https://arm.sputniknews.ru/20260813/akademiakan-qaghaqi-taratsqum-15-hazar-tarva-bnakavajri-hetqer-en-hajtnabervel-105746336.html
Ակադեմիական քաղաքի տարածքում 15 հազար տարվա բնակավայրի հետքեր են հայտնաբերվել
Ակադեմիական քաղաքի տարածքում 15 հազար տարվա բնակավայրի հետքեր են հայտնաբերվել
Sputnik Արմենիա
Պեղումների արդյունքում բացվել են մի քանի կլոր հատակագծով կացարաններ, որոնք ունեն 2-ից մինչև 5 մ տրամագծեր և կավածեփ հատակ։ 13.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-13T17:52+0400
2026-08-13T17:52+0400
2026-08-13T18:04+0400
հայաստան
ակադեմիական քաղաք
պեղումներ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0d/105747016_0:0:1771:996_1920x0_80_0_0_462fd0affb5aba9ef15bdff41608561c.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Ակադեմիական քաղաքը դեռ ապագայի ծրագիր է, բայց դրա համար նախատեսված վայրում մոտ 15 հազար տարվա պատմություն ունեցող բնակավայրի հետքեր են հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Հանրային ռադիոն։Թեև պեղումները սկսվել են 2025 թվականից, սակայն բնակատեղին նորահայտ չէ․ հնագետ Հակոբ Սիմոնյանն այն հայտնաբերել է դեռ անցած դարի 80-ականներին։ Տասնամյակներ անց հնագետները վերսկսել են ուսումնասիրությունը։Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը պատրաստվում է ակադեմիական քաղաք կառուցել և այնտեղ տեղափոխել բուհերն ու գիտական համալսարանները` դրանք հավաքելով մեկ հարթակում։ Ակադեմիական քաղաքի համար հատկացվել է Երևանի 17-րդ թաղամասն ու «Հայֆիլմի» տարածքը։ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ակադեմիական քաղաքը կունենա երկաթուղային կայարան ու տրամվայի հատուկ գծեր։ Առաջին փուլում, երկաթուղային կայարանից բացի, կնախագծվի ակադեմիական քաղաքի ստադիոնն ու բազմաֆունկցիոնալ համերգասրահը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0d/105747016_233:0:1561:996_1920x0_80_0_0_d36911c08b56752616cf5689974ff096.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ակադեմիական քաղաք, պեղումներ, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, ակադեմիական քաղաք, պեղումներ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Ակադեմիական քաղաքի տարածքում 15 հազար տարվա բնակավայրի հետքեր են հայտնաբերվել
17:52 13.08.2026 (Թարմացված է: 18:04 13.08.2026) Պեղումների արդյունքում բացվել են մի քանի կլոր հատակագծով կացարաններ, որոնք ունեն 2-ից մինչև 5 մ տրամագծեր և կավածեփ հատակ։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Ակադեմիական քաղաքը դեռ ապագայի ծրագիր է, բայց դրա համար նախատեսված վայրում մոտ 15 հազար տարվա պատմություն ունեցող բնակավայրի հետքեր են հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է
Հանրային ռադիոն։
Թեև պեղումները սկսվել են 2025 թվականից, սակայն բնակատեղին նորահայտ չէ․ հնագետ Հակոբ Սիմոնյանն այն հայտնաբերել է դեռ անցած դարի 80-ականներին։ Տասնամյակներ անց հնագետները վերսկսել են ուսումնասիրությունը։
«Այս տարվա պեղումներին հատկացրել ենք բլրի հարավային լանջի և ստորոտի հատվածը։ Պեղել ենք առայժմ մոտ 500 մ² մակերեսով տարածք, այստեղ բացվել են մի քանի կլոր հատակագծով կացարաններ, որոնք ունեն 2-ից մինչև 5 մ տրամագծեր և կավածեփ հատակ։ Քարածեփ սենյակների թիվը 42 է՝ անցյալ և այս տարվա պեղումների արդյունքում։ Հիմնական կարևոր կառույցը մեր կողմից անվանակոչված «հասարակական» մեծ կառույցն է, այստեղ հստակ տեսնում եք աղեղնաձև շարվածքը՝ միջին և խոշոր չափի քարերով կառուցված, բացվել է կավածեփ հատակը, իսկ բուն կառույցն ունի ավելի քան 17 մ տրամագիծ»,– պատմել է հնագետ Կարեն Ծերեցյանը։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը պատրաստվում է ակադեմիական քաղաք կառուցել և այնտեղ տեղափոխել բուհերն ու գիտական համալսարանները` դրանք հավաքելով մեկ հարթակում։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ավելի վաղ
հայտարարել էր, որ ակադեմիական քաղաքը կունենա երկաթուղային կայարան ու տրամվայի հատուկ գծեր։ Առաջին փուլում, երկաթուղային կայարանից բացի, կնախագծվի ակադեմիական քաղաքի ստադիոնն ու բազմաֆունկցիոնալ համերգասրահը։