հստակ ասում է, թե ինչ է տալու TRIPP-ը իրենց. տալու է նոր հնարավորություն էլեկտրաէներգիա արտահանելու, խոսվում է TRIPP-ով գազամուղ կառուցելու մասին, որի կարող է մի մասն էլ ուղղել Հայաստանի տարածք, խոսում է դեպի Նախիջևան փոխադրումներ իրականացնելու մասին։ Այսինքն` թե ինչ է այն տալու Ադրբեջանին, ամեն ինչ առավել քան հստակ է` թե՛ տնտեսական, թե՛ ռազմավարական առումով։ Իսկ թե ի՞նչ է այս միջանցքը տալու Հայաստանին, որևէ հստակություն չկա, և քաղաքական առումով մենք որևէ գնահատական տալ չենք կարող այն պարզ պատճառով, որ դա դեռևս հաշվարկված չէ»,– նկատում է Դավթյանը։
Ինչ վերաբերում է Էկոնոմիկայի նախարարության հայտարարությանը, թե TRIPP-ի իրականացումը մեր երկրի ՀՆԱ–ի 30 %–ի չափվ աճի հնարավորություն կտա, Դավթյանի խմբագրմամբ, դա հնարավոր կլինի միայն հարավկովկասյան տրանսպորտային համակարգին Հայաստանի ամբողջական ինտեգրման պարագայում։ Այսինքն` եթե TRIPP-ից բացի, վերագործարկվի նաև Գյումրի–Ղարս, Իջևան-Ղազախ երկաթուղին, և դրա շնորհիվ Հայաստանը վերածվի տրանսպորտային հաբի։
Հակառակ դեպքում, եթե խոսքը Հայաստանի տարածքով ընդամենը 40-43 կմ-անոց հաղորդակցության ձևավորման մասին է, Վահե Դավթյանի գնահատմամբ, տնտեսական լուրջ հեռանկարի մասին խոսելը դեռ շատ վաղ է։
«Մեծ հաշվով TRIPP-ը իրենից ներկայացնումէ մի կոմունիկացիա, որը պետք է դիվերսիֆիկացնի Միջին միջանցքը, և որի միջոցով պետք է իրականացվի Եվրոպա-Կովկաս-Ասիա հաղորդակցությունը՝ ԱՄՆ–ի ուղիղ վերահսկման ներքո։ Հենց այստեղ է, որ մենք տեսնում ենք որոշակի տարաձայնություններ ԱՄՆ–ի և ԵՄ–ի միջև, որովհետև Միջին միջանցքը այն նախագիծն էր, որ ԵՄ–ը «Գլոբալ Գեյթսի» նախաձեռնության շրջանակներում փորձում էր ամեն ամեն կերպ կյանքի կոչել` դեպի ասիական շուկաներ անխափան ելք ապահովելու համար։ Բայց այսօր ռեգիոնում ի հայտ է գալիս ԱՄՆ–ը, որը զսպելու է կամ ինչ-որ իմաստով վերահսկելու է Եվրոպա-Ասիա հաղորդակցությունը Կովկասի միջոցով»,– ասում է Դավթյանը` ընդգծելով, որ սա միանգամայն տեղավորվում է Ադրբեջանի և Թուրքիայի գեոռազմավարական շահերի մեջ։
Դավթյանի կարծիքով Ադրբեջանի քաղաքական և տնտեսական վերնախավը հենց այդ շահերից դրդված է անընդհատ շտապեցնում ՀՀ–ին` սկսելու TRIPP-ի նախապարաստական աշխատանքները։
Լրահոս
0