00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:01
8 ր
Ուղիղ եթեր
09:42
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

TRIPP-ը Հայաստանին օգուտ կբերի միայն մեկ պայմանով, եթե չանցնի Մեղրիով․ Ձյունիկ Աղաջանյան

Բաժանորդագրվել
«Թրամփի ուղին» կարող է Հայաստանին օգուտ բերել, եթե չանցնի Մեղրիով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին և TRIPP ծրագրին։
«Այնտեղ ճանապարհ կամ տարածք է առանձնացվում, որը հայաստանյան վերահսկողությունից փաստացիորեն դուրս է լինելու»,- հավելեց Աղաջանյանը։
TRIPP-ի հետ կապված մյուս խնդիրը, նրա դիտարկմամբ, Հայաստանը երկաթուղային ընդհանուր գծերին կապելու հարցն է։
«Այսինքն՝ մենք այսօր չունենք որևէ հաստատուն փաստաթուղթ, որով նշվի, որ Երասխից մինչև Իրանի սահման երկաթգիծ կարող է աշխատել, և չունենք Նախիջևանի տարածքով երկաթուղային կապը ապահովելու հնարավորությունը։ Ստացվում է, որ Հայաստանի ոչ մի հետաքրքրություն չի սպասարկվում` ի տարբերություն թուրքական շահի, քանի որ Թուրքիան ուղիղ կապ է ունենում Ադրբեջանի հետ»,- ընդգծեց դեսպանը։
Խոսելով ծրագրի ակտուալության պատճառների մասին՝ Աղաջանյանը պարզաբանեց` այդ հատվածը ամենակարճն է, որն անցնում է Իրանի հյուսիսով, որի հարևանությամբ գտնվում է իրանական Ատրպատականը, որտեղ Թուրքիան տասնամյակներ շարունակ ազդեցության իր բջիջներն ու կետերն է ստեղծել, իրականացվել է ուղեղների լվացման գործընթաց, և ամերիկյան կողմը մշտապես սատարել է այնտեղի անջատողական շարժումները։
«Այդ ճանապարհը ամենակարճն է, որով կարող են Արցախի օկուպացված տարածքներ զենք և մարդուժ տեղափոխել` Իրանի դեմ գործողություններին մասնակցելու նպատակով»,– ասաց Աղաջանյանը։
Անդրադառնալով իրանական գործոնին՝ դիվանագետը նշեց` Իրանը հասկացել է, որ դրանով փակվում է ամբողջովին և շրջափակվում է իր համար թշնամական տարրերով։
«Փաստացիորեն Հայաստանի հետ սահմանը միակ բաց, բարիդրացիական սահմանն էր, որտեղից Իրանը վտանգ չուներ։ Իսկ այս պարագայում արևմտյան որևէ ներկայություն՝ լինի դա մասնավոր ընկերությունների տեսքով, թե պետական ներկայությամբ, արդեն փակում է այդ սահմանը։ Երբ մեր հյուսիսում թուրքական գործոնը շատանում է, թուրքական այդ «անակոնդայի»՝ օղակի սկզբունքն է աշխատում Հայաստանը շրջափակելով, նույնը Իրանի պարագայում է արվում, իսկ Հայաստանը ընդհանրապես խեղդվում է արդեն»,-նշեց նա։
Աղաջանյանին մտահոգում է հատկապես այն, որ TRIPP-ի այն ծրագիրը, որը այսօր իրականացվում է, արագացվելու է, որովհետև ամերիկյան կողմը, ձախողումներ ունենալով իրանական ճակատում, կենտրոնանում է ցամաքային գործողություններ իրականացնելու ծրագրի վրա, և այս առումով արդեն սկսել է ոլորել իր դաշնակիցների թևերը։
«Որպեսզի նրանք իրենց հանձնառությունը, որը պիտի կատարեին դեռ անցյալ տարվա հունիսին, իսկ հետո այս տարվա մարտի գործողությունների ժամանակ, բայց թե՛ Էրդողանը և հետո Էրդողանի ճնշմամբ Ալիևը հմտորեն խուսանավեցին, իրենք արդեն ստիպված լինեն այդ գործողությունների ծիրի մեջ մտնել, այսինքն՝ իրենք մասնակից են լինելու ցամաքային գործողությունների, և դա ծրագրի մաս է»,– հավելեց դեսպանը։
Աղաջանյանը պատահական չի համարում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գնաց ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, որն անցկացվեց Ստամբուլում, և այնտեղ խոստացավ F-35-երի հետ կապված վերանայել ծրագիրը և իրենց մասնակցությունը, որը տարիներ շարունակ սառեցված էր Թուրքիայի պարագայում։
«Պատահական չէ, որ արդեն տեղեկատվություն կա, թե Թուրքիան իր հին «ATACMS»–ները և մնացած հրթիռները փոխանցում է Ուկրաինային։ Որևէ տեղ Թուրքիան չէր փոխանցի, եթե այդ հանձնառությունը չլիներ։ Սա այն փոխադարձ աջակցության գինն է, որ Թուրքիան վճարում է՝ փորձելով դուրս գալ այդ ազդեցության կամ ճնշման գործոնից, բայց չի ստացվելու։ Մենք տեսանք Պակիuտան-Թուրքիա-Սաուդյան Արաբիա համագործակցությունը, և մենք աստիճանաբար կտեսնենք սրացումներ, բայց դա կտեսնենք մյուս տարվա սկզբին»,- նշեց Աղաջանյանը։
Արտակարգ և լիազոր դեսպանի հետ զրույցը՝ տեսանյութում։
Լրահոս
0